Բելառուսի ԶՈՒ-ն պաշտպանության տակ են վերցրել սահմանին գտնվող երկաթուղին, կամուրջներն ու անցումները՝ սադրանքներ թույլ չտալու համար։ Այս մասին Telegram-ում հայտնել են հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Հաղորդվում է, որ զինվորականները օբյեկտների մոտ սարքավորել են դիրքերը՝ հրաձգային զենքից և ռազմական տեխնիկայից կրակելու համար։
«Պետական սահմանի ամրապնդման միջոցառումների հիմնական նպատակը Բելառուսի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, պետական սահմանի խախտումները կանխելը, զենք-զինամթերքի մատակարարման ուղիները բացառելը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայտնի է դարձել նաև, որ Բելառուսի զինված ուժերը ստորաբաժանումների ռոտացիա են կատարում՝ պետական սահմանի պաշտպանությունն ուժեղացնելու համար։