էդգար շաթիրյան
Այսօր ևս ՍԴ դատավորները նախագահ չեն ընտրել
Այսօր ևս ՍԴ դատավորները նախագահ չեն ընտրել: ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված այսօր էլ ընդմիջել են նիստը։ «Քվեարկություն տեղի չի ունեցել, ինքնաառաջադրվել է մեկ թեկնածու, դատավորներից մեկն էլ առաջադրել է ևս մեկ թեկնածու, որը, սակայն, ինքնաբացարկ է ներկայացրել»,- նշել է Էդգար Շաթիրյանը։ Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք…
Ես գրեթե բացառում եմ, որ Հրայր Թովմասյանը կընտրվի ՍԴ նախագահ. Ալեն Սիմոնյան
Այսօր` սեպտմեբրի 15-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր համարում է արդյո՞ք այն, որ ՍԴ նոր կազմի կողմից ՍԴ նախագահ կընտրվի Հրայր Թովմասյանը ասաց` ես նման հնարավորությունը գրեթե բացառում եմ: «Ես դա տրամաբանական չեմ համարում: Բացառում եմ, որովհետև ճգնաժամը ստեղծվել էր նաև այն պատճառով, որ Հրայր Թովմասյանը հայտնվել էր ՍԴ դատավորի…
Խունդկարյանը, Շաթիրյանն ու Վաղարշյանն ընտրվեցին ՍԴ դատավորներ
ՀՀ ազգային ժողովում փակ, գաղտնի քվեարկությամբ կայացավ ՍԴ դատավորի թեկնածուների ընտրությունը։ Քվերակության արդյունքներով՝ 3 թեկնածուները՝ Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանն ու Արթուր Վաղարշյանը ընտրվեցին ՍԴ դատավորներ ու իրենց պաշտոնը կստանձնեն ԱԺ-ում երդում տալու պահից։ Քվեարկությանը մասնակցել են միայն իշխող «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորները։ Խունդկարյանի թեկնածության օգտին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ են արտահայտվել 2-ը,…
ՍԴ թեկնածուները հրապարակել են սուտ տեղեկություններ․ հանձնաժողով
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «ՍԴ թեկնածուների կողմից հրապարակվել են տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Հետևելով 2020 թվականի սեպտեմբերի 14-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում հնչած ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների ելույթներին, ինչպես նաև թեկնածուների կողմից իրենց ուղղված հարցերին տրված պատասխաններին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով) արձանագրում է. 1. Թեկնածուների կողմից…
Խորհրդարանը սկսեց ՍԴ դատավորի թեկնածու Շաթիրյանին ընտրելու հարցի քննարկումը
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է Կառավարության առաջարկած ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի ընտրության հարցի քննարկումը։ Շաթիրյանը կենսագրության հետ պատգամավորներին ծանոթացրեց ՀՀ ԱՆ նախարար Ռուստամ Բադասյանը։ Նշենք, որ ԱԺ-ն արդեն իսկ քննարկել է թեկնածուներ Երվանդ Խունդկարյանի ու Արթուր Վաղարշյանի ընտրության հարցը։
Շաթիրյանի մասնագիտական հատկանիշները բավարարում են ՍԴ-ում աշխատելու համար․ Բադասյան
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խոսել է ՍԴ դատավորի համար ՀՀ կառավարության թեկնածու Էդգար Շաթիրյանի մասին։ Նա նշել է, որ Շաթիրյանի մասնագիտական ու անձնային հատկանիշները բավարարում են ՍԴ-ում գործունեություն ծավալելու համար։ Իսկ դիտարկմանը, թե թեկնածուի հասցեին քննադատություններ են հնչում, Բադասյանն ասաց, որ դա նորմալ է և հասարակությունն իրավունք ունի կարծիք կազմել…
Միրզոյանի հայտարարությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել՝ Կառավարության կողմից Էդգար Շաթիրյանին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու կապակցությամբ։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով և 213-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը», – ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:
Կառավարությունը հրապարակել է ՍԴ դատավորի իր նոր թեկնածուի անունը
Կառավարությունը հրապարակել է ՍԴ դատավորի իր նոր թեկնածուի անունը: Այս մասին տեղեկականում ենք կառավարության կայքէջից: «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին» N 1232-Ա որոշման 1-ին կետում…
Լյովա Սարգսյանը հայց է ներկայացրել ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի
Լյովա Սարգսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 09.04.2019 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը հայտնել է, որ 2019թ. ապրիլի 9-ին հանձնաժողովն ընդունել է որոշում…









