էլեկտրաէներգիա
Աղավնոյում լույս կա․ Թանդիլյան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է․ «Այսօր Երևանից Արցախ վերադարձին կրկին այցելեցինք Աղավնո համայնք` համոզվելու, որ վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Աղավնոյում լույս կա»: https://www.facebook.com/TandilyanMane/posts/1337588833255292
Ստեփանակերտում 95-97 տոկոսով վերականգնվել է գազի և էլեկտրաէներգիայի աշխատանքը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աջակցությամբ գնալով վերականգնվում է խաղաղ կյանքը։ Նշվում է, որ քաղաքում գազի և էլեկտրաէներգիայի աշխատանքը վերականգնված է 95-ից 97 տոկոսով։ Ըստ աղբյուրի՝ վերսկսվել է նաև Ստեփանակերտի էլեկտրական ենթակայանների աշխատանքը։
Ստեփանակերտ քաղաքը սնուցող 110 կվ ենթակայանը վնասված է
ԱՀ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել. Հարգելի հայրենակիցներ, հրետակոծության հետևանքով Ստեփանակերտ քաղաքը սնուցող 110 կվ ենթակայանը վնասված է և այժմ բնակչության էլեկտրամատակարարումը կատարվում է 35/10 կվ ենթակայաններով: Խնդրում ենք Ձեզ խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ էլեկտրական ցանցի գերծանրաբեռնվածությունից և վթարներից խուսափելու համար՝ մինչև էլեկտրական ցանցի ամբողջական վերականգնումը: https://www.facebook.com/103859264588196/posts/227958032178318/
Արցախի 155 չգազաֆիկացված համայնքներում էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ
Սեպտեմբերի 1-ից մեր հանրապետության 155 չգազաֆիկացված համայնքներում, որոնք ունեն ավելի քան 30 հազար բնակիչ, էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Հարգելի ‘ հայրենակիցներ Սեպտեմբերի 1-ից մեր հանրապետության 155 չգազաֆիկացված համայնքներում, որոնք ունեն ավելի քան 30 հազար բնակիչ, էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ: Մենք հետևողական ենք…
ԻԻՀ էներգետիկայի նախարարի խորհրդականը հանդիպել է ՀՀ դեսպանին. քննարկվել են մի շարք հարցեր
Իրանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Facebook-ում: Դեսպանությունից հայտնում են, որ ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդականը այցելել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն: «ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հանձնարարությամբ նախարարի գլխավոր խորհրդական Մոհամադ Ալի Ֆարահնաքիանն այցելեց ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն, որտեղ տեղի ունեցավ հանդիպում դեսպան Արտաշես Թումանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին 3-րդ բարձրավոլտ գծի շինարարության վերսկսման, «Սանիր» ընկերության…
Թուրքիան Նախիջևանում գազատար կկառուցի
Թուրքիայի Botaş պետական օպերատորը հայտարարել է Նախիջևանում գազատար կառուցելու մրցույթի մասին: Մատակարարման նոր ուղին կսահմանափակի իրանական գազի վաճառքն Ադրբեջանին՝ հաշվի առնելով Անկարայի՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման փորձերը: Հայտնի է, որ Նախիջևանը վաղուց ցանկանում էր համագործակցել Իրանի հետ` որպես ջեռուցման և էլեկտրաէներգիայի արտադրության համար բնական մատակարար: Հայտնենք, որ Botaş-ի տենդերը Թուրքիայի արևելյան Իդդիր քաղաքից մինչև Նախիջևանի…
Մի քանի անգամ հնարավոր կլինի մեծացնել ՀՀ ներմուծվող գազի ծավալները
Իրանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ մայիսի 31-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ: «Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը նշեց, որ 2020 թ. ավարտվում է 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, որը հնարավորություն կտա լիարժեքորեն օգտագործել Իրան-Հայաստան գազամուղի կարողությունները՝ մի քանի անգամ մեծացնելով Հայաստան ներմուծվող գազի և Իրան ներմուծվող էլեկտրաէներգիայի…
Ազդարարում եմ կոմունալ վճարումների ճգնաժամի ավարտը․ Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է, որ ընդլայվում է էլեկտրաէներգիայի, գազի և ջրի կոմունալ վճարների փոխհատուցման ծրագիրը: Վարչապետը նաև նշել է, որ կառավարությունը կօգնի 10-25 հազար դրամ էլեկտրաէներգիայի և 30-40 հազար դրամ գազի սպառում ունեցած սպառողներին։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/682534265894013/?__xts__[0]=68.ARD3SKZKfKRYe7Ugip4U9Uz14zpHljWr4wqNPIEppk206TC-NsxUQ2A_DUuBevmZcUX_oZRhR_CDfmEyN-gqGtsf83SrPbJ2WT8JrDYcXjt0CzX2_prFfIGl4C1eL1verBNyuHfr4NyHejKGfU38-BdF4xNbfcH_aifAl1828F56Aar1VX0_z2cd54GwwistlArOmPEqajkjB-SdbJvK2q3OVWrTkDFO-1Y9NzQDf__KjiGB50AQNzYMXhrNqqtZ–WgPc1YMzSu1ACSCmCU7ooyJr564oCYmY_uFgPG52uLCefqO1K8NczLjk160NziFYuFhRVrl3fvwOMEobziPfSc885YXcUM7etlYQ&__tn__=-R
Ապրիլի 27-ից բաժանորդները, ովքեր ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց չեն վճարել կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով 22.04.2020թ. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արված հայտարարությունն առ այն, որ էլեկտրական էներգիայի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Համաձայն սպառված էլեկտրաէներգիայի արժեքի վճարման կարգի` փետրվար, մարտ ամսիսների սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման…
Ովքե՞ր կստանան աջակցություն կոմունալ վճարումների համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Վարչապետը հայտնում է, թե ովքեր կստանան կումունալ վճարումների համար աջակցություն։ «Այս ծրագրից օգտվելու է առնվազն 280 հազար բաժանորդ: 30%-ի չափով աջակցություն կտրամադրվի այն բաժանորդներին, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է՝ ?բնական գազի սպառում՝ 10․001 – 30․000 դրամ ներառյալ, ? էլեկտրաէներգիայի սպառում՝ 5․001 -10․000…
Շուրջ 222 հազար բաժանորդ կստանա կոմունալ վճարների համար աջակցություն․ ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօր ընդունված հակաճգնաժամային 11-րդ միջոցառման շրջանակներում շուրջ 222 հազար բաժանորդ կստանան մինչև 7500 դրամի աջակցություն՝ օգտագործած բնական գազի և էլեկտրական հոսանքի դիմաց կոմունալ վճարների մասով: Միջոցառման շահառու է մինչև 600 հազար քաղաքացի»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2608166002837112?__xts__%5B0%5D=68.ARBaRmLflaXcuEqqzt-ivbFBkZNiCYiALrvAGpNHSVkW6mlj2aZXCABWVaUPCSF1GklRqqTVHbrmQ3WifOXEj1bV7Od8SaEQT1yN6FE6zQSKQyZX_p1hC4V7f9pFyzMVpQ4052gQrHZPVVPVGu55CyXPARE3f9ZF8w2UfxRVDhOC1nI1eIEr9g2qtsXS-UOe8YJ9hv5GSRT5z6wHYbY4eubKKeSaKWRFCvHH4O9pezm0i37hf_WldxFQXoCPsem1HV8JfCnE7G_PMzZDSGGyO7BjlDUhL71BQLr1qej64J6MBo0TygYvqW34G8XMkRblgnIiObBRwGtiiI00hTbOh92x&__tn__=-R
Գազի և հոսանքի գները փոփոխության չեն ենթարկվի․ Գարեգին Բաղրամյան
ՀՀ սպառողները ջրի, էլեկտրաէներգիայի համար կշարունակեն վճարել գործող սակագներով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Նրա վկայությամբ՝ էներգետիկ համակարգում առկա խնայողությունները հնարավորություն են տվել, որ ԱԷԿ-ի ծառայության ժամկետը երկարացնելու նպատակով, վարկի մարումը սակագնում ներառելով հանդերձ, սակագնի բարձրացում տեղի չի ունեցել: Վարկի մարման 21 մլն դոլարի…
Ներկայացվել է «ՀՀ էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թթ զարգացման պլան» հաշվետվությունը
Այսօր շահագրգիռ կառույցների քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը, որը պատրաստվել Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի» շրջանակում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն իր բացման խոսքում նշել է,…
Կառավարությունը մաքսային արտոնություն շնորհեց էլեկտրաէներգիայի արտադրության համար սարքավորումներ ներմուծող կազմակերպությանը
Կառավարությունը բավարարեց «ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՀԻԴՐՈ ԿԱՍԿԱԴ» ՓԲ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: ✅ Ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 27.5 մլրդ դրամի ներդրում, որից 10.9 մլրդ դրամը արդեն իրականացվել է, իսկ մնացած մասը նախատեսվում է իրականացնել սարքավորումների ձեռքբերման, տեղադրման,…














