Էվերեստ
Կոլորադո նահանգի բնակիչ, 62-ամյա Քրիստոֆեր Ջոն Քուլիշը մահացել է մահացել է աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը` Էվերեստը հաղթահարելուց հետո` վայրէջքի ժամանակ: Հայտնում է Daily Mail Online-ը: Ամերիկացին, ով մասնագիտությամբ իրավաբան էր, մահացել է մայիսի 27-ին․ Նեպալի տուրիզմի վարչության հաղորդմամբ՝ նրա մահվան պատճառն անհայտ է։ Քուլիշը լեռան գագաթին տոնել է իր 62-րդ տարեդարձը։ Նեպալի ԶԼՄ-ները նշում են, որ…
Եվս երեք լեռնագնաց է զոհվել Էվերեստում, տեղեկացրել են արշավի կազմակերպիչները։ Այսպիսով, զոհվածների թիվը աշխարհի ամենաբարձր կետում մեկ շաբաթում հասել է 7-ի։ «Երեկ Էվերեստի վրա զոհվել է ևս երկու հնդիկ լեռնագնաց»,- AFP-ին տեղեկացրել է Նեպալի տուրիզմի վարչության մամուլի քարտուղար Միրա Աչարյան, իսկ արշավի կազմակերպիչները հաստատել են երրորդ զոհի մահվան լուրը։ 52-ամյա Կալպանա Դասը հասել էր գագաթին,…
Լիբանանահայ Ավետիս Կալպակյանը, ի հիշատակ, ցեղասպանության զոհերի, Էվերեստի սոտորոտին ծածանել էր հայկական եռագույնը: Ապա նա ակլիմատիզացիա էր անցնում, որպեսզի բարձրանար գագաթը: Այժմ նրան արդեն հաջողվել է բարձրանալ Էվերեստի գագաթաը: Նա այս պահին 4-րդ ճամբարում է (7950 մ), որից հետո կիջնի 3-րդ ճամբար (7200 մ), որտեղ էլ կգիշերի:
Նեպալի բնակիչ Կամի Ռիտան յուրահատուկ ռեկորդ է սահմանել` 23 անգամ բարձրանալով աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը: Կամին 49 տարեկան է: Առաջին անգամ նա Էվերեստ էր բարձրացել 1994 թվականին, վերջին անգամ այս տարվա մայիսին: Վերջինը, սակայն, ամենավերջինը չի լինելու: Կամին հայտարարել է, որ մտադիր է ևս երկու վերելք կատարել ու ռեկորդը հասցնել 25-ի:
CNN-ի հաղորդմամբ՝ երկու շաբաթվա ընթացքում Էվերեստից 3 տոննա աղբ է հավաքվել։ Գործընթացն իրականացրել են 14 կամավորներ, որոնք իրենց աշխատանքը կշարունակեն 45 օր։ Նշվում է, որ աղբը 8000 մետր բարձրությունից կիջեցնեն ուղղաթիռները։ Բացի հայտնաբերված տարատեսակ առարկաներից, գտնվել է նաև 4 դի։ Տեղեկացնենք նաև, որ Նեպալի իշխանություններն օգնության խնդրանքով դիմել էին կամավորներին, քանի որ աղբը սպառնալիքի տակ…
Ապրիլի կեսին Էվերեսթ լեռան վրայից հավաքել են ավելի քան 3 տոննա աղբ: The Himalayan Times-ի տեղեկություններով՝ լեռը մաքրելու արշավի ժամանակ, որը Նեպալում սկսվել է ապրիլի 14-ին, հայտնաբերվել է նաև 4 դիակ: Պաշտոնյաները նշում են, որ 45-օրյա արշավի ավարտին կհաջողվի հավաքել ընդհանուր 11 տոննա աղբ։ ABC-ի տեղեկություններով՝ լեռան վրա դեռևս կա մոտ 30 տոննա աղբ: The…
Երեք մարդ է զոհվել, ևս չորսը՝ տուժել ապրիլի 14-ին Նեպալի Տենցինգի և Հիլարիի անվան օդանավակայանում, երբ Twin Otter մակնիշի թեթևշարժիչավոր ինքնաթիռը վերթիռի ժամանակ բախվել է գետնին կանգնած ուղղաթիռին: Միջադեպի հետևանքով, որը տեղի է ունեցել Էվերեստի մերձակա ոչ մեծ օդանավակայանում, զոհվել է Summit Ai մասնավոր ընկերության ինքնաթիռի օդաչուն, ինչպես նաև երկու ոստիկան, որոնք կանգնած էին Manang…
Նեպալը պատրաստում է արշավախումբ, որը կզբաղվի Էվերեստի աղբի մաքրման աշխատանքներով: Աշխատախումբը այնտեղից կիջեցնի նաև դիակները, հաղորդում է AFP-ն: Թիմը բաղկացած է լինելու 14 հուգուց: Աշխատանքները կսկսվեն ապրիլի 25-ից: Վրաններ, սարքավորումներ, գազի դատարկ բալոններ և նույնիսկ մարդկային արտաթորանքը դեպի լեռան գագաթ տանող 8848 մետր ոտնակոխ երթուղին վերածել են աղբանոցի: Նեպալի զբոսաշրջության վարչության պետ Դանդու Գհիմիրեն նշել…