Թեղուտ
3,1 միլիարդ՝ 1 ճանապարհահատված և 2 կամուրջի շինարարության ու հսկողության համար
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 3,114 միլիարդ դրամ հատկացնել Մ6-Աթան ճանապարհահատվածի ու Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածի 14-րդ կիլոմետրում գտնվող և նույն ճանապարհի Թեղուտ գյուղի կամուրջների շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ վերոնշված ճանապարհահատվածը 27,5 կիլոմետր է, գտնվում է Թումանյան համայնքում ու ներառում է Քարինջ, Մարց, Ահնիձոր, Լոռուտ,…
Ի՞նչ է արձանագրել ԱԱՏՄ ստուգայցը «Թեղուտ» հանքավայրում
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Facebook-ի էջում գրված է․ «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը հանրապետության ողջ տարածքում։ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խումբը լայնածավալ ստուգայց է իրականացրել «Թեղուտ» ՓԲԸ-ի հանքավայրում և դրա վարչական ու գրասենյակային տարածքներում։ Ստուգայցի արդյունքներով տնտեսավարողի մոտ արձանագրվել է…
Թեղուտ գյուղում բռնկված հրդեհը մարվել է. ԱԻՆ
Ապրիլի 18-ին, ժամը 07:15-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով Լոռու մարզի Թեղուտ գյուղի «Մրջան» կոչվող հանդամասին հարակից հատված են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և 12 փրկարար ծառայող: Հրդեհը մարվել է ժամը 18:32-ին: Այրվել են մոտ 4 հա խաշամ և մոտ 150 ծառի կոճղ: Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին, ժամը 13:49-ին Ճգնաժամային…
Անտառահատման դեմ Տավուշի ոստիկանների պայքարը․ տնկվել է 1000 ծառ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իրավապահները անզիջում և խիստ պայքար են մղում ապօրինի ծառահատումների դեմ։ Ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն ամեն օր իրականացնում են օպերատիվ-հետախուզական միջացառումներ` անտառահատումների դեպքեր բացահայտելու ուղղությամբ։ Այն մարզերում, որտեղ շատ են անտառածածկ հատվածներն ու ապօրինի ծառահատումների ռիսկը, իրականացվում են տարբեր այլ միջոցառումներ ևս։ Այս անգամ կներկայացնենք հանցատեսակի դեմ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ու ենթակա բաժինների աշխատանքը։ Տավուշի մարզ։…
Թեղուտի հանքի համար ներկայացված ջրօգտագործման հայտը լիարժեք չէ. ՀԲՃ
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը դիտողություններ և առաջարկություններ է արել «Թեղուտ» ՓԲԸ-ի արդյունաբերական նպատակով Դեբեդ գետից 296.5լ/վ և լցակույտերի դրենաժի համակարգից 8.0լ/վ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության հայտի և նախագծի վերաբերյալ։ Ձեր ուշադրության ենք ներկայացնում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին ուղղած մեր պաշտոնական դիմումը․ 1. Հայտում չգտանք Դեբեդ գետի ջրաբանական տվյալների աղյուսակները, ջրի որակի…
Թեղուտի անիծյալ հետևանքը․ Սրբուհի Հարությունյան
Ներկայացնում ենք Էկո-փորձանքննության խորհրդատու Սրբուհի Հարությունյանի հոդվածը՝ «Թեղուտի անիծյալ հետևանքը». Ավելի քան տասնամյա պատմությունով հայտնի Ամուլսարի պահպանության ու շահագործման հակասությունը սկզբնավորվել է Թեղուտի հանքի «հաղթանակից» հետո: ՀՀ ընդերքի օրենսգրքի և հարակից օրենսդրության, նաև՝ էկո-փորձաքննության ՀՀ համակարգի թերություններն օգտագործելով՝ ՀՀ բնության շահագործման նախարարությունը Գեոթիմ ընկերությանը Ամուլսարում երկրաբանական ուսումնասիրություն կատարելու էկո-փորձաքննության դրական եզրակացություն է շնորհել: Մինչդեռ նախնական…
Եթե այս պայմանը ապահովվի, հանքը կշահագործվի․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հուլիսի վերջին մեծ աղմուկ բարձրացավ այն մասին, թե իբր Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է և ամեն պահի կարող է փլվել: Միանգամից ասեմ, որ եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, Թեղուտի պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլված լիներ, որովհետև հանքի շրջանում 4…
Թեղուտը՝ կառավարության ուշադրության կենտրոնում
ՀՀ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից պոչամբարի ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու ու պատվարի կայունության հետազոտություն նախաձեռնելու գործընթացը: «Թեղուտ» ՓԲԸ-ի պատասխանատուները հայտնել են, որ պատվարի կայունության ուսումնասիրման նպատակով անհրաժեշտ հետազոտական միջոցառումների իրականացման համար արդեն իսկ պայմանագիր է ստորագրվել բուլղարական ընկերության հետ։ Այսօր ընկերությունը տեղեկացրել է, որ աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի առաջին օրերին բուլղարացի…
«Թեղուտի» ծրագրով անտառապատման գործընթացներում չարաշահումներ են եղել․ հարուցվել է քրգործ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության նախաձեռնությամբ և կողմից ուսումնասիրվել է Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում իրականացված անտառածածկույթի հատմամբ հասցված վնասի հատուցման պետական ծրագրով նախատեսված պարտավորությունների կատարման վիճակը: Այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր և տեղեկատվություն է պահանջվել ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ առողջապահության, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ…
Պետությունն իր կողմից ինչ կարող է անում է, որ Թեղուտի հանքը գործարկվի
2018 թվականի տարեսկզբին Թեղուտի հանքավայրն ընդամենը երեք տարվա գործունեությունից հետո փակվեց, 1200 աշխատողների մեծ մասը մնաց գործազուրկ։ Սկզբում ղեկավարները հայտարարեցին, որ աշխատանքի դադարը ժամանակավոր է՝ ընդամենը պլանային վերանորոգումների պատճառով: Հետո արդեն պարզ դարձավ, որ հանքը շահագործող «Վալլեքս» ընկերության շուրջ 380 միլիոն դոլարի պարտքի պատճառով հանքն անցել է ռուսական «ՎՏԲ» բանկին։ Հանքի սեփականատեր դարձած «ՎՏԲ» բանկը…
Թեղուտի հանքավայրը կշահագործվի
Թեղուտի հանքավայրը կշահագործվի, երբ նորոգվի պոչամբարի ամբարտակը։ Ալավերդի քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը, այդ մասին տեղեկացնում է B24.am-ը. «Վարչապետ ընտրվելու առաջին օրվանից այս թեմայով ես զբաղվել եմ։ Երբ Թեղուտի հանքավայրը շահագործվել է, շահագործվել է ռուսական ՎՏԲ բանկից 380 մլն դոլար վարկի…










