fbpx
Խորհրդարան

14:50 15/7/2019

Պատգամավորն առաջարկում է ամեն ծնվող երեխայի հետ նվազեցնել ծնողի եկամտահարկը

Հայաստանում ամեն ընտանիքում ծնվող երրորդ երեխայի համար ընտանիքին տրվում է 1 միլիոն դրամ միանվագ աջակցություն։ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը սա բավարար չի համարում ծնելիությունը խրախուսելու համար: Պատգամավորն առաջարկում է խրախուսանքի այլ միջոց։

Նա նշում է, որ ծնողների համար շատ ավելի օգտակար կլինի, եթե 1 տոկոսով նվազեցվի ամեն երեխայի ծննդից հետո նրա եկամտահարկի տոկոսը։

Այս առաջարկին հավանություն տվեց նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ԱԺ մշտական հանձնաժողովի համատեղ քննարկման ժամանակ։

Նախագիծը, սակայն, առայժմ մշակված չէ, և եթե այդպիսին լինի, ապա կընդունվի ամենաշուտը սեպտեմբերին։

Վերեվ