ԶԼՄ-ներում սկսվել է ակտիվորեն շրջանառվել այն տեղեկությունը, որ «Միլանի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզո կարող է «Նապոլիում» փոխարիներ Կառլո Անչելոտիին։
Նեապոլիտանցիների սպորտային տնօրեն Քրիստիանո Ջունտոլին արդեն կապ է հաստատել Գատուզոյի հետ՝ մրցաշարջանի ավարտից հետո կամ ավելի շուտ թիմի ղեկը ստանձնելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Calciomercato.com-ը։
Radio Marte-ի տվյալներով՝ «Նապոլիի» տնօրեն Աուրելիո Դե Լաուրետիսը որոշել է հեռացնել Անչելոտիին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի եզրափակիչ հանդիպումից հետո, որը կկայանա դեկտեմբերի 10-ին։
Sky Sport Italia-ն էլ իր հերթին վստահեցնում է, որ Անչելոտին կարող է լքել «Նապոլին» մրցաշարջանի ավարտից հետո կամ ավելի վաղ, եթե ակումբի ցույց տված արդյունքները չլավանան։
Հավելենք, որ 14 տուրերից հետո «Նապոլին» զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։

