Զարուհի Բաթոյան

  • Հատուկ կացարաններում բնակվող թոշակառուների կոմունալ վարձավճարները կփոխհատուցվեն բյուջեից

    Հատուկ կացարաններում բնակվող թոշակառուների կոմունալ վարձավճարները կփոխհատուցվեն բյուջեից

    Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ-ում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է այդ կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարները փոխհատուցել պետական բյուջեի միջոցներից: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ ՀՀ -ում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական…

  • Զարուհի Բաթոյանը այցելել է Արցախի Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն

    Զարուհի Բաթոյանը այցելել է Արցախի Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն

    «Շատ ուրախ եմ Արցախում գտնվել այսօր: Ինչպես նշեց իմ գործընկեր պարոն Ավանեսյանը, սոցիալական հարցերի նախարարությունները պաշտպանական երկրորդ կառույցներն են, որոնք ամենկարևոր ծառայություններն են մատուցում քաղաքացիներին և ամենալուրջ պատասխանատվությունը կրում: Մեզ համար շատ կարևոր է մեր նոր գաղափարների, բարեփոխումների վերաբերյալ Ձեզ հետ քննարկումների հնարավորությունը»,- այս մասին Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունում տեղի ունեցած…

  • Բակո Սահակյանն ընդունել է Զարուհի Բաթոյանին

    Բակո Սահակյանն ընդունել է Զարուհի Բաթոյանին

    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը և տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում են ԱՀ…

  • Azat TV

    Առաջարկում ենք աշխատունակ մարդկանց համար կիրառել պայմանական նպաստ․ Զարուհի Բաթոյան

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «132,381 աշխատունակ քաղաքացիներ ներկայումս գտնվում են նպաստի համակարգում և չեն ստանում այլ եկամուտ՝ բացի նպաստից: Մշակել ենք նախագիծ, որով առաջարկում ենք կիրառել պայմանական նպաստ աշխատունակ անձանց համար: Նախագիծն ընդունվելու դեպքում նպաստը կտրամադրվի միայն զբաղվածության անցնելու պայմանով: Սոցիալական կարիքների գնահատման արդյունքում եթե պարզվի, որ…

  • Զարուհի Բաթոյանը դիմել է «Հայփոստի» գլխավոր գործադիր տնօրենին՝ կենսաթոշակառուների բողոքների հիման վրա

    Զարուհի Բաթոյանը դիմել է «Հայփոստի» գլխավոր գործադիր տնօրենին՝ կենսաթոշակառուների բողոքների հիման վրա

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դիմել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանին՝ խնդրելով ուսումնասիրել քաղաքացիների կողմից ստացված մի շարք բողոքները և համապատասխան լուծում տալ դրանց: Բանն այն է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է ստանալ բողոքներ այն մասին, որ «Հայփոստի» աշխատակիցները քաղաքացիների կենսաթոշակից գումար են պահում կամ…

  • Azat TV

    Զարուհի Բաթոյանի դիմել է գլխավոր դատախազին՝ հնարավոր կոռուպցիայի վերաբերյալ ուսումնասիրության համար

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հնարավոր կոռուպցիայի վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու և իրավական գնահատական տալու համար: 2017 թվականին Կենտրոն վարչական շրջանում Համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ստեղծելու համար ՀՀ կառավարության կողմից եղել է համապատասխան հանձնարարական՝ Կենտրոն վարչական շրջանում անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տարածք հատկացնելու…

  • Նախարար Բաթոյանը դատական հայց է ներկայացրել իրեն վիրավորելու համար

    Նախարար Բաթոյանը դատական հայց է ներկայացրել իրեն վիրավորելու համար

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դատական հայց է ներկայացրել «Կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արամ Խանզադյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Բաթոյանը պատասխանողից հրապարակավ ներողություն է սպասում և պահանջում է փոխհատուցում: Հայցադիմումը ներկայացվել է սեպտեմբերի 2-ին: Հիշեցնենք, որ Օգոստոսի 7-ին Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակում Աշխատանքի և…

  • Azat TV

    Նախարար Բաթոյանը կմեկնի Արցախ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կգործուղվի Արցախ։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին 2019 թվականի սեպտեմբերի 9-11-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղ. Ստեփանակերտ)` սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետության, սոցիալական աջակցության տրամադրման թափանցիկության ու հասցեականության…

  • Նախարար Բաթոյանի տեղակալը հանդիպել է փորձագետների հետ

    Նախարար Բաթոյանի տեղակալը հանդիպել է փորձագետների հետ

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը հանդիպել է բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խնդիրներով զբաղվող փորձագետների և քաղաքացիական հասարակության անդամների հետ: Նպատակն էր քննարկել «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների և սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 1993 թվականից գործող օրենքի որոշակի դրույթներ այսօր կորցրել են արդիականությունը, և պետության կողմից ստանձնված…

  • «Դայակների ծրագրի» շահառուների թիվն ընդլայնվել է

    «Դայակների ծրագրի» շահառուների թիվն ընդլայնվել է

    Կառավարությունն այսօր որոշում ընդունեց փոփոխություններ կատարել 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մանրամասնեց՝ խոսքը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագրի, այլ կերպ ասած՝ «Դայակների ծրագրի» մասին:…

  • Ցավում եմ նաև, որ տեղում քայլեր չձեռնարկվեցին կանխելու նրանց անպարկեշտ պահվածքը. Զարուհի Բաթոյան

    Ցավում եմ նաև, որ տեղում քայլեր չձեռնարկվեցին կանխելու նրանց անպարկեշտ պահվածքը. Զարուհի Բաթոյան

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում գրել է. «Երեկ Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորուման հրավերով կառույցի կենտրոնական գրասենյակում մասնակցեցի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի մասին քննարկմանը։ Կարևորելով հանրային երկխոսությունը՝ ես և արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը երեքուկես ժամ տևած հանդիպման ընթացքում մանրակրկիտ…

  • Քննարկման է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը

    Քննարկման է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը

    «Մենք կարևորում ենք այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնց միջոցով հնարավորություն կունենանք ոլորտում իրականացնել անհրաժշետ բարեփոխումները։ Առաջին օրենսդրական նախաձեռնությունը հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման և ծառայությունների մատուցման անհրաժեշտությունից է բխում, որի մասին բազմիցս խոսել ենք։ Բայց, որպեսզի այս փոփոխությունը կարողանանք իրականացնել, մեզ անհրաժեշտ է նոր օրենք և օրենսդրական հենքի ապահովում»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և…

  • Արսեն Օհանյանը ազատվել է աշխատանքից

    Արսեն Օհանյանը ազատվել է աշխատանքից

    Հուլիսի 16-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով աշխատանքից ազատվել է նախարարության ենթակայությամբ գործող Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանը։ Տեղեկությունը հաստատել է սոցապ ծառայության գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանը։ Գրեթե մեկ ամիս է, ինչ մամուլը պարբերաբար անդրադառնում էր, որ լարված են ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի, նրա տեղակալ Արսեն Օհանյանի, ինչպես նաև…

  • ԱԺ-ում քննարկել են գալիք տարվա սոցիալական ոլորտի բյուջետային հատկացումները

    ԱԺ-ում քննարկել են գալիք տարվա սոցիալական ոլորտի բյուջետային հատկացումները

    ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 15-ին կայացած քննարկման ընթացքում Նարեկ Զեյնալյանի և Զարուհի Բաթոյանի նախագահությամբ անդրադարձել է սոցիալական ոլորտի խնդիրներին ու 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված բնագավառի ֆինանսական հատկացումներին: Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ նախաձեռնությունը պատկանում է նախարարությանը: Ըստ նրա` այսուհետև նմանօրինակ համատեղ քննարկումները լինելու են շարունակական: Համատեղ ներկայացվելու են…