Էդուարդ Մադաթյան
Մահացել է Մհեր Սեդրակյանի փեսան
Մահացել է Կապի և տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա սրտի ծանր հիվանդություն ուներ և վերջին տարիներին բուժվում էր արտերկրում: Վերջին օրերին 34-ամյա երիտասարդի առողջական վիճակը սրվել էր: Նշենք, որ Մադաթյանը ժամանակին Երևանի ավագանու անդամ էր, ինչպես նաև վերջինս Մհեր Սեդրակյանի փեսան էր: Այս մասին տեղեկացնում է Irakanum.am-ը։

