fbpx
Կառավարություն

3,1 միլիարդ՝ 1 ճանապարհահատված և 2 կամուրջի շինարարության ու հսկողության համար

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 3,114 միլիարդ դրամ հատկացնել Մ6-Աթան ճանապարհահատվածի ու Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածի 14-րդ կիլոմետրում գտնվող և նույն ճանապարհի Թեղուտ գյուղի կամուրջների շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ վերոնշված ճանապարհահատվածը 27,5 կիլոմետր է, գտնվում է Թումանյան համայնքում ու ներառում է Քարինջ, Մարց, Ահնիձոր, Լոռուտ, Շամուտ և Աթան գյուղերը։

Ինչ վերաբերվում է կամուրջներին, ապա սրանցից առաջինի մասով Սանոսյանն ասաց, որ դա մահափորձի հետևանքով պայթեցված կամուրջն է, իսկ երկրորդը՝ Թեղուտ գյուղի կամուրջը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ