էլեկտրոնային օրագիր

  • Հանրապետության տարածքում` Ապրիլի 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 28-30-ն՝ առանձին շրջաններում, հատկապես կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի…

    Եղանակը Հայաստանում և Արցախում
  • Հանրապետության տարածքում` Ապրիլի 22-ին, 26-27-ը՝ հատկապես կեսօրից հետո և գիշերը, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 22-ին, 26-27-ը՝ կեսօրից…

    Եղանակը Հայաստանում և Արցախում
  • Հանրապետության տարածքում` Ապրիլի 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին, 28-ին՝ առանձին շրջաններում, 27-ին՝ շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝…

    Եղանակը Հայաստանում և Արցախում
  • ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ.Հ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր մտերիմ Հ.Խ-ին, նրա կնոջը՝ Ա.Բ-ին, նրա եղբորը՝ Ա.Դ-ին, իր ծանոթներ Վ.Բ-ին և Ֆ. Բ-ին 2019 թվականի հոկտեմբեր ամսից ընդունել է աշխատանքի կազմակերպության տարբեր հաստիքներում և հաստատապես տեղյակ…

    ՊՈԱԿ-ի տնօրենը հափշտակել է 9 միլիոնից ավել դրամ․ ԱԱԾ-ի բացահայտումը
  • Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1476 նոր դեպք, ապաքինվել են ևս 791-ը։ Այս մասին տեղեկանում ենք կառավարական StopCov.ge հատուկ կայքից։ Նշվում է, որ առայսօր Վրաստանում արձանագրվել է COVID-19-ի 310310  դեպք, որոնցից լիակատար առողջացել են 290767-ը։ Հիվանդությունից մինչ այս մահացել են 4110 պացիենտներ, որոնցից 15-ը՝ վերջին օրվա ընթացքում։

    Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1476 նոր դեպք
  • «Յուվենտուսի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուի կինը՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, նոր կիսամերկ լուսանկար է հրապարակել իր էջում՝ ցուցադրելով լողազգեստ։ Ջորջինան լուսանկարը տեղադրել է Instagram-ի իր էջում։ https://www.instagram.com/p/COQZwg9nspm/

    Ռոնալդուի մոդել կինը կիսամերկ լուսանկար է հրապարկել
  • Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ապրիլի 29-ին հանդիպել է Մաջիդ Ալ Ֆութաիմ Գրուպին պատկանող «Քարֆուր Արմենիայի» գլխավոր տնօրեն Վաչե Արսենի հետ՝ քննարկելու նոր ներդումային ծրագիրը, որի մասին ապրիլի 21-ին Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի կազմակերպած «Տնտեսական հեռանկարներ 2021» խորագրով (European Business Association) առցանց հանդիպում-քննարկման ժամանակ հայտնել էր Վաչե Արսենը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Համաձայն «Քարֆուր…

    «Քարֆուրը» ընդլայնելու է իր գործունեությունը Հայաստանում
  • Ապրիլի 30-ին, ժամը 07:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող թունելից ծուխ է նկատվում, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման…

    Այրվում են Փոքր Կենտրոնը սնուցող հոսանքալարերը
  • Bees ավիաընկերությունը այսօրվանից մեկնարկել է Կիև-Երևան-Կիև չվերթները։ Այս մասին տեղեկանում ենք «Արմենիա միջազգային օդանավակայանների» տարածած հաղորդագրությունից։ Նշվում է, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ։ Մանրամասներին տեղեկանալու համար անհրաժեշտ է այցելել ավիաընկերության կայքէջ։

    Մեկնարկում են Կիև-Երևան-Կիև չվերթները
  • Բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։ Ադիլխանյանը շնորհակալություն է հայտնել ՀԲՖ նախկին նախագահ Արթուր Գևորգյանին ու ֆեդերացիայի ամբողջ անձնակազմին՝ համատեղ աշխատանքի համար, և հաջողություն է մաղթել հայ բռնցքամարտիկներին։ Հիշեցնենք, որ երեկ կայացած ՀԲՖ նախագահի ընտրություններ հաղթեց Հովհաննես Հովսեփյանը։

    Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մարզիչը հրաժարական է տվել
  • Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերին՝ ակնկալելով կոմիտեի աջակցությունն Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նախագահ Սարգսյանը նամակում մասնավորապես ընդգծել է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի ակտիվ աջակցությամբ ու ուղիղ մասնակցությամբ իրականացված…

    Արմեն Սարգսյանը նամակ է հղել ԿԽՄԿ նախագահին՝ հայ գերիների հարցով
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019 թվականից բյուջետային ֆինանսավորմամբ արտերկրում էականորեն ընդլայնել է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման աջակցության ծրագրերը: 2020-2021 ուստարում, նախկին 4-ի փոխարեն, վերոնշյալ ծրագիրն իրագործվել է 6 պետության 8 հաստատությունների, այդ թվում՝ Զալցբուրգի համալսարանի հետ: Վերջինիս «Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրության կենտրոնի» («Center for the Study of the Christian East at the…

    Ավստրիացի հայագետը նախաձեռնել է հայկական մշակութային ժառանգությանն առնչվող 2 նախագիծ
  • HBO հեռուսաալիքն արդեն սկսել է «Վիշապի տուն» հեռուստասերիալի նկարահանումները, որը «Գահերի խաղի» պրիքվելն է ու պատմելու է, թե ինչպես է ընթացել Թարգարիեն տան պատմությունը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Պարբերականին հաջողվել է մի քանի կադր որսալ նկարահանումների հրապարակից։ Այնտեղ երևում են սերիալի գլխավոր դերակատարները Մեթ Սմիթն ու Էմմա Դ՛Արսին, որոնք մարմնավորելու են արքայազն Դեյմոն…

    Մեկնարկել են «Գահերի խաղի» պրիքվելի նկարահանումները (ԼՈւՍԱՆԿԱՐ)
  • Ընդամենը ժամեր առաջ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչության (NASA) նոր ղեկավար է դարձել Բիլ Նելսոնը։ Այս մասին հայտարարություն է տարածել NASA-ն։ Նա Սենատի կողմից ղեկավար է ընտրվել միաձայն։ Նելսոնը նախկին սենատոր է, ինչպես նաև հասցրել է լինել աստղագնաց։ Մասնագիտությամբ ինժեներ է։ NASA-ի նորանշանակ ղեկավարը Տիեզերք է ուղևորվել 1986…

    NASA-ն նոր ղեկավար ունի
  • Իսրայելում դժբախտ պատահար է տեղի ունեցել․ տրիբունայի փլվելու հետևանքով առնվազն 44 մարդ է զոհվել, իսկ ավելի քան 100-ը՝ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։ Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել Լագ բա Օմեր տոնի ժամանակ՝ Իսրայելի հյուսիսում գտնվող Մերոն լեռան շրջակայքում։ Միջոցառման մասնակիցների թիվը կազմել է շուրջ…

    Ողբերգական դեպք Իսրայելում․ փլուզումից առնվազն 44 մարդ է զոհվել