էսկալացիա
ԵԱՀԿ ՄԽ անդրադարձը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ տեսակոնֆերանսին: Համանախագահներն ընդգծել են խաղաղությանը և սուբստանտիվ բանակցություններ հաստատելուն ուղղված մթնոլորտի ձևավորման և պահպանման կարևորությունը: Համանախագահները դրական են գնահատել հարաբերական կայունությունը և գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել հաղորդակցման առկա ուղիղ կապերը,…
ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակում և…
ՌԴ ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման կապակցությամբ
Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: «Իսկապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման կապակցությամբ, ինչի հետևանքով հայ զինծառայող է սպանվել, երկու կողմում էլ կան վիրավորներ»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ: Նա նշել է, որ լարվածության աճը հակասում է հրադադարի ռեժիմը պահպանելու շուրջ վերջին պայմանավորվածություններին…
Զուրաբիշվիլին կոչ է արել ՌԴ-ին չտրվել էսկալացիայի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մամուլի ասուլիսի ընթացքում խորհուրդ է տվել ՌԴ ղեկավարությանը չտրվել էսկալացիայի: Նրա խոսքով` խաղաղ քաղաքականությունը միակ ճանապարհն է երկրում և տարածաշրջանում կայունություն ապահովելու համար: «Դիմում եմ Ռուսաստանի ղեկավարությանը` չտրվել էսկալացիային`իրավիճակի լարմանը: Պարադոքս կլինի, եթե հարևան երկիրը պատասխանի իր բնութագրմամբ «ծայրահեղական» ուժերից եկող սադրանքներին և դրանով նպաստի նրանց ապակառուցողական նպատակների իրականացմանը: Ցանկանում եմ…
Միջուկային զենքը ԱՄՆ-ին հարկավոր է ՌԴ-ին զսպելու համար
Փոքր հզորության միջուկային զենքը ԱՄՆ-ին հարկավոր է Ռուսաստանին զսպելու համար: Երկիրը չի նախատեսում դրա կիրառման շեմի նվազեցում։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի փոխտեղակալ Դևիդ Թրահթենբերգը: «Պատճառը, որ որոշեցինք գնալ փոքր հզորության միջուկային զենքի ստեղծման ճանապարհով, այն է, որ տեսնում ենք, թե ինչ են անում ռուսները, և դա մեծ մտահոգություն է առաջացնում»,- հայտարարել է նա…





