Զարուհի Բաթոյան

  • Հայաստանում կստեղծվի ներառական պարի խմբերի վերապատրաստման առաջին կենտրոնը

    Հայաստանում կստեղծվի ներառական պարի խմբերի վերապատրաստման առաջին կենտրոնը

    «Հայաստանում Բրիտանական խորհրդի ջանքերով մեր երկրում ստեղծվել է առաջին ներառական պարի խումբը, որն արդեն հասցրել է հյուրախաղերով հանդես գալ Գլազգոյում, Ղազախստանում և Վրաստանում: Պատրաստվում ենք մեկնել նաև Գերմանիա: Խումբը փոքր է, դրանում հաշմանդամություն ունեցող 3 անձ կա: Մեր խմբի հաջողությունն, իրոք, անկանխատեսելի էր մեզ համար և այն մեզ քաջալերեց ավելի մեծ ծրագրեր նախաձեռնելու: Հայաստանի համար…

  • Ինչու՞ են ուշացել քաղաքացիների նպաստները. կառավարությունը պարզաբանում է

    Ինչու՞ են ուշացել քաղաքացիների նպաստները. կառավարությունը պարզաբանում է

    Ապրիլի 4-ի կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետը նաև հետաքրքրվեց, թե ինչ պատճառով են ուշանում քաղաքացիների նպաստները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ պատճառը գերատեսչությունների տեխնիկական գործընթացի հետ է կապված: Վարչապետի հարցին, թե արդյո՞ք խնդիրը լուծվել է, նախարարն ասաց, որ կա տեխնիկական հրահանգների և պատրաստվածության խնդիր: «Այս պահի դրությամբ լուծվել է հարցը, բացման…

  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմում-բողոք է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմում-բողոք է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 4 նույնաբովանդակ դիմում-բողոք է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն: Կասկածի տեղիք տված գրությունները վերաբերում են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենի նորանշանակ ժ/պ Կարեն Խաչատրյանի կողմից նախարարություն ներկայացված փաստաթղթերի հավաստիությանը: Հատկանշական է, որ չորս տարբեր քաղաքացիների կողմից նախարար Զարուհի Բաթոյանին հասցեագրված և վերահասցեագրված դիմում-բողոքներն ամբողջությամբ կրկնում են իրար: Դիմում-բողոքների հասցեատերերի ինքնության,…

  • Ավելի քան 470 աշխատող մայրեր պետության աջակցությամբ դայակներ են վարձել

    Ավելի քան 470 աշխատող մայրեր պետության աջակցությամբ դայակներ են վարձել

    «Դայակ՝ պետության կողմից» ծրագրի շահառուների քանակը նախատեսված 200 անձից ավելացել է` դառնալով 475: Ծրագրի նկատմամբ պահանջարկը մեծ է: Այս մասին Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Նախորդ տարի նախատեսվել էր երեխայի խնամքի արձակուրդում գտնվող 200 մայրերի, ովքեր ցանկանում են վերադառնալ աշխատանքի, տրամադրել դայակի…

  • Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահող

    Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահող

    Հայաստանն ընտրվել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ և 65-րդ նստաշրջանների նախագահող: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Շնորհավորում եմ բոլորիս: Նստաշրջանը ՄԱԿ-ի երկրորդ ամենամեծ իրադարձությունն է Գլխավոր ասամբլեայից հետո: Հայաստանը հանձնաժողովի անդամ է ընտրվել 2019-2023 թթ․ ժամանակահատվածի համար»,- հայտնել է նա։…

  • Զարուհի Բաթոյանը հանդիպել է Փիթեր Էրիքսոնին

    Զարուհի Բաթոյանը հանդիպել է Փիթեր Էրիքսոնին

    «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարության կողմից իրականացվող աշխատանքների շրջանակում նախատեսում է մի շարք ոլորտներում նոր ռազմավարությունների մշակում, նոր ծրագրերի իրականացում, և այս փուլում հատկապես շատ կարևոր է հանդիպումը ձեզ հետ։ Մասնավորապես, մեզ համար շատ կարևոր են մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները՝ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձնանց, կանանց, տարեցներին վերաբերող քաղաքականության մշակման և իրականացման գործում», –…

  • Երեխան պետք է ապրի համայնքում, իր ընտանիքում. Զարուհի Բաթոյան

    Երեխան պետք է ապրի համայնքում, իր ընտանիքում. Զարուհի Բաթոյան

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, մարտի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով գիշերօթիկ խնամքի հաստատությունների խնդրին, ասել է. «Դա գործընթաց է, որը պետք է շատ լավ պլանավորենք, որպեսզի կարողանանք երեխաներին իրենց համայնքներում ապրելու հնարավորություն ապահովել: Երեխան պետք է ապրի համայնքում, իր ընտանիքում, հաճախի իր բնակավայրին մոտ դպրոցը, և պետք է ամեն ինչ…

  • Զարուհի Բաթոյանը խիստ նկատողություն է հայտարարել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին

    Զարուհի Բաթոյանը խիստ նկատողություն է հայտարարել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խիստ նկատողություն է հայտարարել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանին՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հրամանի համար հիմք են դարձել կենտրոնում ՄԻՊ գրասենյակի իրականացված մշտադիտարկման այցի արդյունքներով…

  • Զարուհի Բաթոյանը կմեկնի ԱՄՆ

    Զարուհի Բաթոյանը կմեկնի ԱՄՆ

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հնգօրյա այցով կմեկնի ԱՄՆ: Նա կմասնակցի  մարտի 11-ից 22-ը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նախարար Բաթոյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: «Այս տարի նստաշրջանի առաջնային թեման է լինելու սոցիալական պաշտպանության համակարգերը, գենդերային հավասարության և կանանց…

  • Հաշմանդամության գնահատման համակարգը փոփոխման ենթակա է. Զարուհի Բաթոյան

    Հաշմանդամության գնահատման համակարգը փոփոխման ենթակա է. Զարուհի Բաթոյան

    ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանն անդրադարձավ զինվորական պարտականությունը կատարելիս հիվանդություն, խեղում ստացած զինծառայողների խնդրին: Նա նշեց, որ վերջիններիս հաշմանդամության կարգ տրամադրելիս սուբյեկտիվություն կա: Կոնկրետ օրինակ բերելով՝ Մկրտչյանը հետաքրքրվեց՝ կարո՞ղ են վստահ լինել, որ այդ արատավոր պրակտիկան չի շարունակվի: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ գործող ընթացակարգերով դեռ 2018թ. վերջին…

  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Գեմաֆին Գասպարյանը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախարար Զարուհի Բաթոյանը:

  • Զարուհի Բաթոյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետին

    Զարուհի Բաթոյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետին

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հունվարի 23-ին ընդունել է ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանին: Շնորհավորելով նախարարին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ՝ պարոն Սինանյանը ընդգծել է երկրում ստեղծված իրավիճակի կարևորությունը սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրների լուծման գործում: Հանդիպման ընթացքում Զարուհի Բաթոյանը առանձնացրել է Գլենդելում գործող խնամքի հաստատություններում մատուցվող ծառայությունների հարուստ փորձը: Նա կարևորել է Հայաստանում…

  • Զարուհի Բաթոյանը վերանշանակվեց աշխատանքի և սոցապ նախարար

    Զարուհի Բաթոյանը վերանշանակվեց աշխատանքի և սոցապ նախարար

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Զարուհի Բաթոյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Զարուհի Բաթոյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,- ասված է հրամանագրում:

  • Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից

    Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Զարուհի Բաթոյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից», – նշված է վարչապետի որոշման մեջ։ Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Բաթոյանը կնշանակվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: