Զինված ուժեր
Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի հիմնական դաշնակիցն ու գործընկերն է, այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Մոսկվայում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը։ «Մենք բազմիցս հաստատել ենք դա մեր գործողություններով, համատեղ ծրագրերով և միջոցառումներով, որոնք տարիներ շարունակ հաջողությամբ իրականացրել ենք: Սա վերաբերում է նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը», – ասել է Ս.…
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ, որոնց վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չեն տրամադրվում։
Կառավարությունը ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը սահմանում է որպես զինված ուժերի մարտունակության ապահովման և բարձրացման, տնտեսական աճի, գիտական և տեխնոլոգիական առաջընթացի առանցքային գործոններից մեկը: Այս մասին նշվում է կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ Այս նպատակի իրականացման համար կառավարությունը նախատեսում է՝ կատարել նպատակային ներդրումներ ռազմարդյունաբերական ոլորտում, ինչպես նաև ստեղծել նպաստավոր ներդրումային միջավայր մասնավոր ներդրողների համար՝ որպես առաջնային ուղղություններ…
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման կարևորագույն միջոցը մարտունակ զինված ուժեր ունեցող, ապաքաղաքական, մշտապես կատարելագործվող, ռազմական-քաղաքացիական հարաբերություններում, ռազմական արվեստում ու գիտության մեջ տեղի ունեցող զարգացումներին համընթաց արդիականացվող, ռազմաքաղաքական բարենպաստ հնարավորությունները, ռազմական արդյունաբերության և ռազմական գիտության արդի ձեռքբերումներն արդյունավետ կիրառող, հասարակության համակողմանի ներգրավմամբ, ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվող պաշտպանության համակարգի ստեղծումն է», – այս մասին ասվում է…
Անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշների սահմանմամբ՝ Հայաստանի կառավարությունը, ըստ ներկայացված ծրագրի, միտված է զինված ուժերը համալրել գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության արդի համալիրներով, բազմաֆունկցիոնալ ավիացիայով և ավտոմատացված ու ռոբոտացված օդային և վերգետնյա համակարգերով՝ այդպիսով ավելացնելով անհրաժեշտ խորությամբ հետախուզության, զորաշարժի և կրակային խոցման հեռավորությունը, ճշգրտությունը և արդյունավետությունը: Անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ…
Ըստ կառավարության ծրագրի՝ Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմանն անվտանգության միջավայրի համակողմանի գնահատման հիման վրա արտաքին, ներքին և պաշտպանական քաղաքականության ճկուն գործիքակազմի ձևավորումն է, ինչը հնարավորություն կտա կառավարության քաղաքական առաջնահերթությունները կյանքի կոչելու համար ստեղծել կայուն և կանխատեսելի մթնոլորտ, իսկ արտաքին անվտանգության ապահովման երաշխիքների համար՝ բավարար կարողություններ: Վերոնշյալ կարողությունների ստեղծման համար արդեն իսկ առկա…
ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստում մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրամադրվի: 4 քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում կտրվի մինչև 2019 թվականի ամառային զորակոչը, իսկ մեկ քաղաքացու, որը ուսումնական ծրագիրը ավարտելու է 2020 թվականի հունիս ամսին, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է նախատեսվում տրամադրել մինչև 2020 թվականի…
Պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է 2018 թվականի գերակա խնդրի և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքները և կոնկրետ ծրագրերի իրականացմանը ընթացքը։ «Ձեռք են բերվել սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիական միջոցներ, զինված ուժերում ներդրման նպատակով կատարվել են նոր սերնդի սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշների փորձարկումներ», – նշվում է հրապարակման մեջ։ Խոսքը, ենթադրաբար, նաև Սու-30ՍՄ կործանիչների ու ԱԿ-12 ավտոմատների…
Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել ՍՈՒ–30ՍՄ կործանիչներ։ Այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը` ի պատասխան «Sputnik Արմենիա»-ի հարցմանը։ «Հայաստանի Հանրապետության կողմից ռուսաստանյան ՍՈՒ–30 ՍՄ ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ համապատասխան գործարքը ստորագրվել է», – նշված է ՊՆ–ի պատասխանում։ Նախարարությունը չի պատասխանել ինքնաթիռների քանակին և գործարքի գումարին վերաբերող հարցերին։ Գերատեսչությունից հայտնել են, որ հարցադրումները պարունակում են դասակարգված…
Վալերիյ Օսիպյանին ողջունեցին ոստիկանության զորքերի 1032 զորամասի ծառայողները։ Նրանք շարք են կազմել՝ առաջնագիծ մեկնելու և սահմանին ամուր կանգնած արդեն զինակից գործընկերներին փոխարինելու։ «Հպարտանում եմ ձեզնով, որ պատրաստակամությամբ ու պատվով արդեն կանգնել եք դիրքերում և նույն գիտակցմամբ կրկին դիրքեր եք բարձրանալու»․ ոստիկան-սահմանապահներին ուղղված խոսքում ընդգծեց Վալերիյ Օսիպյանը՝ փոխանցելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գոհունակությունն ու շնորհակալությունը։ Հայրենիքի,…
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակի առթիվ Թբիլիսիում կազմակերպել է պաշտոնական ընդունելություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Ընդունելությանը ներկա են եղել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան (Levan Izoria), նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին (Lela Chikovani), ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբայան (Vladimer Chachibaia), պաշտապանության…
Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված Արմենակ Ուրֆանյանն այսօր կդառնար 29 տարեկան: ՀՀ պաշտպանության նախարարությունը միացել է հերոսի ծննդյան օրվա առթիվ հնչող շնորհավորական խոսքերին: ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում Արմենակ Ուրֆանյանը ստացել է կապիտանի կոչում, երկու անգամ ճանաչվել է հրաձգային վաշտի լավագույն հրամանատար: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտում ծավալված մարտական գործողությունների ժամանակ կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի…
Հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը՝ դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ, Վիրահայոց թեմի հոգևոր դասի և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք է մատուցել Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված փառապանծ հայազգի զորավարներ՝ գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի հիշատակին, կատարվեց հոգեհանգստյան կարգ: Այս մասին հայտնում են…
ՀՀ զինված ուժերն իրենց շատ կարևոր առաքելությունը կատարում են ամենաբարձր մակարդակով: ՀՀ զինված ուժերի կազմավորման տարեդարձի առթիվ իր ուղերձում նման համոզմունք է հայտնել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Շնորհավորում եմ մեր նորօրյա պատմության կարևոր տոներից մեկի՝ Բանակի օրվա առթիվ։ Այսօր մեր զինված ուժերն ունեն շատ կարևոր առաքելություն, այն է` ապահովել Հայաստանի Հանրապետության ու Արցախի անկախությունը, հայ…
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Նիկոլ Վովայի, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա առթիվ: Հայոց փառապանծ բանակը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա…