զինտեխնիկա
Անցնող 4 օրում մեր կողմից խոցվել է թշնամու նույնքան զրահատեխնիկա, որքան ողջ Առաջին արցախյան պատերազմում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշել է, որ այն ժամանակ կռվում էր Արցախն Ադրբեջան ի դեմ, ռուսն ի վիճակի էր «համոզելու» Ադրբեջանին և խնդրելու Հայաստանին զինադադարի հետ: Այսօր պիտի խոսի Հայաստանի և Թուրքիայի հետ: Չգիտեմ, թե ինչքանով է պատրաստ ռուսական իշխանությունը խոսելու Թուրքիայի ղեկավարության հետ: «Առաջին պատասխանը հարվածին անսպասելի էր,…
Ունենք բազմաթիվ փաստեր, որ այս պատերազմը Ադրբեջանի կողմից նախապատրաստվել էր վաղօրոք
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ ասուիսի ընթացքում հայտնեց, որ դիրքերի շոշափելի փոփոխություններ տեղի չեն ունեցել: Ընթացել են շատ ակտիվ մարտական գործողություններ՝ Օմարից մինչև Արաքս: «Երկու կողմերն էլ ունեցել են կորուստներ: Իհարկե, հակառակորդինը անգամներով ավելին է, ինչպես միշտ: Զարմանում եմ Ադրբեջանի իշխանության մարդկային որակների առումով, որովհետև հարյուրավոր դիակներ թողած առաջնագծում՝ շատ անտարբեր է իրենց երկրի…
Ընկերներս այսօր խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել․ ԱՀ նախագահ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ «Ընկերներս այսօր խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել Հարգելի ՛ հայրենակիցներ Տեսանյութն այսօր առաջնագծում մեր ունեցած հերթական հաջողության մասին է: Մարտական ընկերներս` Գեղամը, Էդիկը, Արմենը և Ռուբիկը (Լյուպիտան), ովքեր մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին, 2016թ.-ի ապրիլյանին, մեր մյուս տղաների օգնությամբ…
ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ուղարկել հավելյալ տեղեկություն` վերջին զարգացումների մասին
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ սեպտեմբերի 29-ի որոշման պահանջով, ինչպես նաև ի լրումն ՀՀ կառավարության կողմից Եվրոպական դատարան ներկայացված նախորդ տեղեկությունների՝ այսօր ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ուղարկել հավելյալ տեղեկություն վերջին զարգացումների վերաբերյալ։ Մասնավորապես, ՄԻԵԴ-ին է ներկայացվել սեպտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքների խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները թիրախավորելու վերաբերյալ…
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ: Նախարարն իր շվեդ գործընկերոջը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, այդ թվում տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության թիրախավորման և քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծման դեպքերը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության…
Մեկ օրում խոցվել է հակառակորդի 29 տանկ և զրահատեխնիկա, 3 «ՏՕՍ», 1 «Սմերչ» կայանք, 11 ԱԹՍ
Ռազմական գործողությունների օդային ղեկավարումն Ադրբեջանը հանձնել է Թուրքիայի զինված ուժերին: Այս մասին երեկոյան տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ հարվածների ընթացքում տուժել են խաղաղ բնակիչներ: Համառ մարտերի ընթացքում, Հովհաննիսյանի տեղեկացմամբ, մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի փոփոխված մարտավարությամբ հարձակողական գործողությունները:
Ռազմաճակատում Ադրբեջանը շարունակել է կրել ծանր կորուստներ․ պատերազմի 3-րդ օրվա ամփոփում
Արցախի տեղեկատվական շտաբն ամփոփում է օրը․ «Ռազմաճակատում Ադրբեջանը շարունակել է կրել ծանր կորուստներ․ միայն այսօր՝ 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներական տեխնիկա, 13 ԱԹՍ։ – Ադրբեջանական և թուրքական օդուժը թիրախավորել է ՀՀ Վարդենիս քաղաքի զորամասը, հարակից գյուղերը, ինչպես նաև Հայաստանի օդային տարածքը պաշտպանող ՀՀ ԶՈՒ Սու-25 ռազմական օդանավը։ Օդաչուն զոհվել է։ Վարդենիսում ունենք նաև 1…
Արցախում ժողովրդի ոգին շատ բարձր է, վճռական ու անկոտրում. Տիգրան Ավինյան
Մեր քաջ զինվորները փայլուն ու արհեստավարժ կերպով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, հաջողությամբ հետ են մղում բոլոր հարձակումները, հուժկու հարվածներ հասցնում թշնամուն ու պատճառում կենդանի ուժի ու զինտեխնիկայի հսկայական կորուստներ: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` անդրադառնալով իր Արցախ այցին: «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախում եմ և այսօր Ստեփանակերտում հանդիպումներ…
Այսօր հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներական ծանր զրատեխնիկա, 13 ԱԹՍ
Այսօր ևս հակառակորդի զավթողական մտադրությունը ձախողվել է. հերթական ասուլիսում հայտարարել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը: Ավելին ՝ ռազմաճակատի տարբեր ուղղություններով ՊԲ ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ և վերցրել նախկինում կորցրած դիրքեր հյուսիսային և հարավային ուղղություններով: «Այսօրվա ընթացքում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներական ծանր զրատեխնիկա, 13 ԱԹՍ: Հայկական կողմը ևս…
Ինչպես են խոցվում հակառակորդի կենդանի ուժն ու զինտեխնիկան․ ԱՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
Սեպտեմբերի 29-ին արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ շարունակում են ընթանալ մարտական գործողություններ, հայտնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։ Ադրբեջանական կողմը ձեռնարկում է հարձակման փորձեր՝ կիրառելով հրետանի, ԱԹՍ-ներ և զրահատանկային ուժեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցնում են հակառակորդի գրոհները՝ նրան պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ: Ըստ լրացվող տվյալների, հայ մարտիկների գործողությունների արդյունքում, հակառակորդը կորցրել է 11…
Վիրավորների մեծ մասն առաջին բուժօգնությունից հետո վերադարձել է շարք․ Արծրուն Հովհաննիսյան
Քիչ առաջ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ Արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերի հետևանքով հայկական կողմի վիրավորների թիվը մոտ 120 է։ Վիրավորների մեծ մասն առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է շարք։ «Այն մարդկանց, որոնց խորքային կամ մասնագիտացված բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել, տեղափոխվել են հիմնականում Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ ու հոսպիտալներ, այնտեղ են շարունակում բուժումները»,-…
Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որին կից գրված է․ «Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները»։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/887094308489501
Գուտերեշը կոչ է անում անհապաղ վերսկսել բովանդակալից բանակցությունները
ՄԱԿ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չափազանց մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսմամբ: Քարտուղարը դատապարտում է ուժի գործադրումը և ցավում է խաղաղ բնակչության կյանքի կորուստների և զոհերի համար: Գլխավոր քարտուղարը խստորեն կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել մարտերը, թուլացնել լարվածությունը և անհապաղ վերադառնալ բովանդակալից բանակցությունների:…
Ամերիկյան պետությունների կազմակերպությունը դատապարտում է իրավիճակի սրումը Լեռնային Ղարաբաղում
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն դատապարտել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որը լիովին անտեսում է հակամարտությունների խաղաղ կարգավորման հասնելու ՄԱԿ-ի կոչերը։ Գլխավոր քարտուղարը բանակցային գործընթացի կոչ է արել։ «Մենք Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հատկապես այն գործողությունները, որոնք ուղղված են խաղաղ բնակչության դեմ: Կազմակերպության գլխավոր քարտուղարությունը կրկին հայտարարում է…
Կոչ եմ անում Բաքվին դադարեցնել ուժի հարձակողական կիրառումը․ Քիմ Քարդաշյան
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ, գործարար, մոդել Քիմ Քարդաշյանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել։ «Կոչ եմ անում Բաքվին դադարեցնել ուժի հարձակողական կիրառումը, կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ և զգուշացնել Թուրքիային՝ դադարեցնել զենք և գրոհայիններ ուղարկել: (c) Քիմ Քարդաշյան #ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ»,- գրել է Քիմը։ Call upon Baku to cease all offensive uses…















