զինամթերք
Խորվաթիայում 81-ամյա թոշակառուի տանը ապօրինի զինամթերք է հայտնաբերվել
Խորվաթիայի ոստիկանության աշխատակիցները 81-ամյա թոշակառուի տանը հայտնաբերել են նռնականետ, այլ զինատեսակներ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, զենքերի թաքցնելու տեղի մասին ոստիկանությանը տեղեկացրել է շենքի մեկ այլ բնակիչ, որը բողոքել է հարևանից վերջինիս հնչեցրած սպառնալիքների համար: Կինը ոստիկաններին պատմել է, որ տարվա ընթացքում հարևանը համառորեն զանգել է իրեն, անհանգստացրել, նույնիսկ փորձել է տուն ներխուժել: Բողոքից հետո…
Քաղաքացու տան խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և զինամթերք
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) քննվող քրեական գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 6-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել Երևան քաղաքի Խորենացու փողոցի տներից մեկում և դրա օժանդակ շինություններում: Նախքան…
Թուրքիան հրաժարվել է ամերիկյան Patriot-ներից` ընդունելով ռուսական S-400-ները. Bloomberg
Թուրքիան մերժել է ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրներից հրաժարվելու պայմանով ամերիկյան Patriot ԶՀՀ-ի մատակարարման առաջարկը։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել է մինչև 2019-ի ավարտը մեկ Patriot մատակարարել, եթե Անկարան հրաժարվի S-400-ներից։ Նշվում է, որ թուրքական կողմը հրաժարվել է ԱՄՆ-ի առաջարկից։ Աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ-ի առաջարկները շատ ավելի լավն էին, քան Ռուսաստանինը։
Քաղաքացին հանգուցյալ եղբոր զինամթերքը ներկայացրել է ոստիկանություն
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 19-ին, ժամը 20.00-ին, 1970 թ. ծնված Արմենակ Ն.-ն կամավոր հանձնել է 1 նռնակ՝ պայթուցիչով, 180 հատ՝ 5.45 մմ և 28 հատ՝ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 1 հատ ձեռքի լուսարձակիչ ու հայտնել, որ դրանք հայտնաբերել է նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, իրենց տան բակում գտնվող մարագում մաքրման աշխատանքներ…
Արարատի մարզում չպայթած ականանետի արկ է հայտնաբերվել
Հունվարի 18-ին՝ ժամը 12:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի Սևակի փողոցում՝ երկաթգծի մոտակայքում, զինամթերք է նկատվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրատեխնիկական «Բ» խումբը: Հայտնաբերվել է 82 մմ-անոց ականանետի արկ (չպայթած վիճակում): Փրկարարները սահմանազատել են…
Սիրիայում զինվորականները գտել են գրոհայինների թաքցրած զինամթերքը
Սիրիական կառավարական բանակի ստորաբաժանումներն ահաբեկիչներից ազատագրված Դարա նահանգում շրջայցի ընթացքում հայտնաբերել են թմրանյութերով և զենքերով երկու պահեստ։ Զինամթերքը, այդ թվում իսրայելական հրթեռներ, պահվել են Նավա քաղաքից ոչ հեռու։ News.ru-ն գրում է, որ հայտնաբերվել են փամփուշտներ, գնդացիրներ, ատրճանակներ, ականանետեր և այլն։






