զվարթնոց
«Զվարթնոցում» հայտնաբերվել է 22 տարի հետախուզման մեջ գտնվող անձ
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ուֆա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 50-ամյա Բագրատ Ն.-ն, որը 1999 թ. սեպտեմբերի 24-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ խափանման…
Զվարթնոց օդանավակայանում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 28-ին Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Սասուն Ս.-ն, որը 2020 թ. հունիսի 11-ից ՌԴ Պենզայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ…
Զվարթնոց արգելոց-թանգարանում կանցկացվի Տոլմայի համահայկական 10-րդ փառատոնը
Մայիսի 22-ին՝ ժամը 13-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կանցկացվի Տոլմայի համահայկական հոբելյանական 10-րդ փառատոնը։ Միջոցառումը նախաձեռնել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը։ Փառատոնին կմասնակցեն տարբեր կազմակերպություններ ներկայացնող հմուտ խոհարարներ։ Կանցկացվի մրցույթ երեք անվանակարգերում՝ լավագույն համ, լավագույն տեսք, լավագույն մտահղացում, գլխավոր մրցանակ կտրվի բացարձակ հաղթողին։…
ՀՀ եկող անձինք, ովքեր ՊՇՌ հետազոտության, պատվաստված լինելու սերտիֆիկատ չունեն, կմեկուսացվեն
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիշեցնում է, որ շուտով ուժի մեջ կմտնեն Կարանտին հայտարարելու վերաբերյալ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման նոր փոփոխությունները, համաձայն որոնց՝ ՀՀ մուտք գործող անձինք պետք է ներկայացնեն մինչև 72 ժամ վաղեմությամբ ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստված՝ երկու ամբողջական դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14…
Ձերբակալվել է Սուրիկ Խաչատրյանի որդին
Մարտի 17-ին, ժամը 00.10-ին, Դոհա-Երևան չվերթով Հայաստան է ժամանել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ 26-ամյա Տիգրան Խաչատրայնը։ Նա «Զվարթնոց» օդանավակայանից Կենտրոնական բաժին է տեղափոխվել։ Նշվում է, որ Տիգրան Խ-ն 2018 թ. օգոստոսի 28-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը)…
Հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում․ ՀՀ ոստիկանություն
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 29-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանից բաժին բերման է ենթարկվել Լոլիտա Ու.-ն, որը 2020 թ. մայիսի 13-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ…
Covid-անվտանգության ստուգայցեր Զվարթնոց օդանավակայանի մեկնման և ժամանման սրահներում․ ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և տեսչական մարմինը Covid-անվտանգության ստուգայցեր է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում` մեկնման եւ ժամանման սրահներում։ ՀՀ ԱԱՏՄ Երեւանի տարածքային կենտրոնի մասնագետները որոշ թերություններ են նկատել։ «Ամենամտահոգիչ խնդիրը քաղաքացիների կուտակումներն են. երբեմն ժամանող ու նրանց դիմավորող քաղաքացիները խախտում են սոցիալական հեռավորության պահպանման պահանջը»,- նշվում է տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրությունում։
Զվարթնոց արգելոց-թանգարանը առաջիկայում չի աշխատի
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն պահպանության ծառայության ՊՈԱԿ-ը հայտնում է, որ «Զվարթնոց» արգելոց-թանգարանը առաջիկայում չի աշխատի: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հրամանով ս․ թ․ նոյեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատանքը։ Կազմակերպության ղեկավարի որոշումը պայմանավորված է աշխատակիցների մոտ առկա COVID 19 համավարակով։ Արգելոց-թանգարանի աշխատանքի վերսկսման մասին կծանուցենք լրացուցիչ։ https://www.facebook.com/ArmenianMonuments/posts/3437459423039384
Որ ավիաընկերություններով ճամփորդելիս է պարտադիր ՊՇՌ հետազոտության պատասխանը
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հրապարակել է այն ավիաընկերությունների անունները, որոնցով ճամփորդելիս պարտադիր է ՊՇՌ հետազոտության պատասխանի առկայությունը։ <Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունից Aircompany Armenia, Aeroflot Russian Airlines, Austrian Airlines, Belavia, Fly Dubai, Middle East Airlines, Qatar Airways, S7 Airlines, Sky Up ավիաընկերություններով ճամփորդելիս COVID-19 պոլիմերազային շղթայական ռեակցիայի (#ՊՇՌ) հետազոտության պատասխանի առկայությունը պարտադիր է։ Մանրամասների համար խնդրում…
Զվարթնոց-ը մինչև սեպտեմբերի 22-ը փակ կլինի
Սեպտեմբերի 21-ին Անկախության օրվան նվիրված միջոցառումներ են նախատեսված նաև «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում։ Տոնական միջոցառման նախապատրաստական աշխատանքների նպատակով, սեպտեմբերի 18-ից մինչև սեպտեմբերի 22-ը, արգելոց-թանգարանը փակ կլինի։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հայցում է իր այցելուների ներողամտությունը։
Aeroflot ավիաընկերությունը կսկսի շաբաթական 2 անգամ չվերթեր իրականացնել
«Զվարթնոց» օդանավակայանը Facebook-ի էջում հայտնել է, որ ս․ թ․ օգոստոսի 27-ից Aeroflot ավիաընկերությունը կսկսի շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ չվերթեր իրականացնել՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին; «Սույն թվականի օգոստոսի 27-ից Aeroflot ավիաընկերությունը կսկսի շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ չվերթեր իրականացնել՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայան հինգշաբթի և շաբաթ օրերին իրականացվող չվերթերի…
Հայաստանից Ռուսաստան է վերադարձել 2167 քաղաքացի
Հայաստանում ՌԴ դեսպանությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում հուլիսի 7-ին «Ural Airlines» ավիաընկերությունը իրականացրել է չարթերային թռիչքներ Երևան – Կրասնոդար և Երևան-Ժուկովսկի երթուղիներով։ Նշված չվերթներով Ռուսաստան է վերադարձել ևս 291 ՌԴ քաղաքացի: «Դեսպանատան հյուպատոսական բաժնի դիվանագետները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում համակարգել են քաղաքացիների գրանցումն ու նստեցումը և, բացի այդ,…
Զվարթնոց բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է աշխատել ուժեղացված գրաֆիկով
ԱԱՏՄ-ն հայտնում է, որ Բելառուսից ու այլ չարտերային չվերթերով ՀՀ եկողները, որոնց մեծ մասը ժամանում է ՌԴ-ից, անցնում են պարտադիր ջերմաչափում և կասկածելի կլինիկական ախտանշանների արտաքին զննում, ստանում են դիմակներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է աշխատել ուժեղացված գրաֆիկով․ «Բոլորի տվյալներն անմիջապես մուտքագրվում են «Արմեդ» էլեկտրոնային համակարգ, ինչն էապես արագացնում…
ԱԱՏՄ Զվարթնոց բժշկասանիտարական հսկիչ կետը վերազինվել է
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ Տեսչական մարմին և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի գործընկերության շրջանակում վերջինս նվիրաբերել է համակարգչային տեխնիկա և սարքավորումներ, որոնք համալրել են տեսչական մարմնի տեխնիկական բազան։ «Համակարգչային տեխնիկան տեղադրվել է ՀՀ ԱԱՏՄ Զվարթնոց բժշկասանիտարական հսկիչ կետում` սահուն կազմակերպելու ՀՀ սահմանին ԱԱՏՄ նոր գործառույթի իրականացումը։ Վերջինի շրջանակում ԱԱՏՄ համալրված թիմը…













