զինվոր
Սակրավորների մասնագիտությունը բառի բուն իմաստով պայթունավտանգ է. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա տեղեկատվություն է հայտնում` սակրավորների մասնագիտության մասին: «Մասնագիտությունը`սակրավոր. նրանք անվտանգ ուղի են հարթում յուրայինների համար և ծուղակներ նախապատրաստում հակառակորդի համար` հընթացս վնասազերծելով վերջինիս պատրաստած ծուղակները: Սա այն զինվորական մասնագիտությունն է, որը բառի բուն իմաստով պայթյունավտանգ է: Մասնագետներից այն պահանջում է մեծ ուշադրություն, արհեստավարժություն, զգուշավորություն և…
Զինվորի մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2020թ. մայիսի 10-ին` ժամը 17:55-ի սահմաններում, N զորամասի կրակային դիրքի հարակից տարածքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն…
Արցախում զինվորը մահացու հրազենային վիրավորում է ստացել. ԱՀ ՊՆ
Ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:…
Վիտոլդ Պիլեցկին պայքարել է նացիզմի և կոմունիզմի դեմ՝ վտանգելով սեփական կյանքը
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում մասնագիտական շարքի հերթական գրառումն է կատարել․ Օսվենցիմի կամավորը «Նկարում պատկերված է Երկրորդ աշխարհամարտի ամենաքիչ հայտնի հերոսներից մեկը՝ Վիտոլդ Պիլեցկին: Մարդ ով կամավոր կերպով հանձվել էր նացիստներին, որպեսզի հայտվնի Օսվենցիմում և նացիզմի դեմ կռվող ուժերին կարողանա տեղեկություններ փոխանցել ճամբարի իրական նշանակության մասին: Պիլեցկին նաև օկուպացված Լեհաստանում լեհական գաղտնի բանակի հիմնադիրն…
Թեստավորվորված 3 զինծառայողների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Դավիթ Տոնոյան
Կորոնավիրուսային վարակի տարածումը զինված ուժերում կանխելու նպատակով ծավալուն բուժկանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացրել՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ, որպեսզի զինծառայողները զերծ մնան վարակից: Այս մասին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Այնուամենայնիվ, հնարավոր չէ կանխել վարակի ներթափանցումը բանակ, քանի որ զինծառայողների մի մեծ զանգված ամենօրյա շփման մեջ է քաղաքացիական բնակչության հետ: Մարտի 25-ին մարտական խնդիրներում…
Վիրավորված զինծառայողի վիճակը նորմալ է․ Արծրուն Հովհաննիսյան
Հայտնի է՝ ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի դեմ հայկական զինուժի գործողությունների արդյունքում վիրավորված զինծառայողի ինքնությունը՝ Կարո Ռուբենի Սիմոնյան: Այս մասին 168.am-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Զինծառայողը պայմանագրային է, վիճակը նորմալ է»,-ասել է նա: Հիշեցնենք, որ մարտի 6-ին՝ առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ…
Կանխվել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք, թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող, դեպքի մանրամասները ճշտվում…
Զորավարժությունից խուսափելու համար տուգանքի չափը կբարձրանա․ ԱԺ-ն ընդունեց որոշումը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Օրինագծով առաջարկվում է զինվորական վարժանքներից և զորավարժություններից խուսափելու համար տուգանքի չափը բարձրացնել՝ այն 20 հազար դրամից դարձնելով 30 հազար դրամ: Նախագիծն ընդունվեց 114 կողմ…
ԱԺ-ում ընդունվեց հակաառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինծառայողներին հատուցում տալու նախագիծը
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ որոշեց ընդունել կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը։ Դրանով առաջարկվում է ընդլայնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառուների շրջանակը, հատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է հասցվել հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում: Նախագիծն ընդունվեց 114 կողմ ձայնով: ԱԺ նիստում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման…
Գիշերը հակառակորդը շուրջ 1 ժամ գնդակոծել է Ոսկեպարը
Փետրվարի 29-ի գիշերը մարտի 1-ի լույս ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղը: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը: «Ներքին թաղամասի ուղղությամբ կրակոցներ են եղել, մեկ տան պատին էլ դիպչել է գնդակներից մեկը, այլ վնասներ չկան»,- հայտնեց Սերոբ Մախսուդյանը: Նրա խոսքով՝ գնդակոծությունը եղել է ժամը 3-4-ի սահմաններում՝ շուրջ մեկ…
Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 155 անգամ
Փետրվարի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 155 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 800 կրակոց: Այդ մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական…
Զինծառայողները ծանոթացել են «Թումո» կենտրոնի կրթական ծրագրերին
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետներն այսօր՝ փետրվարի 28-ին, բաց դաս են անցկացրել 4-րդ զորամիավորման N զորամասի զինծառայողների համար: Այս մասին հաղորդում են ՊՆ լրատվական ծառայությունից։ Ներկայացվել են կենտրոնի նորարարական կրթական ծրագրերը և «Թումո»-ի ինքնուսուցողական վարժանքներին ու դասընթացներին զինծառայողների մասնակցության հնարավորությունները:
Որոշակի նոր հանգամանքներ են պարզվում․ Գաբրիել Բալայանը՝ բանակում տեղի ունեցող դեպքերի մասին
Առայժմ ավել որևէ բան հայտարարելու իրավասություն չունեմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով բանակում վերջին շաբաթներին մահվան ելքով միջադեպերին: «Աշխատանքները տարվում են, քրեական գործերը քննվում են, հանգամանքները պարզվում են, այդ թվում նաև որոշակի նոր հանգամանքներ: Ճիշտ կլինի այդ հարցերն ուղղել նախաքննություն իրականացնող մարմիններին»,-հավելեց փոխնախարարը:…
Յոթ որդի և հինգ դուստր․ Արցախյան պատերազմի մասնակից Սարգիս Բրուտյանը
Արցախյան պատերազմի մասնակից, զինվորական Սարգիս Բրուտյանը 12 երեխա ունի` յոթ որդի և հինգ դուստր: Նրա կինը` Անահիտ Հովակիմյանը, յոթ որդի է ճանապարհել բանակ, որոնք պաշտպանել են առաջնագծի ամենատարբեր հատվածները: Զորացրվելուց հետո յոթ որդիներից հինգը՝ որպես պայմանագրայիններ, շարունակել են ծառայությունը զինված ուժերում, Արմենը` 6 տարի, Արշալույսը` 12, Անդրանիկն ու Արամը` 8-ական, իսկ Աշոտը մեկ տարի առաջ…
Զինվորական քննչական գլխավոր վարչության պետն ընդունել է մահացած զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներին
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը 18.02.2020թ. ընդունել է ս.թ. փետրվարի 12-ին մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներին: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող քննչական և դատավարական գործողությունները: Ա.…