Թերեզա Ոսկանյան
Կամերային նվագախումբը հանդես կգա «Պայծառակերպված գիշեր» խորագրով համերգով
Հայաստանի պետական կամերային նվագախումբը նոյեմբերի 26-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա«Պայծառակերպված գիշեր» խորագրով համերգով: Փոխանցում է 168.am-ը: Համերգային երեկոյին նվագախումբը ելույթ կունենա ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավորդիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ հանդես կգան Նարինե Ենգիբարյանը (դաշնամուր) և Թերեզա Ոսկանյանը(երգեհոն): Համերգի ընթացքում կներկայացվեն Առնոլդ Շյոնբերգի «Պայծառակերպվածգիշեր», Յ. Ս. Բախի Դաշնամուրի կոնցերտ ռե մինոր, Գ. Ֆ. Հենդելի Կոնցերտ երգեհոնի և նվագախմբի համար ստեղծագործությունները: Առնոլդ Շյոնբերգը ստեղծել է «Պայծառակերպված գիշեր»-ը 1899 թվականին: Այն ստեղծվել է ընդամենը երեք շաբաթում և կոմպոզիտորի վաղ շրջանի ամենակարևոր ստեղծագործությունն է: Շյոնբերգը ոգեշնչվել է Ռիխարդ Դեմելի համանուն պոեմից: Պոեմի հերոսները…

