Սարի թաղում հայտնաբերվել են կանեփի բույսեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

4_1eeafbf0

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն վարչության, ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊ վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները Սարի թաղի տներից մեկի բակից հայտնաբերել են կանեփի 6 բույս:

Ըստ տանտիրոջ հայտարարության՝ դրանք իրենն են, աճեցրել է իր անձնական օգտագործման համար:

Նա ներկայացրել է նաև 33 գրամ քաշով կանեփանման չորացված զանգված:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ամենաթարմ