ԶԼՄ
ԱԱԾ-ն կոչ է անում չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ: «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից վերջին օրերին հրահրված սադրանքները, ինչպես նաև իրադրության սրման տեսական հնարավորությունը, կոչ է անում հանրությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից, տեղի չտալ սադրանքներին և ձեռնպահ մնալ տեղեկատվական ցանկացած հարթակում՝ այդ թվում սոցիալական ցանցերում, մտացածին օգտատերերի…
ԶԼՄ ներկայացող մի կայք սուտ մատնություն է տարածել․ պատգամավոր
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ԶԼՄ ներկայացող մի կայք սուտ մատնություն է տարածել առ այն, թե ես ավելի վաղ եմ իմացել Covid19-ով վարակված լինելու մասին, քան հայտարարել եմ և վարակված լինելով մասնակցել եմ ԱԺ նիստերին: Ցավոք, մի շարք այլ ԶԼՄ-ներ և անհատներ, թույլ տվեք ասել դիտավորյալ, առանց…
Երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության օրինական պահանջները չկատարելու համար
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ որոշ ԶԼՄ-ներ և օգտատերեր համացանցում տեսանյութերեր են հրապարակում՝ ներկայացնելով, թե ինչպես են ոստիկանության ծառայողներն ուժ գործադրելով անձանց բերման ենթարկում՝ իբր դիմակ չկրելու համար։ Որոշ դեպքերում միտումնավոր հրապարակվում են տեսանյութերի միայն վերջին հատվածները, որոնց նախորդած իրադարձությունները տեղ չեն գտնում այդ տեսանյութերում։ Ներկայացնենք, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 25-ին լրատվական կայքերից…
Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռման և քաղաքական շահարկման տեղիք են տվել․ Ալինա Նիկողոսյան
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն անդրադարձել է նախարար Արսեն Թորոսյանի՝ Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին հայտարարությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ Ալինա Նիկողոսյանը նշել է, որ իրենք բարձր ենք գնահատում սահմաններ չճանաչող այս մարտահրավերին դիմագրավելու գործում վրաց գործընկերներիս հետ ունեցած սերտ համագործակցությունը: «Մեր հարաբերություններում գերիշխում է համագործակցության ոգին, և որևէ կարիք չկա վերջինիս արհեստական մրցակցության…
ՊՆ-ն ԶԼՄ-ների այցելություն է կազմակերպում Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարան
2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպում է լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, հայտնում են ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն կունենան ծանոթանալ ապագա սպաների ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, գործնական և տեսական դասընթացների անցկացման պայմաններին ու ականատես կլինեն մարտական պատրաստության դրվագների։ Այցելության ընթացքում խստիվ…
Հայաստանը մամուլի ազատության ինդեքսով 61-րդ տեղն է զբաղեցնում
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցում նշվում է, որ Հայաստանը մամուլի ազատության 2020թ. ինդեքսով զբաղեցնում է 61-րդ տեղը: Հայաստանի մասին նշվում է, որ չնայած վերջին շրջանում լրագրողների դեմ ուղղակի ճնշումները նվազել են, սակայն դրան զուգահեռ ավելացել են լրագրողների դեմ դատական հայցերի քանակը: Սրա վերաբերյալ կազմակերպությունը նշում է, որ այսպես ԶԼՄ-ների վրա բեռ է դրվում…
Արցախում միջգերատեսչական նիստ է գումարվել կորոնավիրուսի տարածումը վերահսկելու համար
Արցախ / Տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է գումարվել, որին մասնակցել է միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Սկզբնապես Նախագահին է ներկայացվել Հանրապետությունում վարակի հնարավոր տարածումը կանխարգելող ախտահանիչ աշխատանքների ընթացքը: Բակո Սահակյանը նշել է, որ…
Նախագահը չի բացառում հանրաքվեի վերաբերյալ իր կողմից հետագա քննարկումների շարունակումը
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին վերաբերող՝ ԶԼՄ-ների հարցերին։ Արձագանքում ասվում է. «Ի պատասխան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի առնչությամբ լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի՝ հայտնում ենք. Հանրապետության նախագահը ստորագրել է ապրիլի 5-ը հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիրը՝ ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածի դրույթներով, որի համաձայն Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին…
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը այս անգամ տեղի կունենա Կապանում
ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տեղեկացնում եմ, որ իմ հերթական ասուլիսը տեղի կունենա հունվարի 25-ին, ժամը 11.00-ին՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանում, «S’UNIQUE» կինոթատրոնի շենքում (հասցե՝ Շահումյան 1): Ասուլիսին մասնակցելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են հավատարմագրվել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2529945873992459?__xts__[0]=68.ARCPltGLAruZ7wdjAD4mQpSIEDCzt6sHIt97GcuOK_6X4ROYoGIkNyiYZHBMu1TON4lk-Gr2uV3jNTU8CoFLKIGTn8o361WFsqK_15P4Ymbdlo0gyqIf85Lxw9PozxQK7tpp79IvS3IQrykSbLj30z55gIFX8qHnzscB7y1_Dzpitq9hBWr–fa_Zt-97veANE507ydv37Y7ZGrMrbCTfqHnzmN86HCdg7IT9GHB7xUc7g2cwiWRZ9GeWjQTTlAqAyzPg3VXZzDxcIMSl_KpeVSL_5vo87p3nTJvgIC_AjT1zDDIIYRDWqccaw3UTBBFWe8ug38rX0Ga8tTofFYbfaXu&__tn__=-R
Ամանորի գիշերը օրհներգի չհեռարձակման համար վարչական վարույթ չի հարուցվի
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հեռուստառադիոընկերությունների կողմից Ամանորի գիշերը ՀՀ օրհներգը չհեռարձակելու հարցը: Ինչպես հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը, նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշել է, որ զանգվածային լրատվության միջոցներում և համացանցում օրեր շարունակ քննարկումների առիթ էր հանդիսացել ՀՀ օրհներգը հեռուստառադիոընկերությունների կողմից Ամանորի գիշերը չհեռարձակելու հարցը: Նիստի…
ԱԺ հանձնաժողովում քննարկվում է ատելության խոսքի դեմ աշխատանքային խումբ ստեղծելու հարցը
Որպես նախկին լրագրող՝ ես լրջագույն մտահոգություն ունեմ, որ մենք որևէ կերպ չվնասենք Հայաստանում խոսքի ազատությանը, որ այդ աշխատանքային խումբը կամ ստեղծվող օրենսդրական նախաձեռնությունը չդառնա «դամոկլյան սուր» լրատվամիջոցների գլխին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկուման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ…
Գատուզոն Անչելոտիի փոխարեն․ ԶԼՄ-ները քննարկում են հնարավոր նշանակումը
ԶԼՄ-ներում սկսվել է ակտիվորեն շրջանառվել այն տեղեկությունը, որ «Միլանի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզո կարող է «Նապոլիում» փոխարիներ Կառլո Անչելոտիին։ Նեապոլիտանցիների սպորտային տնօրեն Քրիստիանո Ջունտոլին արդեն կապ է հաստատել Գատուզոյի հետ՝ մրցաշարջանի ավարտից հետո կամ ավելի շուտ թիմի ղեկը ստանձնելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Calciomercato.com-ը։ Radio Marte-ի տվյալներով՝ «Նապոլիի» տնօրեն Աուրելիո Դե Լաուրետիսը որոշել…
Չորրորդ մեդիագագաթնաժողովը տեղի կունենա Պեկինում
Չորրորդ համաշխարհային մեդիագագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել 2020 թվականին Պեկինում: Xinhua գործակալության այս առաջարկությանը համաձայնել են Համաշխարհային մեդիագագաթնաժողովի նախագահության՝ նոյեմբերի 18-ին Շանհայում կայացած նիստի մասնակիցները: Միջոցառումը, որը տեղի է ունեցել Xinhua գործակալության նախաձեռնությամբ, կլոր սեղանի շուրջ էր հավաքել խոշորագույն ԶԼՄ-ների՝ TACC, Associated Press, Reuters, Agence France-Presse, ANSA, Kyodo, Russia Today լրատվական գործակալություններին, հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիային,…
Իրազեկման դասընթաց՝ գրիպի և շնչառական այլ վարակների վերաբերյալ
Մեկնարկել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված «Գրիպի և շնչառական այլ վարակների վերաբերյալ» իրազեկման դասընթացը։ Ողջունելով ներկաներին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է. «չնայած ամեն տարի գրիպը լարվածության մեջ է պահում տարվա կեսից ավելին սեզոնի ժամանակ, ամեն դեպքում մեր համակարգը, լինելով թրծված և պատրաստված, տարեցտարի էլ ավելի լավ ձևով է դիմակայում դրան»։ Միաժամանակ նախարարը կարևորել…














