ԶՈՒ

  • Պենտագոնի տվյալով՝ Ռուսաստանի ԶՈՒ-ն Ուկրաինայում ունի ավելի քան 100 հազար սպանված և վիրավոր

    Պենտագոնի տվյալով՝ Ռուսաստանի ԶՈՒ-ն Ուկրաինայում ունի ավելի քան 100 հազար սպանված և վիրավոր

    ԱՄՆ Զինված ուժերի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մարկ Միլլին հայտարարել է, որ Պենտագոնի տվյալով՝ Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում ունի ավելի քան 100 հազար սպանված և վիրավոր, հայտնում է BBC-ն: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը կրել է մոտավորապես նույնքան կորուստներ: Բարձրաստիճան գեներալի խոսքով՝ Կիևը Մոսկվայի հետ բանակցությունները վերսկսելու ազդանշաններ է ուղարկում. դրանք «պատուհան» են երկխոսության համար։…

  • Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

    Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

    ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

  • Արմեն Գրիգորյանը Գիյոմ Օլանժիեին է ներկայացրել ԶՈՒ բարեփոխումների ընթացքը

    Արմեն Գրիգորյանը Գիյոմ Օլանժիեին է ներկայացրել ԶՈՒ բարեփոխումների ընթացքը

    Հոկտեմբերի 27-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության պատվիրակության հետ, որը գլխավորում էր Ֆրանսիայի Հանրապետության ԶՈՒ Միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության պետ պարոն Գիյոմ Օլանժիեն: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և շեշտել այցի կարևորությունը: Արմեն Գրիգորյանը և…

  • Իրանի ԶՈՒ-ն լայնածավալ զորավարժություններ է սկսել Թուրքիայի հետ սահմանին

    Իրանի ԶՈՒ-ն լայնածավալ զորավարժություններ է սկսել Թուրքիայի հետ սահմանին

    Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հյուսիս-արևմտյան տարածաշրջանային շտաբը հայտարարել է երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ադրբեջան նահանգի սահմանամերձ շրջանում լայնածավալ զորավարժություններ սկսելու մասին: Այս մասին հայտնել է իրանական «Mehr» գործակալությունը: Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են Պասվայի և Պիրանշահրի շրջանում, որը գտնվում է Թուրքիայի սահմանին մոտ: Զորավարժությունները անցկացվում են գիշերային ժամերին ռազմական գործողությունների ժամանակ ստորաբաժանումների մարտական…

  • Բելառուսի ԶՈՒ-ն պաշտպանության տակ է վերցրել սահմանին գտնվող երկաթուղին, կամուրջներն ու անցումները

    Բելառուսի ԶՈՒ-ն պաշտպանության տակ է վերցրել սահմանին գտնվող երկաթուղին, կամուրջներն ու անցումները

    Բելառուսի ԶՈՒ-ն պաշտպանության տակ են վերցրել սահմանին գտնվող երկաթուղին, կամուրջներն ու անցումները՝ սադրանքներ թույլ չտալու համար։ Այս մասին Telegram-ում հայտնել են հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ Հաղորդվում է, որ զինվորականները օբյեկտների մոտ սարքավորել են դիրքերը՝ հրաձգային զենքից և ռազմական տեխնիկայից կրակելու համար։ «Պետական սահմանի ամրապնդման միջոցառումների հիմնական նպատակը Բելառուսի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, պետական…

  • Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է անհապաղ լքի ՀՀ ինքնիշխան տարածքը. ՀՀ ԱԳ փոխնախարար

    Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է անհապաղ լքի ՀՀ ինքնիշխան տարածքը. ՀՀ ԱԳ փոխնախարար

    Հոկտեմբերի 7-ին ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում՝ Երևանում կայացան «բարձր մակարդակի խմբի» ձևաչափով անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների տեղակալների խորհրդակցություններ՝ Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի նախագահությամբ: Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀԱՊԿ Քարտուղարության և միացյալ շտաբի պատվիրակությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորությամբ։ Հանդիպման մեկնարկին փոխնախարար Սաֆարյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը, շեշտել ադրբեջանական…

  • Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

    Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

    Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:40-20:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, ականանետների և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Այս պահի դրությամբ հակառակորդի կրակը լռեցված է:

  • Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին խախտել է հրադադարի ռեժիմը

    Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին խախտել է հրադադարի ռեժիմը

    Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմում կորուստներ չկան։

  • Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կարմիր Շուկայի և Թաղավարդի ուղղությամբ. (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կարմիր Շուկայի և Թաղավարդի ուղղությամբ. (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Սեպտեմբերի 12-ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե։ Այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ հրապարակելով լուսանկարներ: «Այս պահին ճշտված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով…

  • ՀՀ ԶՈՒ-ն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ

    ՀՀ ԶՈՒ-ն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ

    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։ «ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության տակ»,- հայտնել է քարտուղարը:

  • ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է N զորամաս

    ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է N զորամաս

    Հուլիսի 27-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասում: ԶՈւ ԳՇ պետը հետևել է պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին, այցելել մարտական հենակետեր։ Զորամիավորման հրամանատարը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը տվյալ գոտում, զեկուցել կատարված ինժեներական և ամրաշինական աշխատանքների…

  • Ամփոփվել են զորամիավորումներից մեկում իրականացված աշխատանքները

    Ամփոփվել են զորամիավորումներից մեկում իրականացված աշխատանքները

    N զորամիավորումում հուլիսի 20-ին ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա 1-ին կիսամյակում իրականացված աշխատանքների արդյունքները։ Զեկույցներ են ներկայացվել մարտական պատրաստականության, մարտական հերթապահության կազմակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ։ Ամփոփելով կատարված աշխատանքները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա․ Ցականյանը նշել է առկա բացթողումները, տվել դրանց շտկման ցուցումներ, խրախուսել լավագույն արդյունքներ ցուցաբերած ստորաբաժանումներին…

  • Վարչապետը սպայակազմին է ներկայացրել ԳՇ նորանշանակ պետին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Վարչապետը սպայակազմին է ներկայացրել ԳՇ նորանշանակ պետին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Նիկոլ Փաշինյանը զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանին: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից:

  • Բաղրամյան զորավարժարանում իրականացվում են մարտական պարապունքներ

    Բաղրամյան զորավարժարանում իրականացվում են մարտական պարապունքներ

    Հունիսի 12-ին և 13-ին «Բաղրամյան» զորավարժարանում N զորամասի հրետանային ստորաբաժանումներն իրականացրել են մարտավարական պարապմունքներ։ Անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ Իրականացրել են մարտավարական պարապմունքներ Խաղարկվել են պաշտպանողական, հարձակողական և հակահարձակողական բնույթի մարտավարական դրվագներ՝ հաշվի առնելով ժամանակակից համազորային մարտի կանոնները։