Վենեսուելայի խորհրդարանը հավանություն է տվել «ժողովրդավարության անցման» մասին օրենքին

Հրապարակող՝

2019-02-05T180004Z_50198205_RC17ACB08D10_RTRMADP_3_VENEZUELA-POLITICS

Ամենադիտվածներ

Վենեսուելայի Ազգային ժողովը, որը վերահսկվում է ընդդիմության կողմից, հավանություն է տվել «ժողովրդավարության անցման և սահմանադրական կարգի վերականգնման մասին» օրենքին։ Այս մասին ասվում է երկրի խորհրդարանի թվիթերյան էջում։

Մեկնաբանելով քվեարկության արդյունքները՝ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ այդ փաստաթղթի օգնությամբ Ազգային ժողովը սահմանում է իշխանության ուզուրպացումը դադարեցնելու հիմքեր։

Հունվարի 23-ին Վենեսուելայում ընդդիմության բողոքի ակցիաների ֆոնին խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն իրեն հռչակել է պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։

Ամենաթարմ