fbpx
Քաղաքականություն

ԻԻՀ էներգետիկայի նախարարի խորհրդականը հանդիպել է ՀՀ դեսպանին. քննարկվել են մի շարք հարցեր

Իրանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Facebook-ում: Դեսպանությունից հայտնում են, որ ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդականը այցելել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն:

«ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հանձնարարությամբ նախարարի գլխավոր խորհրդական Մոհամադ Ալի Ֆարահնաքիանն այցելեց ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն, որտեղ տեղի ունեցավ հանդիպում դեսպան Արտաշես Թումանյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին 3-րդ բարձրավոլտ գծի շինարարության վերսկսման, «Սանիր» ընկերության շուրջ 100 աշխատակցի՝ Հայաստան գործուղման կազմակերպական խնդիրները:

Նաև քննարկվեց առաջիկա շաբաթվա ընթացքում գազ/էլեկտրաէներգիա փոխանակման պայմանագրի նախագծի շուրջ նախնական բանակցությունների, ինչպես նաև փոխնախարարների մակարդակով էներգետիկ ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված տեսաժողովի անցկացման հարցը»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/armembiran/posts/4278856148806148

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ