զոհ
Լիբանանը տեղեկացրել է՝ 24 ժամում 60 զոհ ունի
Լիբանանի առողջապահության նախարարությունը ուրբաթ հայտնել է, որ 60 մարդ զոհվել, 168 հոգի վիրավորվել է անցած 24 ժամում իսրայելական գրոհների հետեւանքով, տեղեկացրել է Associated Press-ը։ Նախարարության տվյալներով՝ անցած տարի Լիբանանում զոհվածների ընդհանուր թիվը Իսրայելի եւ «Հեզբոլլահ» շարժման միջեւ հակամարտության թեժացման ընթացքում ընդհանուր առմամբ հասել է 2 229 մարդու, 10 380 մարդ վիրավորվել է։ Լիբանանի ճգնաժամային իրավիճակների…
Լիբանանը 11 զոհի եւ 48 վիրավորի ունի
Լիբանանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ Բեյրութին հասցված իսրայելական հարվածի հետեւանքով հինգշաբթի երեկոյան զոհերի նախնական թիվը կազմել է 11, վիրավորներինը՝ 48, տեղեկացրել է LBC լիբանանյան հեռուստաալիքը։ Նախարարությունը նաեւ զանգվածային լրատվամիջոցներին եւ սոցցանցերի պլատֆորմներին կոչ է արել դադարեցնել կոչերի հրապարակումը հիվանդանոցներում արյուն հանձնելու մասին, քանի որ այդ կոչերը կարող են խանգարել փրկարար եւ շտապ գործողությունների իրականացմանը։…
Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփվել են 2022 թ. սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի առթիվ իրականացվող քննության արդյունքները։ Ըստ այդմ, նշված ագրեսիայի ակտի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի (Պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները) 1-ին մասի 2-րդ կետով և 149-րդ…
Ստամբուլի հյուրատանը հրդեհ է բռնկվել․ կա 2 զոհ
Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայ կաթոլիկ եկեղեցին կից հյուրատանը հունվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 21։45-ին հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։ Նա նշեց, որ անմիջապես դեպքի վայր են ժամանել Ստամբուլի հրշեջ-փրկարարական խումբը և հրդեհի մարման աշխատանքներ իրականացրել։ Դեպքի վայրում էր նաև Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու…
Ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Մոնաստիրսկին
Հունվարի 18-ի առավոտյան Կիևի մարզի Բրովարի բնակավայրում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել են Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, նրա առաջին տեղակալ Եվգենի Էնինը և ՆԳՆ պետական քարտուղար Յուրի Լյուբկովիչը։ Ըստ վերջին տեղեկությունների՝ ողբերգությունից 18 մարդ է մահացել, այդ թվում՝ 3 երեխա: Ընդհանուր առմամբ, տուժել է 26 մարդ, ներառյալ 10 երեխա, հայտնում է ուկրաինական…
Նիգերիայում ավտովթարից տասնվեց մարդ է զոհվել
Նիգերիայում ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ է դարձել տասնվեց մարդ, տեղեկացրել է «Սինհուա» գործակալությունը։ Պատահարը տեղի է ունեցել Պլատո նահանգում։ Նախնական տվյալներով՝ մարդկանց տեղափոխող բեռնատար ավտոմեքենայի վարորդը գերազանցել է արագությունը եւ չի կարողացել կառավարել մեքենան։ Դրա հետեւանքով տրանսպորտային միջոցը վթարվել է։ Վթարից տուժել է նաեւ 83 մարդ։ Նրանք բոլորը տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։
Ռուսական ռմբակոծիչների բազայի վրա անօդաչուի հարձակման հետևանքով երեք մարդ Է զոհվել
Ռուսաստանի հարավում գտնվող Էնգելս ռմբակոծիչ բազայի վրա ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է Մոսկվան։ Հաղորդվում է, որ հակաօդային պաշտպանությունը խոցել է անօդաչու թռչող սարքը, սակայն ընկած բեկորները զոհերի պատճառ են դարձել: Ուկրաինացի զինվորականները պաշտոնապես չեն մեկնաբանել այդ հարձակումների մասին։ Ավելի վաղ սոցցանցերի օգտատերերը տեսանյութեր էին հրապարակել, որտեղ պայթյունների և օդային…
Պայթյուն և հրդեհ Մոսկվայի մարզի Մեգա Խիմկի առևտրի կենտրոնում, կա զոհ
Մոսկվայի մարզում գտնվող «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում վաղ առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհի տարածքը տարբեր հաշվարկներով մինչև 18 հազար քառակուսի մետրի է հասնում, որից 7 հազար քառակուսի մետրում կրակը տեղայնացվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը: Վերջին տվյալով՝ կա 1 զոհ՝ շինարարական և կենցաղային ապրանքների հիպերմարկետի անվտանգության աշխատակիցը: ԱԻՆ-ի տվյալով՝ նա հայտնվել է այրված շինության փլատակների…
Ռուսաստանի ներխուժումից հետո զոհվել է մինչև 13,000 ուկրաինացի զինվոր. պաշտոնական
Փետրվարին ռուսական ներխուժման սկզբից ի վեր մինչև 13 հազար ուկրաինացի զինվոր է սպանվել: Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հաշվարկել է, որ զոհվել է 10,000-ից 13,000 զինծառայող և կին: Ռուսաստանը հաշվարկել է, որ պատերազմում զոհվածների թիվը 6000-ից պակաս է։ Վաշինգտոնը պնդում է, որ պատերազմում զոհվել է մինչև 100,000 ռուս: Երկու կողմերն էլ կասկածվում են իրենց կորուստները…
Սարդարապատ-Նոր Արմավիր ավտոճանապարհին վթարի հետևանքով կան զոհեր
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 23։21-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սարդարապատ-Նոր Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Nissan March (վարորդ՝ Ռ․ Ե․, ծնված 1991 թ․) և…
4 զոհ՝ Լիճք գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 01.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի վարչական տարածքում երկու ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58-րդ կմ-ին բախվել են «Ֆոլկսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ: «Ֆոլկսվագենի վարորդը՝ 31-ամյա Հովսեփ Մուրադխանյանը, ուղևորը՝ 29-ամյա Սերգեյ Ժամհարյանը և ինքնությունն անհայտ մյուս…
Առնվազն 21 մարդ Է զոհվել Ջաբալիայի փախստականների ճամբարում բռնկված հրդեհի հետևնքով
Գազայի հատվածում փախստականների խիտ բնակեցված ճամբարում գտնվող շենքում հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, այդ թվում ՝ 10 երեխա։ Այս մասին BBC-ին հայտնել է հիվանդանոցի տնօրենը: Ջաբալիայի փախստականների ճամբարում հրդեհի հետևանքով զոհվածների թիվը, որն այժմ գտնվում է վերահսկողության տակ, հավանաբար կավելանա, հավելել է բժիշկ Սալահ Աբու Լայլան: Տեղի անվտանգության ծառայության ներկայացուցիչը BBC-ին հայտնել է,…
Եգիպտոսում ավտոբուսի վթարի հետևանքով 20 մարդ է զոհվել
Եգիպտոսի հյուսիսում՝ Դակահլիա նահանգում, ավտոբուսի գետի ջրանցքն ընկնելու հետևանքով 20 մարդ է զոհվել, 16-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Al-Masry Al-Youm թերթը։ Վթարը տեղի է ունեցել Էլ Մանսուրա և Միթ Ղամր քաղաքների միջև ընկած ճանապարհին, այն առաջացել է ղեկի անհավասարակշռությունից։ Վարորդը կարողացել է դուրս նետվել մեքենայից. Այս պահին շարունակվում են զոհերի և հնարավոր զոհերի որոնումները։…
Ֆիլիպիններում Նալջի փոթորիկից ավելի քան 110 մարդ է զոհվել
Ավելի քան 2,41 մլն մարդ է տուժել Նալջի արևադարձային փոթորկի հետևանքով, որը հարվածել է Ֆիլիպիններին։ Ռիսկերի կանխարգելման և բնական աղետների վերացման ազգային խորհրդի երեքշաբթի հրապարակած զեկույցի համաձայն՝ աղետի զոհ է դարձել 110 մարդ։ Գործակալության տվյալների համաձայն՝ 865,9 հազար տեղահանվածներ գտնվում են 2,72 հազար տարհանման կենտրոններում։ Ավելի քան 347,4 հազար մարդ նախապես լքել է տները։ Առնվազն…
ՃՏՊ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին․ կա զոհ
Հոկտեմբերի 30-ին, ժամը 10:45-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին Lexus RX300 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Հ․) դուրս է եկել…















