էկոնոմիկայի նախարարություն

  • Էկոնոմիկայի նախարարությունն և ՀԳՀՄ-ն կմշակեն ՀՀ պարենային անվտանգության ապահովման նոր հայեցակարգ

    Էկոնոմիկայի նախարարությունն և ՀԳՀՄ-ն կմշակեն ՀՀ պարենային անվտանգության ապահովման նոր հայեցակարգ

    ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանին՝ ՀՀ պարենային անվտանգության ապահովման նոր հայեցակարգը քննարկելու նպատակով։ Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀԳՀՄ միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ՀՀ պարենային անվտանգության ապահովման նոր հայեցակարգի մշակման…

  • Ինտենսիվ այգեգործության զարգացմանն ուղղված ծրագիրը կմեկնարկի 2022 թվականից

    Ինտենսիվ այգեգործության զարգացմանն ուղղված ծրագիրը կմեկնարկի 2022 թվականից

    Հաստատվել է «ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2023 թվականների ծրագիրը»: Տնտեսավարողների առաջարկությամբ ծրագրում ներառվել են հետևյալ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերը՝ ▪️ ծնեբեկ ▪️ պրասասոխ ▪️ ռուկոլա ▪️ բրյուսելյան կաղամբ ▪️ պեկինյան կաղամբ ▪️ կոլրաբի ▪️ գանգրակաղամբ ▪️ ցուկինի և պատիսոն ▪️ քաղցր եգիպտացորեն։ Ինտենսիվ…

  • Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Չեռնոգորիայի նորանշանակ դեսպան Դրագիցա Պոնորացին

    Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Չեռնոգորիայի նորանշանակ դեսպան Դրագիցա Պոնորացին

    ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դրագիցա Պոնորացին։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը։ Շնորհավորելով Դրագիցա Պոնորացին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` Վահան Քերոբյանը նորանշանակ դեսպանին մաղթել է հաջող ու բեղմնավոր աշխատանք և պատրաստակամություն հայտնել ծավալել…

  • Միջգերատեսչական աշխատանքային քննարկում ԱԻՆ-ում

    Միջգերատեսչական աշխատանքային քննարկում ԱԻՆ-ում

    Այսօր Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ նախարարությունում կայացել է հանրապետությունում գազասպառող բնակիչ-բաժանորդների բնակարաններում ներտնային սպասարկման ծառայության ոլորտը ազատականացնելու վերաբերյալ աշխատանքային քննարկում: Հանդիպման նպատակն էր ՀՀ շահագրգիռ կառույցների հետ քննարկել այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ու առկա խնդիրները, մշակել նոր մոտեցումներ ու կարգավորումներ: Քննարկմանը մասնակցել են՝ ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը, ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի…

  • Վարչապետի մոտ քննարկվել է Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի նախագիծը

    Վարչապետի մոտ քննարկվել է Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի նախագիծը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի նախագիծը: Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուները մանրամասն անդրադարձ են կատարել նախագծի առաջնահերթություններին և նպատակներին: Մասնավորապես, նշվել է, որ ռազմավարությամբ նախատեսվում է ներդնել այնպիսի համակարգ, որը նպաստելու է ներդրումային նոր գաղափարների գեներացմանը, ծրագրերի երկարաժամկետ հատվածում պլանավորմանը, հանրային ներդրումների կարիքների գնահատմանն ու առաջնահերթություններին:…

  • Հունիսի 4-ին կիրականացվի Երևան-Ռոստով-Երևան չվերթը

    Հունիսի 4-ին կիրականացվի Երևան-Ռոստով-Երևան չվերթը

    Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ հունիսի 4-ին կիրականացվի Երևան-Ռոստով-Երևան չվերթը: «Երևանից մեկնում ժամը 08:30, ժամանում դեպի Երևան 12:30): Ս․ թ․ հունիսի 4-ին կիրականացվի Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 14:00, ժամանում դեպի Երևան 19:20): Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես…

  • Տեքստիլի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները պետք է դիմեն պարետատուն վերաբացվելու համար

    Տեքստիլի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները պետք է դիմեն պարետատուն վերաբացվելու համար

    Այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել  է, որ տեքստիլի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները իրենք են դիմել պարետատուն՝ առաջարկելով, որ իրենք որոշեն՝ ցանկանո՞ւմ են այս պայմաններում վերաբացվել, թե՞ ոչ։ «Միաժամանակ նշեմ, որ տեքստիլ արտադրողները հանդիպում են ունեցել Էկոնոմիկայի նախարարությունում եւ առաջարկվել է, որ կանոնների պահպանմամբ աշխատեն միայն այն արտադրամասերը, որոնք…

  • Ռուբլու փոխարժեքի անկումը կարճաժամկետ հեռանկարում հայ արտահանողների համար խնդիրներ չի առաջացնում. էկոնոմիկայի նախարար

    Ռուբլու փոխարժեքի անկումը կարճաժամկետ հեռանկարում հայ արտահանողների համար խնդիրներ չի առաջացնում. էկոնոմիկայի նախարար

    Ռուբլու փոխարժեքի անկումը կարճաժամկետ հեռանկարում հայ արտահանողների համար խնդիրներ չի առաջացնում: Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Հավելելով՝ ասաց. «Բարեբախտաբար, առաջին ազդանշանները, որոնք ստացվեցին երկու օր առաջ, շարունակություն չստացան, եւ ռուսական արժույթի նկատմամբ դոլարի կրտուկ աճից հետո ռուբլին սկսեց վերադառնալ ավելի չափավոր ցուցանիշի: Ամեն դեպքում երկարաժամկետ հեռանկարում իրադարձությունների զարգացման…

  • Հանդպում Լոռու մարզում՝ համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ

    Հանդպում Լոռու մարզում՝ համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ

    Վանաձորում կայացել է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի իրազեկմանը նվիրված հանդիպում Լոռու մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ ոլորտի պատասխանատուներ: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Լոռու մարզի համայնքների ղեկավարներին և ֆերմերներին ներկայացվել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը և կարևորել այն հանգամանքը, որ ներկայում պետական աջակցությունը գյուղացիական տնտեսություններին իրականացվում…

  • Հայտնաբերվել է էգ գայլի առանձնյակի վաճառք. EcoNews (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայտնաբերվել է էգ գայլի առանձնյակի վաճառք. EcoNews (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    EcoNews.am-ը Facebook-ի էջում տեսանյութ է տարածել և կից գրել. «Այս անգամ վաճառվում են էգ գայլի առանձնյակ: Վաճառողը Դավիթ անունով օգտատերն է, Էրեբունի վարչական շրջանից, իսկ կենդանու վաճառքի գինը նշված է 200 հազ. դրամ: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ վաճառողը Դավիթ Գաբրիելյանն է՝ գործող կենդանաբույժ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի եղբայրը:…

  • Կայացել է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն. ներկայացվել է ծրագրի իրականացման ընթացքը

    Կայացել է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն. ներկայացվել է ծրագրի իրականացման ընթացքը

    Կայացել է խորհրդակցություն Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ։ Հոկտեմբերի 17-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ներկայացվել է Ծրագրի իրականացման ընթացքը: Քննարկվել են Գառնիի…

  • Անասնաբույժների աշխատավարձը կբարձրանա

    Անասնաբույժների աշխատավարձը կբարձրանա

    Էկոնոմիկայի նախարարությունն ու սննդի անվտանգության տեսչական մարմինը 2020 թվականից նախատեսում են օրենսդրական փոփոխություններ անասնաբուժասանիտարական ոլորտում։ Մասնավորապես՝ նախատեսվում է լուծարել «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը, փոխարենը անասնաբույժները կդառնան համայնքային աշխատողներ, ու նրանց աշխատավարձի վճարումը կկատարվի համայնքային բյուջեից։ «Այն, ինչ որ արվում էր ՊՈԱԿ-ի միջոցով, դա ծառայության մատուցում էր ընդամենը, 2020-թվականին մենք դրույքաչափն ու գլխաքանակի ներարկման…

  • Կառավարությունն այլևս չի աջակցի գյուղացուն. կասեցվել է ցածր գնով սերմացուի և դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը

    Կառավարությունն այլևս չի աջակցի գյուղացուն. կասեցվել է ցածր գնով սերմացուի և դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը

    «Կառավարությունն այլևս գյուղացուն չի աջակցի: Գործադիրը դադարեցրել է էժան գնով ազոտական պա­րարտանյութի, սերմացուի և դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը: Բայց խնդիրն ավելի խորն է. պարզվում է՝ դեռևս Կարեն Կարապետյանի կառավարությունն է բացահայտել, որ այս ծրագիրն անարդյունավետ է, և գյուղացուն օգնության ձեռք մեկնելու համար նախատեսված այս ծրագրում ժամանակին մի շարք չա­րաշահումներ բացահայտվեցին, հարուցվեցին քրեական գործեր, գյուղապետեր ձերբակալվեցին», –…

  • Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումը ավտոմեքենաների ներկրման ընթացակարգերի վերաբերյալ

    Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումը ավտոմեքենաների ներկրման ընթացակարգերի վերաբերյալ

    ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հաշվի առնելով վերջին շրջանում երրորդ երկրներից դեպի Հայաստան ավտոմեքենաների ներկրման ընթացակարգերի և մաքսատուրքերի վերաբերյալ մի շարք մեկնաբանությունները և տարընթերցումները՝ ներկայացնում ենք որոշ պարզաբանումներ․ ✅ Ռուսաստանի Դաշնության` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով` 2019 թվականի մայիսի 28-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշման՝ փոփոխվել են (նվազել են) որոշ ապրանքների,…

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();