զինծառայողներ
Փոփոխություններ՝ անհայտ կորածների, գերեվարվածների ընտանիքներին տրամադրվող սոցաջակցության ծրագրում
Սեպեմբերի 9-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ 2020 թ․ պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրում փոփոխություններ են իրականացվել։ «Վերոնշյալ ընտանիքներին նախկինում հատկացվող միանվագ դրամական օգնությունը փոխարինվել է ամսական դրամական օգնությամբ, ինչը թույլ կտա ընտանիքի համար աջակցությունը դարձնել շարունակական,…
Շարունակվում են պահեստազորայինների պատրաստության պարապմունքները
Սեպտեմբերի 8-ին պաշռպանության նախարարությունը հայտնում է, որ եռամսյա հավաքների մասնակից պահեստազորայինների մարտական պատրաստության պարապմունքները շարունակվում են։ 5-րդ զորամիավորումում սպայական կազմը մարզումների ընթացքում զինծառայողներին ուսուցանում է հաստիքային զենքից կրակ վարելու, մարտավարական տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, առաջադրված խնդիրները փոխգործակցաբար կատարելու հմտությունները։
Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ հատկացվող միանվագ դրամական օգնության տրամադրումը սկսված է
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն, սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ հատկացվող միանվագ դրամական օգնության տրամադրումը սկսված է: Օգնությունը տրամադրվում է հետևյալ անձանց. Հաշմանդամ զինծառայողներին Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած)՝ հետմահու…
ՄԻՊ-ը Սյունիքում ադրբեջանցի զինծառայողների կողմից ճանապարհը փակելու միջադեպով հաղորդումներ կուղարկի միջազգային մարմիններ
Օգոստոսի 26-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ միջադեպի հետ կապված հաղորդագրություններ կուղարկի համապատասխան միջազգային մարմիններին։ Հայաստանի մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանն ադրբեջանցի զինծառայողների կողմից Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհի մի հատվածը փակելը համարում է նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ։ «Ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ 3…
ԱԱԾ հայտարարությունը՝ ադրբեջանցիների կողմից Կապան-Գորիս ճանապարհը փակելու վերաբերյալ
Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս ճանապարհի հատվածներից մեկը ու հրաժարվում են բացել։ Այս խնդրի մասով հայտարարություն է տարածել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ Հայ զինծառայողները չեն հարձակվել ադրբեջանցի զինծառայողի վրա. ՊՆ Պաշտպանության նախարարի գլխավորությամբ քննարկվել է եռամսյա հավաքների մեկնարկը «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի…
Առաջարկվում է համաներել ոչ ծանր կամ միջին հանցանք կատարած, բայց 44-օրյա պատերազմին մասնակցած անձանց
ՀՀ քննչական կոմիտեն նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով առաջարկում է համաներում կիրառել ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարած այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են 44-օրյա պատերազմին։ Նախագիծը վերաբերվում է նաև հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձանց ևս։ Վերոնշված նախագիծը հրապարակվել է e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում։ Նույն նախագծով առաջարկվում է նաև…
Նոր զարգացում՝ Երեք զինծառայողների սպանության գործով
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է երեք զինծառայողների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Երեք զինծառայողների սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը․ ՔԿ Թալինում 31-ամյա ծծնդկանը կեսարյանից հետո մահացել է․ հարուցվել է քրգործ «Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են…
Ադրբեջանցի զինծառայողը զենքը պարզեց մեր ուղղությամբ․ Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օգոստոսի 23-ին Facebook-ի իր էջում մանրամասներ է պատմել Սյունիքի իրենց այցից։ ՄԻՊ-ը գրել է, որ ադրբեջանական զինծառայողը ինքնաձիգը պարզել է իրենց ուղղությամբ։ Պաշտոնապես հայտարարվեց եռամսյա վարժական հավաքների մեկնարկի մասին ԶՈւ Գլխավոր շտաբում կստեղծվի ԱԹՍ-ների վարչություն (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Անցյալ շաբաթ ինքներս համոզվեցինք, որ ադրբեջանական զինծառայողների ներկայությունը ՀՀ Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին…
Զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ
Օգոստոսի 20-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացրել են, որ զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ։ Նախնական տեղեկություններով՝ դիվերսիա չէ․ ՊՆ-ն արձագանքել է շրջանառվող տեղեկությանը ՊՆ նախարարը հանձնարարել է էապես բարձրացնել քաղաքացիների սպասարկման որակը «Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական…
Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած զինծառայողների համար` հենակներով ֆուտբոլի ազգային հավաքական
Օգոստոսւ 19-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել հանդիպում 2020 թ․ ռազմական գործողություններին մասնակցած և վիրավորում ստացած զինծառայողների հետ, որը վարել է Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը։ «Հանդիպմանը մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու…
Անհայտ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են ԱԱԾ տնօրենի հետ
Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող՝ անհայտ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Ավելի վաղ նրանք լրագրողներին հայտնել են, որ իրենց երեխաները ծառայել են Ցոր զորամասում։ Այնտեղից անհայտ կորած է համարվում 21 զինծառայող, որոնցից միայն 9-ի մարմիններն են հայտնեբերվել։ Նրանք պահանջում էին հանդիպում ԱԱԾ տնօրենի հետ։
Անհայտ կորած զինծառայողների ծնողները ակցիա են իրականացնում ԱԱԾ-ի դիմաց
Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Ազգային անվտանգության ծառայության շենքի առջև։ Հարազատներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անհայտ կորած է 21 զինծառայող, որոնցից միայն 9-ի մարմիններն են գտել, բայց նույնականացրել են միայն 8-ինը, իսկ մեկ զինծառայողի դեպքում դեռ չի ստացվում պարզել, թե ում երեխան է։ Ըստ հարազատի՝ իրենց…
Նախնական տեղեկություններով՝ դիվերսիա չէ․ ՊՆ-ն արձագանքել է շրջանառվող տեղեկությանը
Ինչպես Պաշտպանության նախարարությունից հայտնեցին քիչ առաջ, ՀՀ ԶՈւ-ի N զորամասի մարտական հենակետի տարածքում 3 զինծառայողի դիեր են հայտնաբերվել։ Սրա վերաբերյալ սկսվեց տեղեկություն շրջանառվել, թե զինծառայողները սպանվել են դիվերսիայի արդյունքում։ Այս տեղեկությանն ի պատասխանն ՊՆ-ն Armenpress-ին ասել է, որ դեպքի մանրամասները պարզելու համար ամբողջ ծավալով անհրաժեշտ գործողություններ են ընթանում։ ՊՆ-ից հայտնել են նաև, որ նախնական տեղեկություններով՝…
Հայտնաբերվել է 3 զինծառայողի դի․ ՊՆ
Այս գիշերը N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտանբերվել է 3 շարքայինների դիեր։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։ Ջրականից հայտնաբերվել և տարհանվել է ևս 6 աճյուն Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ զինծառայող է վիրավորում ստացել «Օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության…
Մատաղիս-Թալիշ ուղղությամբ աճյունների որոնումն արդյունք չեն տվել. ՊԲ
Օգոստոսի 12-ին Արցախի ԱԻՊ ծառայությունը հայտնում է, որ ՊԲ զինծառայողների մասնակցությամբ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները օգոստոսի 12-ին շարունակվել են հյուսիսարևելյան (Մատաղիս-Թալիշ) ուղղությամբ: ՊԲ-ից հայտնում են, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր արդյունք չեն տվել: Սյունիքի մարզի սահմանային հատվածում բռնկված հրդեհը մարվել է Ավտովթար «Ջրաշխարհի» մոտակայքում․ կա զոհ ու…














