թմրամիջոց
Սեպտեմբերի 30-ին՝ առավոտյան 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատուն ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում հիմնարկի տանիքի վրա նկատել է կասկածելի փաթեթ, որի միջից հայտնաբերվել է թմրամիջոց հանդիսացող, սուբուտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ 1 ամբողջական դեղահաբ: Ըստ նախնական վարկածի՝ փաթեթը տանիքի վրա հայտնվել է պարսատիկի միջոցով: Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է…
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող՝ ՀՀ քաղաքացի Տ.Գ-ի կողմից ԻԻՀ-ից խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցները մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ Հայաստանում իրացնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Տ.Գ-ի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործընթացը հովանավորել…
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը, գտնվելով անազատության մեջ, 2018թ. մարտի 4-ից…
ՀՀ Ազգային Անվտանգության ծառայությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության տարածքում կանխվել է ԻԻՀ-ից 4,2կգ ընդհանուր քաշով թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք: Բերման ենթարկված անձինք նշել են, որ թմրանյութը պատրաստվում էին տեղափոխել Երևան: Մանրամասները` տեսանյութում: https://www.facebook.com/www.sns.am/videos/2338174672898524/
Նոր Նորքի քրեական հետախույզները օրեր տևած միջիցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Դրանք իրացրին սեպտեմբերի լույս 6-ի գիշերը։ Քրեական հետախույզները Ֆանարջյան փողոցում հայտնաբերեցին ու թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքում ապրող մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց յոթ փաթեթ դեղնականաչավուն մանրացված-ճորացված զանգված՝ ընդհանուր 39 գրամից ավելի քաշով։ Բերման…
Օգոստոսի 23-ին «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով` Սարի թաղի բնակիչներից մեկի տան հարակից այգուց զննությամբ հայտնաբերել են կանեփի 714 բույս: Հայտնաբերված առգրավվել է: Նախապատրաստվում են նյութեր: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ուղղված միջոցառումները…
Օգոստոսի 22-ին «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելով` Ծաղկալանջ գյուղի բնակիչներից մեկի հողամասում զննությամբ հայտնաբերել են ապօրինի աճեցված ու մշակված կանեփի 10 բույս: Նույն օրը ոստիկանները զննություն են իրականացրել նաև Արաքս գյուղի բնակիչներից մեկի տնամերձ հողամասում, որտեղ հայտնաբերել են ապօրինի աճեցված նաև ընդհանուր մոտ 750 գրամ քաշով չորացված կանեփի…
«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն վարչության, ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊ վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները Սարի թաղի տներից մեկի բակից հայտնաբերել են կանեփի 6 բույս: Ըստ տանտիրոջ հայտարարության՝ դրանք իրենն են, աճեցրել է իր անձնական օգտագործման համար: Նա ներկայացրել է նաև 33 գրամ քաշով կանեփանման չորացված զանգված:…
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Մեղրիի սահմանային անցակետ ավտոբուսով ժամանած ԻԻՀ քաղաքացու զբաղեցրած նստարանի նստատեղի տակից հայտնաբերել են 102.09 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգվածներ: Զննության…
«Կանեփ-Կակաչ 2019» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 8-ին ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ համատեղ Լեոյի փողոցից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել՝ երկու քաղաքացու՝ իրենց մեքենայով: Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1.1 գ. կշռով, փայլաթիթեղով փաթեթավորված դեղնականաչավուն զանգված և 0.4 գ.…
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում և քրեական հետախուզության գլխավոր վարչության 4-րդ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների հետ համատեղ, Մազմանյան փողոցից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, հուլիսի 30-ին, ժամը 02.10-ին, բերման են ենթարկել մայրաքաղաքի բնակիչ երեք տղամարդու: Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային…
«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման երկրորդ փուլի շրջանակներում հուլիսի 16-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, ստացած տեղեկություններն իրացնելիս, զննություն են կատարել Արմավիր գյուղի 51-ամյա մի բնակչի տնամերձ հողամասում, որտեղից հայտնաբերել են մշակումն արգելված թմրամիջոց պարունակող կանեփի 25 բույս: Ըստ սեփականատիրոջ հայտարարության՝ հայտնաբերված բույսերն աճեցրել է իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Նախապատրաստվում են…
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները բաժին բերման են ենթարկում Երևանում և Արարատի մարզում բնակվող երկու երիտասարդի։ Նրանք հայտնաբերվել են Աշտարակի մոտակայքում գտնվող հանգստի գոտիներից մեկում։ Երիտասարդները ոստիկանների տեսադաշտում են հայտնվել թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով։ Երևանաբնակի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մանրացված-չորացված կանեփանման զանգված, ձեռքին էլ պլաստմասե շիշ կար, խցանի փոխարեն՝ փայլաթիթեղ։ 26-ամյա երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերվածը թմրամիջոց է։…
Հուլիսի 8-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները թմրամիջոցների անօրինական շրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել: Դրանց հիման վրա ձեռնարկված միջոցառման արդյունքում, ժամը 21.15-ին Անդրանիկի փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկվ մ ել նույն փողոցի բնակիչ երեք տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված, երկրորդի մոտ՝…
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր: Մասնավորապես՝ ՀՀ ԱԱԾ-ում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ 2 քաղաքացի իրացման նպատակով…