ընդդիմություն
Ու պետք չի հարմար ռակուրսներից արած նկարները դեմ տալով ինչ-որ բաներ պնդել․ Իոաննիսյանը՝ երեկվա ցույցի մասին
Ընդդիմության երեկվա ամփոփիչ ցույցի պիկին եղել է 5600 մարդ։ Անհատական հաշվարկով է արվել, ցանկացողները կարող են «Իրազեկ քաղաքացիների միավորման» կայքում մտնեն, բեռնեն հաշված ֆայլերը և ստուգեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ «Ստուգելը շատ հեշտ է և դրա ինստրուկցիան ևս կա կայքում։ Մտեք, ստուգեք, որ ճիշտ ենք…
Բերման են ենթարկվել ակցիայի 244 մասնակից
Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել,իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։ ՀՀ ոստիկանությունը ժամը 14։00–ի դրությամբ՝ բերման է ենթարկել 244 անձի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով:
Ընդդիմությունը սկսել է անհնազանդության ակցիաներ
Ընդդիմությունն այսօր վաղ առավոտից շարունակում է անհնազանդության ակցիաները: Ընդդիմադիր խմբերը փակում են մայրաքաղաքի մի շարք փողոցներ` կաթվածահար անելով երթևեկությունը: Մի խումբ քաղաքացիներ փակել են Հերացի փողոցը, մեկ այլ խումբ` Արշակունյաց պողոտան: Ոստիկանները փորձում են բացել երթևեկությունը: Քաղաքացիների մի խումբ էլ փակել է Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը` փորձելով կաթվածահար անել Մաշտոց պողոտայի երթևեկությունը։ Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է նստացույցը:
Նույն դավաճանական քարոզը անում են զոհված հերոսների ծնողների շրջանում․ Ալեքսանյան
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է այն թեզի շրջանառմանը, թե «Նիկոլը հողերը տվել ա, կռվելն անիմաստ ա»։ ԱՄՆ-ն դեմ է ցանկացած միակողմանի գործողության, հատկապես՝ Ադրբեջանի կողմից․ Բլինքենը՝ ԼՂ հակամարտության մասին Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետին «Երեկ լսեցի պատերազմում զոհված հերոսների ծնողներից մի քանիսի ելույթը ընդդիմադիրների…
Սպիտակ խալաթներով ու հակագազերով բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց
Ընդդիմության որոշ շրջանակների կողմից մայրաքաղաքում շարունակվում են իրականացվել բողոքի ակցիաներ։ Այսօր՝ ապրիլի 27-ին, մի խումբ ցուցարարներ սպիտակ խալաթներով, հակագազերով փորձում էին «ախտահանել» Կառավարության շենքը։ Տեղում աշխատող ոստիկանության ծառայողները ակցիայի մասնակիցների հորդորեցին ակցիան շարունակել այլ ուղղությամբ, քանի որ Կառավարության շենքը հատուկ պահպանվող տարածք է։ Ստեղծվեց լարված իրավիճակ։
Մի խումբ ցուցարարներ մտել են ԵՊՀ շենք, տեղադրել Արցախի դրոշը
Ընդդիմադիր մի խումբ երիտասարդներ բողոքի ու իրազեկման ակցիաներ են իրականացնում բուհերում։ Նրանք երթով շարժվել են նաև դեպի Երևանի պետական համալսարան, մտել գլխավոր մասնաշենք, այնտեղ տտեղադրել Արցախի դրոշն ու հանդիպում պահանջել ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ։ Նշենք, որ նրանք Արցախի դրոշը տեղադրել են նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ։
Ես թերևս չքննադատեի այս ինքնախաբեությունը, եթե Արցախի հարցում այսքան հակահայկական զրույցներ չզետեղեին հանրային դաշտում. Նարեկ Այվազյան
Իսկ ի՞նչ կլիներ, եթե «խաղաղության դարաշրջանը» չբերվեր օրակարգ: Այս հարցը ծագեց վարչապետի հրապարակ բերած միջազգային հանրության կողմից առաջարկված Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու առաջարկի մասին ելույթից հետո առաջացած տարերային քննարկումների, կարծիքների ու հիասթափությունների հետ մեկտեղ։ Ըստ էության, ոչ մի տարբերություն չէր լինի արտաքին քաղաքականության հարցում, բացի «խաղաղության դարաշրջանի» մասին հանրությանը մատուցվող ծրագրերին առնչվող խոսակցություններից: Ինչու՞…
Մեդվեդչուկին ու նրա կնոջը պատկանող 154 օբյեկտի վրա կալանք է դրվել
Օրերս Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալեց այդ երկրի ընդդիմադիր Վիկտոր Մեդվեդչուկին, ով ցանկանում էր հեռանալ երկրից։ Այսօր արդեն դատարանի որոշմամբ կալանքի տակ են դրվել նրան ու նրա կնոջը՝ Օքսանա Մարչենկոյին պատկանող ընդհանուր 154 օբյեկտի վրա, որոնց թվում 23 տուն, 32, բնակարան, 26 ավտոմեքենա, 30 հողատարածք և այլն։ Հիշեցնենք, որ Մեդվեդչուկը ձերբակալվել է ապրիլի 12-ին։ Նրան…
Ընդդիմադիրների բոլոր դրսևորումները վնասում են մեր պետության ներքին կայունությունը․ Քոչարյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում անդրադարձավ ընդդիմադիրների գործելաոճին, ինչպես նաև ընդգծեց՝ ամուր պետություն ունենալու համար միասնականության, աշխատասիրության ու պետականամետ գործունեության կարևորությունը: «Այսօր առավոտյան Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի պառլամենտական թիմերի կողմից հայտարարված գործողությունների օրակարգը և նմանօրինակ բոլոր դրսևորումները ոչ միայն հարվածի տակ են դնում Հայաստանի և Արցախի անվտանգությունը,…
Ինչո՞ւ է ընդդիմությունը աշխատավարձ ստանում, ինչո՞ւ վայր չի դնում մանդատները․ Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական այսօրվա նիստում ելույթով հանդես եկավ, որում անդրադարձավ ԱԺ ընդդիմության գործելաոճին։ Նա նշել է, որ ուզում է հասկանալ, թե ե՞րբ է ընդդիմությունն արդարացնելու պետության կողմից իրենց հատկացվող գումարները։ «Եթե ընդդիմությունը խորհրդարանում գործունեություն չի ծավալում, ինչո՞ւ է աշխատավարձ ստանում, ինչո՞ւ վայր չի դնում մանդատները», – նշել է Սիմոնյանը։ Ավելի…
Հայաստանի դրոշը՝ ուսումնական հաստատությունների վրա․ ԱԺ-ն ընդունեց օրենքը
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։ Նոր օրինագծերի համաձայն՝ ՀՀ նախադպրոցական, հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև պետության կողմից հիմնադրված ՀՀ գիտական, մշակութային…
Պետք է ՀՀ քաղաքացուն ներկայացվի, թե ինչպես է կանխվելու «մոտալուտ պատերազմը»․ Այվազյան
Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ-ին սպասվող պատերազմի մասին ենթադրություններին ու հարցեր ուղղել իշխանությանը և ոչ միայն։ Արցախում 100․000 մարդ շարունակում է մնալ առանց գազի․ Գրիգորյանը դիմել է միջազգային կազմակերպություններին Ադրբեջանական կողմի արձակված արկը պայթել էր համայնքին պատկանող շինության բակում «ՀՀ իշխանությունները (ներառյալ հակաիշխանությունը և չիշխանությունը) և իրական ընդդիմությունը…
Եթե ընդդիմադիրները հավատային իշխանության «հողատու դավաճան» լինելուն, ապա կմասնակցեին քննիչ հանձնաժողովի նիստերին․ Ալեքսանյանը
Հայաստանի Հանրապետության ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վագագն Ալեքսանյանը Facebook-ի իր էջում գրել է։ «Եթե ընդդիմադիրները գոնե իրենք իրենց ներսում հավատային իշխանության «հողատու դավաճան» լինելուն, ապա միանշանակ է, որ ամեն ինչ կանեին մասնակցելու համար քննիչ հանձնաժողովի նիստերին, տալու պետական գաղտնիք պարունակող հարցեր և ստանալու պատասխաններ, ծանոթանալու ցանկացած գաղտնիության փաստաթղթի և վատագույն դեպքում այդ «դավաճանության» մասին…
ԱԺ ընդդիմությունը չի մասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին
ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակելու 44-օրյա պատերազմի հանգամանքներ ուսումնասիրող քննիչ հանձնաժողով աշխատանքներին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» խմբակցությունը։ Հայտարարության մեջ ասվում է, որ իշխանությունը չի կարող օբյեկտիվորեն քննել ինքն իր գործողությունները։ Հիշեցնենք, որ նշված քննիչ հանձնաժողովի ստեղծումը նախաձեռնել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։














