Նոյեմբերի 26-ին՝ ժամը 01.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի վարչական տարածքում երկու ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58-րդ կմ-ին բախվել են «Ֆոլկսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ:
«Ֆոլկսվագենի վարորդը՝ 31-ամյա Հովսեփ Մուրադխանյանը, ուղևորը՝ 29-ամյա Սերգեյ Ժամհարյանը և ինքնությունն անհայտ մյուս ուղևորը, «ԲՄՎ»-ի ուղևորը՝ 33-ամյա Գարիկ Վռշիկյանը, տեղում մահացել են:
Վթարի մյուս մասնակիցները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
