էկոնոմիկայի նախարարություն
Վերաիմաստավորելով հաղորդակցությունն արտաքին տնտեսական հարաբերություններում․ պետություն-մասնավոր քննարկում
ՀՀ էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարությունների նախաձեռնությամբ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել «Վերաիմաստավորելով հաղորդակցությունն արտաքին տնտեսական հարաբերություններում» խորագրով քննարկումը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներ և գործարարներ: Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում նշել է․«Մեր դիվանագիտական ներուժը հնարավորություն տալիս է՝ միջազգային դաշտում, թե՛…
Դեղձով բեռնված հայկական բեռնատարները դուրս եկան Վերին Լարսի անցակետից
ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը իր Facebook-յան էջում գրել է։ «Տեղեկացնում ենք, որ 26.08 գիշերվա դրությամբ Վերի Լարսի անցակետում հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումն ավարտվել է, բեռնատարները դուրս են եկել մաքսակետից»։ Հիշեցնենք, որ Օգոստոսի 23-ին «Սպայկա» ընկերությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ դեղձով բեռնված իր բեռնատարները կանգնած են Վերին Լարսի անցակետում և…
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է մի շարք արտահանող ընկերությունների ներկայացուցիչների և Export Armenia խմբի հիմնադիրների հետ։ Հանդիպման օրակարգում էին արտահանմանն առնչվող հիմնական խնդիրները, որոնց բախվում են հայ արտադրողները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Facebook-ի պաշտոնական էջը: Քննարկվել են ցամաքային ճանապարհով դեպի ԵԱՏՄ արտահանմանն առչվող խոչընդոտները, մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ժամանակ։ Հանդիպման…
Կառավարությունը Զբոսաշրջության կոմիտեին հատկացրեց 105 միլիոն դրամ
Կառավարությունը Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեին հատկացրեց 105 մլն դրամ զբոսաշրջային ոլորտի առաջնային երկու հիմնախնդիրների լուծման համար՝ ենթակառուցվածքների զարգացում և ոլորտի մարքեթինգային քաղաքականության իրականացում: Նախատեսվում է նախագծել տեսարժան վայրերի հարակից տարածքների բարեկարգման տիպային մոդել, համաձայն որի կառանձնացվեն համայնքային առևտրի գոտիները, կկառուցվեն միանման տաղավարներ համայնքի` վաճառք իրականացնող բնակիչների համար, կբարեկարգվի և կգծանշվի ավտոկայանատեղին, ինչպես նաև կսահմանվի մեքենաների…
Քաղաքացիական պաշտպանության միջոցառում՝ էկոնոմիկայի նախարարությունում
Հունիսի 28-ից հուլիսի 1-ը ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետների խումբն այցելել էր էկոնոմիկայի նախարարություն: Գերատեսչությունում անցկացվեց «Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների գործողությունները ռազմական դրության պայմաններում ազգաբնակչությանը սննդով և նյութատեխնիկական միջոցներով ապահովման միջացառումների իրականացման ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Միջոցառման նպատակն էր բարձրացնել արձագանքող ուժերի պատրաստվածությունն իրենց առջև դրված խնդիրների կատարման ուղղությամբ, կատարելագործել աշխատանքային խմբերի ներդաշնակ աշխատանքները ռազմական…
Ստեփանավանում բացվել է նորարարական «խելացի» անասնաշենք
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում մասնակցել է նորարարական փորձացուցադրական «խելացի» անասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ծրագրերի ղեկավար Նորա Ալանակյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը, ֆերմերներ և այլ հյուրեր: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` փոխնախարար Արտակ Քամալյանը…
Տիգրան Խաչատրյանը նշանակվեց Էկոնոմիկայի նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրով՝ Տիգրան Խաչատրյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարար մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Տիգրան Խաչատրյանին նշանակել էկոնոմիկայի նախարար՝ ազատելով նրան տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Բեռլինում ժխտում են ԱՄՆ-ի հետ «Հյուսիսային հոսք – 2»-ի շուրջը գործարքի կնքումը
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունում ժխտում են ԱՄՆ-ի հետ գործարքի կնքումը «Հյուսիսային հոսք – 2» գազատարի նախագծի շուրջը՝ ամերիկյան հեղուկացված բնական գազ ձեռք բերելու պատրաստակամության դիմաց: Այդ մասին լրագրողներին հայտարարել է գերատեսչության ղեկավար Պետեր Ալթմայերը՝ ամփոփելով Բեռլինում “LNG Import Market Germany: Potential and Opportunities”գերմանա-ամերիկյան խորհրդաժողովի արդյունքները: «Ոչ մի կարգի գործարք չկա»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Բեռլինում…








