Թայիփ Էրդողան
Բրյուսելում ավարտվել է Մակրոն-Էրդողան հանդիպումը
ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում ավարտվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Հանդիպումը կայացել է դռնփակ ռեժիմով, այն տևել է 52 րոպե: Ավելի վաղ Էրդողանն ասել էր, որ քննարկվելու են ֆրանս-թուրքական հարաբերությունների դրական և բացասական ասպեկտները: Այսօր սպասվում է նաև Էրդողանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին տեղեկանում ենք dogruhaber.com.tr…
Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում ԵՄ-ից և մեր ընդհանուր աշխարհներից․ Ավստրիայի կանցլեր
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դատապարտել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վիրավորանքները Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հասցեին ՝ ասելով, որ դրանք վկայում են այն մասին, որ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում ԵՄ-ից։ «Ես դատապարտում եմ նախագահ Էրդողանի վիրավորանքները նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին: Դրանք կրկին ցույց են տալիս, որ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում ԵՄ-ից…
Պուտինը դեռ չի ծրագրում բանակցել Ալիևի և Էրդողանի հետ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ հստակ ծրագրեր չունի՝ կապված ԼՂ թեմայի շուրջ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ անցկացնելու հետ: «Եթե անհրաժեշտություն լինի, որևէ կասկած չի լինի, և նախագահ Պուտինը, իհարկե, կքննարկի այդ թեման իր գործընկերների հետ»,-ասել է Պեսկովը: Պեսկովը հայտնել է,…
Ռուսաստանը պետք է վերահսկի Սիրիայի կառավարական ուժերի գործողությունները. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է վերահսկի Սիրիայի կառավարական ուժերի գործողությունները: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նա նշել է, որ Թուքիայի նախագահ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են այդ թեման: Չավուշօղլուն հավելել է, որ Ռուսաստանը «պատասխանատու» է Ասադի զորքերի գործողությունների համար: «Ռուսաստանը պետք է վերահսկի ռեժիմի գործողությունները (Բաշար Ասադի)»,-…
Սիրիայի քրդերը մերժել են Էրդողանի առաջարկը
Սիրիական քրդերը մերժել են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կողմից Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելու առաջարկը, հայտնում է AFP-ն՝ հղում անելով քրդերի ներկայացուցիչ Ալդար Խալիլին: «Թուրքիայի և Հյուսիսային Սիրիայի միջև բաժանարար գիծը հնարավոր է ՄԱԿ-ի խաղաղապահների մասնակցությամբ: Ցանկացած այլ տարբերակ անընդունելի է», – հայտարարել է Խալիլը: Նա նաև նշել է, որ Թուրքիան «չեզոք» չէ…





