Զարուհի Բաթոյան
Ընտանիքում բռնության ենթարկվածների համար 2 ապաստարան կստեղծվի․ Բաթոյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է ընտանիքում բռնության ենթարկվածներին ապաստարանի տրամադրման հարցը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ Հայաստանը նաև միջազգային պարտավորություններ ունի այս հարցում։ Բաթոյանն ասաց, որ այս պահի դրությամբ այդպիսի որևէ ապաստարան չի ստանում պետական աջակցություն։ «Համաֆինանսավորման միջոցով նախատեսում ենք նվազագույնը երկու ապաստարանի ծառայություններ ֆինանսավորել, որպեսզի կարողանանք…
Պատգամավորն առաջարկում է ամեն ծնվող երեխայի հետ նվազեցնել ծնողի եկամտահարկը
Հայաստանում ամեն ընտանիքում ծնվող երրորդ երեխայի համար ընտանիքին տրվում է 1 միլիոն դրամ միանվագ աջակցություն։ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը սա բավարար չի համարում ծնելիությունը խրախուսելու համար: Պատգամավորն առաջարկում է խրախուսանքի այլ միջոց։ Նա նշում է, որ ծնողների համար շատ ավելի օգտակար կլինի, եթե 1 տոկոսով նվազեցվի ամեն երեխայի ծննդից հետո նրա եկամտահարկի տոկոսը։ Այս առաջարկին…
Տարեցների խնամքի համայնքային ծառայությունների զարգացումը առաջնահերթություն է. Բաթոյան
«Հայկական Կարմիր խաչի ընկերությունը պատրաստ է իր ունեցած բոլոր ռեսուրսները, կարողություններն ու փորձառությունն առաջարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ոլորտում իրականացվող բարեփոխումներն առավել արդյունավետ և արագ իրականացնելու ուղղությամբ: Մեր ընկերությունը Կառավարությանն աջակցող մարդասիրական կառույց է, որի գործունեության առաջնահերթությունները շատ մոտ են ձեր ղեկավարած կառույցի ռազմավարությանը»,- այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի…
Կանանց հզորացումը բխում է նաև երկրի շահերից․ Զարուհի Բաթոյան
«ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, առաջնահերթ է համարում ընտանեկան բռնության կանխարգելումը, կանանց հանդեպ բռնության կանխարգելումը և հզորացումը։ Պետք է նշել, որ իրավիճակն իսկապես փոխվել է՝ թե՛ կառավարությունը, թե՛ Ազգային Ժողովը, թե՛ հասարակական կազմակերպությունները շատ լավ համագործակցում են և կարևորում խնդրի լուծումը։ Մենք իսկապես գործուն քայլեր պիտի իրականացնենք նաև օրենսդրության վերանայման ուղղությամբ,…
Երկրորդ աշխարհամարտի վետերանների պատվովճարը կկրկնապատվի
Հուլիսի 4-ին Կառավարության հերթական նիստի ընթացքում ընդունված որոշումներից մեկի համաձայն՝ կրկնապատկվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների պատվովճարը։ Մինչև այժմ վետերաններն ամսական ստանում էին 50 հազար դրամ պատվովճար: Օգոստոսից նրանց ստանալիք գումարը կդառնա 100 հազար դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, պատասխանելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարցին՝ թե քանի՞ վետերան ունենք Հայաստանում, նշեց՝ 397 վետերան։ Նրանց…
Ընտանեկան բռնության կանխարգելման հարցում մարտական ենք տրամադրված. Զարուհի Բաթոյան
«Human rights watch կազմակերպությունն առանցքային կարևորություն ունի մեր երկրում երեխաների, կանանց, այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտում: Մեզ համար շատ կարևոր են Ձեր կողմից արված այն վերլուծություններն ու հետազոտությունները, որոնք վերաբերում են մասնավորապես ապաինստիտուցիոնալացմանը, ներառական կրթությանը, հաստատություններում ապրող երեխաներին: Կարևոր են այնքանով, որ նաև դրանցում վերհանված խնդիրների հիման վրա ենք մշակում մեր հետագա քաղաքականությունը»,- այս…
Տանը կամ նախարարության իմ սենյակում սայլակ չեմ օգտագործում. Զարուհի Բաթոյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարինա Խաչատրյանից տեղեկություն ստանալու հարցում եմ ստացել։ Որոշեցի հրապարակային պատասխանել իմ նախկին գործընկերոջը Տիկին Խաչատրյան, քայլելուս մասին հարցը դուք կարող էիք ինձ ուղղել այն ժամանակ, երբ ձեզ հետ մասնակցեցի նախընտրական ասուլիսին՝ դեռևս 2017 թվականին։ Այդ ժամանակ ես առանց սայլակի էի, ձեր կողքի աթոռին…
Զարուհի Բաթոյանը հանդիպել է Ելենա Միլոշևիչի հետ
«Այժմ վերանայում ենք աղքատության կրճատման և ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված մեր քաղաքականությունը, նաև սոցիալական աջակցության, ընտանեկան նպաստի տրամադրման համակարգը՝ կառավարության հետ համատեղ ստեղծված աշխատանքային խմբով։ Այս բոլոր փոփոխություններն ուղղված են կարիքի գնահատման գործընթացը բարելավելուն և դրան ուղղված աջակցությունն ավելի հասցեական դարձնելուն»,- այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան…
Ընտանեկան բռնությունը խնդիր է բոլոր հասարակությունների համար. Զարուհի Բաթոյան
Մայիսի 27-ին «Ընտանեկան բռնությունը Հայաստանում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համաժողովին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ ընտանեկան բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց աջակցության ուղղությամբ իրականացվող գործողություններում կառավարությունը ոչ թե արձագանքող, այլ նախաձեռնող է լինելու: «Չկա այնպիսի երկիր, նույնիսկ եվրոպական զարգացած երկրներում, չկա այնպիսի հասարակություն, որտեղ նման խնդիր չլինի: Ընտանեկան բռնությունը խնդիր…
Խտրականության բացակայությունը դեռևս չի նշանակում հավասար հնարավորությունների առկայություն. Զարուհի Բաթոյան
«Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության շատ կարևոր դերակատարներն են կանայք, և այն արժեքները, որ նրանք են բերել այս հեղափոխության ընթացքում, մենք պետք է վերածենք հստակ քաղաքական ծրագրերի և գործողությունների», – այս մասին ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման մարմնի գործադիր տնօրենի տեղակալ Օսա Ռեգների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական…
Ստորագրվեց «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը
«Այսօր ստորագրվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության, սոցիալական գործընկերների և ԱՄԿ-ի միջև սերտ գործունեության և փայլուն կապերի վառ ապացույցն ու արտացոլումն է, որով սահմանվում են գալիք 4 տարիների ընթացքում մեր համագործակցության գերակայությունները, ռազմավարությունները և սպասվող արդյունքները»,- այս մասին «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի ստորագրման արարողության ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Ծրագիրն, որը սահմանում է…
Ստամբուլի կոնվենցիայի շուտափույթ վավերացումը մեր օրակարգում է. Զարուհի Բաթոյան
«Առաջիկայում մենք շատ կարևոր անելիքներ ունենք: Մենք սկիզբ ենք դնում մի շարք նոր ծրագրերի, այդ թվում՝ Գենդերային ռազմավարության, Կառավարության հնգամյա ծրագրի, և այս համատեքստում հատկապես կարևոր է Ձեզ հետ համագործակցության հնարավոր ուղիների քննարկումը՝ հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Ձեր կողմից իրականացված ծրագրերի փորձառությունը: Մեր օրակարգում է Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքները, որը շատ ոգևորիչ…
ՀՀ պետական սեկտորում 2989 թափուր աշխատատեղ կա. Զարուհի Բաթոյան
Մայիսի 6-ին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ Հայաստանում մասնավոր հատվածում 5 և ավելի աշխատակիցներ ունեցող շուրջ 5700 ուսումնասիրված ընկերություններում կա 2525 թափուր աշխատատեղ, իսկ պետական սեկտորում՝ 2989 թափուր աշխատատեղ: Նա նաև անդրադարձավ երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը: Զարուհի Բաթոյանը ասաց, որ պետք է հատկապես…
Խստորեն դատապարտում եմ «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը. Զարուհի Բաթոյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ իր վրդովմունքը հայտնելով նախօրեին «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցած դեպքի առնչությամբ: «Խստորեն դատապարտում եմ «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը, երբ փորձ է արվել խափանել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Մի գրքի, որի նպատակն է կանխարգելել երեխաների…












