ընդդիմություն
Վենեսուելայի խորհրդարանը հավանություն է տվել «ժողովրդավարության անցման» մասին օրենքին
Վենեսուելայի Ազգային ժողովը, որը վերահսկվում է ընդդիմության կողմից, հավանություն է տվել «ժողովրդավարության անցման և սահմանադրական կարգի վերականգնման մասին» օրենքին։ Այս մասին ասվում է երկրի խորհրդարանի թվիթերյան էջում։ Մեկնաբանելով քվեարկության արդյունքները՝ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ այդ փաստաթղթի օգնությամբ Ազգային ժողովը սահմանում է իշխանության ուզուրպացումը դադարեցնելու հիմքեր։ Հունվարի 23-ին Վենեսուելայում ընդդիմության բողոքի ակցիաների ֆոնին…
Մադուրոն հայտարարել է 50 հազարից ավելի ազգային ջոկատներ ստեղծելու մասին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է առաջիկայում 50 հազարից ավելի ազգային ջոկատներ ստեղծելու մասին: Նրա խոսքով՝ մինչև մայիս կազմավորվող ստորաբաժանումներում կներգրավվեն 2 միլիոնից ավելի կամավորներ, որոնց խնդիրն է լինելու հայրենիքը Հյուսիսամերիկյան կայսրությունից պաշտպանելը: Հիշեցնենք, որ խոշոր հակակառավարական ցույցերը Վենեսուելայում սկսվեցին հունվարի 23-ին: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակեց երկրի նախագահ: Նրան աջակցեցին ԱՄՆ-ը և մի…
Մադուրոն պատրաստ է բանակցել ընդդիմադիրների հետ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է միջազգային միջնորդների մասնակցությամբ ընդդիմության հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ: «Ես պատրաստ եմ ընդդիմության հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել, որպեսզի խոսենք ի բարօրություն Վենեսուելայի՝ խաղաղության և նրա ապագայի համար»,- ասել է նա: Խոսելով միջազգային միջնորդների ներգրավման մասին՝ Մադուրոն նշել է, որ «աշխարհում կան…
Ադրբեջանում մեծ հանրահավաք է սպասվում
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի ՏԻՄ-ը ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ին թույլատրել է հունվարի 19-ին հանրահավաք անցկացնել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Քաղաքապետարանը թույլատրել է հանրահավաքն անցկացնել Բաքվի Յասամալի շրջանի Մահսուլ մարզադաշտում: Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը ձևավորվել Է 2013-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո՝ մի շարք ընդդիմադիր ուժերի միավորելով…
«Որքան էլ հեշտ թվա նախորդներին մեղադրելով միավոր վաստակելը, այն չի լուծելու երկրի զարգացման խնդիրը», – Վիգեն Սարգսյան
ԱԺ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող, նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։ «Պատասխանատվություն ստանձնելու ժամանակը Ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Անկախ Հայաստանի պատմականորեն ամենացածր մասնակցության պայմաններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը ստացավ վստահության ամենաբարձր քվեն: Ավելին, խորհրդարանը ձևավորվեց առանց ռեալ ընդդիմադիր ուժերի մասնակցության, ինչը խորքային ռիսկեր է պարունակում երկրի ապագայի…
«Վաղվանից մենք սկսում ենք ակցիաներ, որոնք չեն դադարի և ոչ մի օր»,- Գրիգոլ Վաշաձե
«Վաղվանից մենք սկսում ենք ակցիաներ, որոնք չեն դադարի և ոչ մի օր»,- այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Ուժը միասնության մեջ է» միավորված ընդդիմության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն: Նրա խոսքով՝ պերմանենտ ակցիաները լինելու են խաղաղ և օրենքի շրջանակներում, հաղորդում է «Գրուզիա Online»-ը: «Միավորված ընդդիմությունը կտրականապես պահանջում է ամենակարճ ժամկետում անցկացնել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, ամբողջապես փոխել ընտրական…
Վրաստանի ընդդիմությունը պատրաստվում է ցույցի
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուի խոսնակ Աննա Մելքաձեն հրապարակել է նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները. հայտնում է Спутник- Грузия-ն: Այսպես` «Վրացական երազանք» իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ձայների 59,52%-ը: «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոր Վաշաձեի օգտին է քվեարկել ընտրողների 40,48%-ը: Վաշաձեն չի ընդունում ընտրությունների արդյունքները և…
«Դեկտեմբերի 9-ին քաղաքացիները ընտրելու են ընդդիմություն», – Էդմոն Մարուքյան
Azatutyun.am-ը գրում է. «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում իրենք հավակնում են լինել խորհրդարանի երկրորդ ուժը: «Ելք» դաշինքում Փաշինյանի երբեմնի դաշնակիցները իրենց տեսնում են ընդդիմադիրի կարգավիճակում, արհեստական կոալիցիաների անդամ չեն պատրաստվում լինել․ – «Առաջին միավորի հարցը լուծված է ըստ էության, հեղափոխությունը այդ խնդիրն արդեն լուծել է: Դեկտեմբերի 9-ին քաղաքացիները…














