Ռուսաստանի հարավում գտնվող Էնգելս ռմբակոծիչ բազայի վրա ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է Մոսկվան։
Հաղորդվում է, որ հակաօդային պաշտպանությունը խոցել է անօդաչու թռչող սարքը, սակայն ընկած բեկորները զոհերի պատճառ են դարձել:
Ուկրաինացի զինվորականները պաշտոնապես չեն մեկնաբանել այդ հարձակումների մասին։
Ավելի վաղ սոցցանցերի օգտատերերը տեսանյութեր էին հրապարակել, որտեղ պայթյունների և օդային ազդանշանների ձայներ են լսվում Էնգելսի օդանավակայանում:
Ուկրաինայի և Արևմուտքի մի շարք ռազմական փորձագետներ հաղորդված հարվածները որակել են որպես ամոթալի ռուս զինվորականների համար: