զվարթնոց
ՀՀ ԱԱՏՄ-ն նոր գործառույթ է իրականացնելու սահմանին
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետը սահմանին այսուհետ նոր գործառույթ է իրականացնելու, ինչի նպատակով թիմը համալրվել է շուրջ 2 տասնյակ աշխատակցով, այս մասին հայտնում են ՀՀ ԱԱՏՄ Facebook-ի էջից։ Նշվում է, որ վերջիններս երկիր մուտք գործող անձանց տվյալները գրանցելու և մուտքագրելու են էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգ։ «Թիմի համալրումը և աշխատուժի մեծացումը…
Կազմակերպվել է Նուր-Սուլթան-Երևան չարտերային չվերթը
ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունիսի 5-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Նուր-Սուլթան-Երևան DV 5048 չարտերային չվերթը: «Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով և ՂՀ իշխանությունների, հայկական համայնքային կառույցների աջակցությամբ ևս 36 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 10 ՂՀ քաղաքացի մեկնեց ՀՀ: Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տեղափոխվել են ինքնամեկուսացման վայրեր: Ղազախստանում ՀՀ դեսպանությունը…
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում չգնալ օդանավակայան. հարազատներին դիմավորելու կարիք չկա
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել: Ոստիկանությունից հայտնում են, որ արտերկրից Հայաստան ժամանող ինքնաթիռների վայրէջքի ժամերին որոշ քաղաքացիներ շտապում են օդանավակայան՝ դիմավորելու իրենց հարազատներին։ Հիշեցնենք, որ արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիները ավտոբուսներով ուղեկցվում են մեկուսացման վայրեր։ Այսինքն՝ հարազատներին դիմավորելու հնարավորություն և անհրաժեշտություն չկա։ Մարդկանց կուտակումներից զերծ մնալու և առողջության անվտանգության նկատառումներից ելնելով` կոչ ենք անում չգնալ օդանավակայան։
«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունը կշարունակի անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է․ «Հարգելի հայրենակիցներ, Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող աշխատանքների առնչությամբ, տեղեկացնում ենք, որ <<Հայաէրոնավիգացիա>> ՓԲ ընկերությունը Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեի և Առողջապահության Նախարարության հետ համատեղ որոշել է շարունակել ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում: Կայացրած որոշումը պայմանավորված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման՝ ՀՀ օդային…
Որոշ ավիաընկերություններ չեղարկել են ՀՀ և ՀՀ-ից դուրս չվերթները
Ամբողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածմամբ պայմանավորված՝ որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես չեղարկել իրենց կողմից դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը: • «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն օդային փոխադրումները մինչև ս․թ․ մարտի 31-ը ներառյալ, ինչպես նաև ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում երեքշաբթի,…
Զվարթնոց օդանավակայանի աշխատակազմին մեկուսացրել են
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Facebook-ի էջում հայտարարություն է տարածվել, ըստ որի՝ Զվարթնոց օդանավակայանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս հայտնաբերելուց հետո մեկուսացվել է ողջ անձնակազմը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. Հարգելի քաղաքացիներ, Ապատեղեկատվության բացառման և հանրությանը պատշաճ իրազեկման նպատակով հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում գրանցվել է մեկ հաստատված Կորոնովիրուսի դեպք, ինչի պատճառով ոլորտի ղեկավարության…
ՀՀ օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են կորոնավիրուսից․ Ռուբեն Գրձելյան
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը Facebook-ի իր էջում գրել է. «Պաշտոնապես՝ Հայաստանի օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են կորոնավիրուսից: Կորոնավիրուսից ինքնամեկուսացել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության անձնակազմը, որը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի երկու միջազգային օդանավակայաններում անվտանգ օդային երթևեկության կազմակերպման համար: Կորոնավիրուսով վարակման վտանգի պատճառով աշխատակիցները ինքնամեկուսացվել են Ընկերության վարչական շենքում: Որոշումը կայացվել…
Վեց ավիաընկերություն չեղարկել է չվերթները դեպի Երևան
«Qatar Airways ընկերությունը չեղարկել է Դոհա-Երևան չվերթը, «Բելավիա» ընկերությունը՝ Մինսկ-Երևան, Fly Dubai ընկերությունը՝ Երևան-Դուբայ, Ryanair ընկերությունը՝ Երևան-Միլան, Երևան-Հռոմ, «Արմենիա» ընկերությունը ՝Երևան-Լիոն, Երևան-Թել Ավիվ և Pegas Fly ընկերությունը ևս չվերթ է չեղարկել»,-լրատվամիջոցներին հայտնել է Զվարթնոց օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը։ Նա հավելել է՝ որ այս օրերին օդանավակայանում ուղևորների հետ կապված հսկողություն է իրականացվում Առողջապապահության տեսչական…
Հայտնաբերվել է ավելի քան 5 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութ. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում իրականացրած հսկողության արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափի թմրանյութի մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման հերթական դեպքը։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Այսպես, Իրանի քաղաքացի Ս.Ղ-ի անունից Հայաստանից Ճապոնիա արտահանվող միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել 5 կգ 150 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին»…
Վճարային 7 նոր տերմինալ «Զվարթնոց» օդանավակայանում․ կգործեն կայանման նոր սակագներ
Ավտոկանգառի վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով օդանավակայանի տարածքում տեղադրվել է 7 վճարային տերմինալ: Այս մասին նշվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Facebook-ի էջում: «Ավտոկանգառի վճարման տերմինալներ. Ավտոկանգառի վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով օդանավակայանի տարածքում տեղադրվել է 7 վճարային տերմինալ. 4-ը՝ տեղադրված է առաջին հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ (յուրաքանչյուրի մոտ երկուական), 2-ը՝ երկրորդ…
12 տարի հետախուզման մեջ գտնվող կինը հայտնաբերվել է օդանավակայանում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 06.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 49-ամյա Սվետլանա Խ․-ն: Վերջինս 2007 թ. օգոստոսի 16-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի /Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/…
Վերականգնվել է չվերթների կայանումը Զվարթնոց օդանավակայանում
Այժմ արադեն վերականգնվել են մառախուղի պատճառով չիրականացվող թռիչքները: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը նշել է SHANTNEWS.am-ի հետ զրույցում, որ եղանակային պայմանների պատճառով դեպի Երևան չվերթներ չեն կայանում: «Առավոտյան մառախուղի պատճառով ունեցել ենք Մոսկվայից Երևան չվերթների ուշացումներ, այս պահին եղանակային պայմաններն արդեն կարգավորվել են, չվերթներն իրականացվում են, ներկա պահին մի քանի չվերթի նստեցում…
Զբոսաշրջիկի ուղեբեռից կատարված գողությունը բացահայտվեց․ ձերբակալվել է օդանավակայանի 3 աշխատակից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նոյեմբերի 15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկի ուղեբեռի միջից հափշտակել էին ոսկյա զարդեր։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։ Բաժնի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը, համագործակցելով ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների հետ։ Միջոցառումների արդյունքում պարզվեցին դեպքի մի շարք հանգամանքներ։ Հաղորդումից ժամեր անց ոստիկանները օդանավակայանի թռիչքուղուց կասկածանքով բաժին բերման ենթարկեցին…
Այս հոկտեմբերին նախորդ հոկտեմբերի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն աճել է 12.6 տոկոսով
«Զվարթնոց» օդանավակայանի Facebook-ի էջից տեղեկանում ենք․ Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 298,300 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.6 տոկոսով: 2019թ. հոկտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 14.6 տոկոսով: Եթե 2018թ. հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 249,857 ուղևոր, ապա 2019թ. հոկտեմբերի ցուցանիշը կազմում…












