ԶՈՒ
Հոկտեմբերի 27-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության պատվիրակության հետ, որը գլխավորում էր Ֆրանսիայի Հանրապետության ԶՈՒ Միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության պետ պարոն Գիյոմ Օլանժիեն: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և շեշտել այցի կարևորությունը: Արմեն Գրիգորյանը և…
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հյուսիս-արևմտյան տարածաշրջանային շտաբը հայտարարել է երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ադրբեջան նահանգի սահմանամերձ շրջանում լայնածավալ զորավարժություններ սկսելու մասին: Այս մասին հայտնել է իրանական «Mehr» գործակալությունը: Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են Պասվայի և Պիրանշահրի շրջանում, որը գտնվում է Թուրքիայի սահմանին մոտ: Զորավարժությունները անցկացվում են գիշերային ժամերին ռազմական գործողությունների ժամանակ ստորաբաժանումների մարտական…
Բելառուսի ԶՈՒ-ն պաշտպանության տակ են վերցրել սահմանին գտնվող երկաթուղին, կամուրջներն ու անցումները՝ սադրանքներ թույլ չտալու համար։ Այս մասին Telegram-ում հայտնել են հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ Հաղորդվում է, որ զինվորականները օբյեկտների մոտ սարքավորել են դիրքերը՝ հրաձգային զենքից և ռազմական տեխնիկայից կրակելու համար։ «Պետական սահմանի ամրապնդման միջոցառումների հիմնական նպատակը Բելառուսի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, պետական…
Հոկտեմբերի 7-ին ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում՝ Երևանում կայացան «բարձր մակարդակի խմբի» ձևաչափով անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների տեղակալների խորհրդակցություններ՝ Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի նախագահությամբ: Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀԱՊԿ Քարտուղարության և միացյալ շտաբի պատվիրակությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորությամբ։ Հանդիպման մեկնարկին փոխնախարար Սաֆարյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը, շեշտել ադրբեջանական…
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:40-20:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, ականանետների և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Այս պահի դրությամբ հակառակորդի կրակը լռեցված է:
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմում կորուստներ չկան։
Սեպտեմբերի 12-ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե։ Այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ հրապարակելով լուսանկարներ: «Այս պահին ճշտված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։ «ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության տակ»,- հայտնել է քարտուղարը:
Հուլիսի 27-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասում: ԶՈւ ԳՇ պետը հետևել է պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին, այցելել մարտական հենակետեր։ Զորամիավորման հրամանատարը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը տվյալ գոտում, զեկուցել կատարված ինժեներական և ամրաշինական աշխատանքների…
N զորամիավորումում հուլիսի 20-ին ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա 1-ին կիսամյակում իրականացված աշխատանքների արդյունքները։ Զեկույցներ են ներկայացվել մարտական պատրաստականության, մարտական հերթապահության կազմակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ։ Ամփոփելով կատարված աշխատանքները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա․ Ցականյանը նշել է առկա բացթողումները, տվել դրանց շտկման ցուցումներ, խրախուսել լավագույն արդյունքներ ցուցաբերած ստորաբաժանումներին…
Նիկոլ Փաշինյանը զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանին: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից:
Հունիսի 12-ին և 13-ին «Բաղրամյան» զորավարժարանում N զորամասի հրետանային ստորաբաժանումներն իրականացրել են մարտավարական պարապմունքներ։ Անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ Իրականացրել են մարտավարական պարապմունքներ Խաղարկվել են պաշտպանողական, հարձակողական և հակահարձակողական բնույթի մարտավարական դրվագներ՝ հաշվի առնելով ժամանակակից համազորային մարտի կանոնները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե, իբր, հուլիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ավելին՝ նույն ժամանակահատվածում հենց ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն են տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։…
Հուլիսի 6-ին և 7-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության դաշնային նախարարության «Առաջնորդների զարգացման և քաղաքացիական կրթության կենտրոնի» մասնագետներն անցկացրել են դասախոսություններ, որոնք բխում են ՀՀ պաշտպանության նախարարության և ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարարության միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագրից։ Բունդեսվերի ներքին առաջնորդության հայեցակարգի շրջանակում ՊՆ ռազմական ոստիկանության, ՊՆ Մարդու իրավունքների և…
Հուլիսի 4-ին՝ ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել…