ընտրակաշառք
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել: Ինչպես տեղեկացրել են Արմենպրեսին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, 2018 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ…
armVote-ի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում քաղաքացիներին՝ քողարկված ձևերով կամ բարեգործության անվան տակ ընտրակաշառք տալու երևույթի ականատես լինելու դեպքում, անհապաղ դիմել ՀՀ դատախազությանը կամ իրավապահ մյուս մարմիններին:
«Իրատես» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի նորապսակները հարսանեկան նվեր են ստանում նաեւ Գագիկ Ծառուկյանից: Վերջինս ամուսնական զույգերին ծաղկաձորյան իր հյուրանոցում հանգստանալու անվճար ուղեգիր է տալիս: «Գավառի տարածաշրջանի Կարմիրգյուղ գյուղում վերջերս տեղի ունեցած հարսանիքի ժամանակ թամադան ի լուր բոլորի հայտարարել է, որ նորապսակներին իր անհատական նվերն է արել նաեւ պարոն Գագիկ Ծառուկյանը՝ նրանց տալով անվճար ուղեգիր:…
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ապարանում հայտարարում էր, որ կտրելու են ընտրակաշառք բաժանողների ձեռքերը: Հիմա ճիշտ ժամանակն է, որ բացահայտվեն ընտրակաշառքի բաժանման թաքնված ձևերը: Դրանցից ամենատարածվածը թեկնածուների կողմից նախընտրական շտաբներում ակտիվիստների ընդունելն է: Շատ թեկնածուներ, այսպես կոչված, աշխատանքի են ընդունել 50 կամ մինչև անգամ հարյուր ակտիվիստի՝ նրանց վճարելով 50-100 հազար դրամ՝ խոստանալով պարգևավճար…