թմրանյութ

  • Ռուս սահմանապահները կանխել են Հայաստան թմրանյութ անցկացնելու փորձը

    Ռուս սահմանապահները կանխել են Հայաստան թմրանյութ անցկացնելու փորձը

    Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Իրանից Հայաստան թմրանյութ անցկացնելու փորձը: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, ապրիլի 15-ին տրանսպորտային միջոցներից մեկի խուզարկության ընթացքում Մեղրիի ջոկատի զինծառայողները Իրանի քաղաքացու անձնական իրերի մեջ հայտնաբերել են մեթադոն տեսակի թմրամիջոց պարունակող 40 հաբ, ինչպես նաև մուգ շագանակագույն…

  • Կալանավորվել է ապօրինի թմրաշրջանառության մեջ մեղադրվող անձը

    Կալանավորվել է ապօրինի թմրաշրջանառության մեջ մեղադրվող անձը

    «Զինանոց 2019» համալիր կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել և հետախուզվողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստացել: Արդյունքում` ապրիլի 10-ին Երևանի Կոնդի փողոցի տներից մեկում ոստիկանները հայտնաբերեցին և բերման ենթարկեցին Գևորգ Գևորգյանին։ 31-ամյա տղամարդը հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրականացնելու մեղադրանքով:  

  • Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • Գերմանիայից առաքված ծրարում թմրանյութ է հայտնաբերվել

    Գերմանիայից առաքված ծրարում թմրանյութ է հայտնաբերվել

    Մարտի 28-ին ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, համագործակցելով ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, Կիևյան փողոցում հայտնաբերեցին ու ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Ալեքսանդր Եղիազարյանին․ կասկածանքը՝ թմրամիջոց ձեռք բերելը, պահելն ու օգտագործելն էր։ Նրա մոտ եղած ծրարում, որը Գերմնիայից ստացել էր փոստային առաքումով, հայտնաբերվեց դեղնականաչավուն չորս հաբ։ Ըստ տեղեկությունների՝ դրանք…

  • Ռուս սահմանապահներն ու ՀՀ ՊԵԿ աշխատակիցները կանխել են թմրանյութերի ներմուծումը Հայաստանի տարածք

    Ռուս սահմանապահներն ու ՀՀ ՊԵԿ աշխատակիցները կանխել են թմրանյութերի ներմուծումը Հայաստանի տարածք

    Մեղրիի ռուսական սահմանապահ ջոկատի զինծառայողները Հայաստանի պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացրած գործողությունների շրջանակում բերման են ենթարկել օրինախախտի, ով հայ-իրանական սահմանով փորձել է գաղտնի թմրամիջոցներ անցկացնել Հայաստան: Մարտի 5-ին «Ագարակ» սահմանային անցման կետում իրավապահ մարմինները զննել են Հայաստանի երեք քաղաքացու, որոնք ավտոմեքենայով Իրանից են ուղևորվել: Քաղաքացիներից մեկին զննելու ընթացքում…

  • Բաթումում առգրավվել է թմրանյութի խոշոր խմբաքանակ

    Բաթումում առգրավվել է թմրանյութի խոշոր խմբաքանակ

    Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Բաթումում ձերբակալել են 25-ամյա տղամարդու՝ թմրանյութի խոշոր խմբաքանակի ապօրինի ձեռքբերման և պահման մեղադրանքով: Ձերբակալվածի մոտից խուզարկությամբ հայտնաբերել և բռնագրավել են MDMA թմրամիջոցի 569 հաբ և 1.4 կգ հոգեմետ նոր թմրամիջոց: Տղամարդը ձերբակալվել է, նրան ներկայացվել է մեղադրանք՝ խոշոր չափի թմրանյութեր պահելու և իրացնելու հոդվածով, ինչը նախատեսում է 8-10 տարվա ազատազրկում:  

  • Առողջապահության նախարարը ծխախոտի, մարիխուանայի և դրանց շուրջ մանիպուլյացիաների մասին

    Առողջապահության նախարարը ծխախոտի, մարիխուանայի և դրանց շուրջ մանիպուլյացիաների մասին

    ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ ասված է. «Հերթական մանիպուլյացիան է նետվել համացանց, թե իբր «արգելելու են թութունը, որ թույլատրեն պլանը» ու իրենք տարածում, իրենք ուրախանում են իրենց ստի վրա։ Սուտ 1. Ոչ ոք չի արգելում ծխելը չնայած նրան, որ այն տարեկան սպանում է մեր հազարավոր քաղաքացիների, այլ սահմանափակվելու…

  • Ուկրաինացին փորձել է 28 կգ հերոին տարանցել Ադրբեջանով

    Ուկրաինացին փորձել է 28 կգ հերոին տարանցել Ադրբեջանով

    Ադրբեջանի մաքսային ծառայությունը Իրանից ադրբեջանական տարածքով Ուկրաինա մեկնող բեռնատարի կցորդիչի պատի մեջ հայտնաբերել է 28,4 կիլոգրամ հերոին՝ 54 առանձին փաթեթով։ Դրանք նախատեսված էին հենց Ուկրաինայի տարածքում իրացման համար։ Այս մասին հայտնել է երկրի մաքսային ծառայությունը։ Մաքսային փաստաթղթերի համաձայն՝ այդ բեռնատարը տեղափոխում էր չամիչ։ Սակայն ադրբեջանական մաքսային ծառայության ռենտգենային սարքի միջով դրա անցման ժամանակ դրա պատի…

  • Խուզարկություններ Շիրակի մարզում․ ոստիկանները զենք-զինամթերք և թմրանյութ են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • Մեծ Բրիտանիայում երեխաների համար թմրանյութ պարունակող կոնֆետներ են առգրավել

    Մեծ Բրիտանիայում երեխաների համար թմրանյութ պարունակող կոնֆետներ են առգրավել

    Մեծ Բրիտանիայում առգրավել են կոնֆետի խմբաքանակ, որը թմրանյութ է պարունակում և պատրաստվել է երեխաներին վաճառելու համար: Այս մասին հայտնում է BBC News-ը։ Վտանգավոր քաղցրավենիքը նկատել են Անգլիայի Քենթ կոմսությունում։ Ինչպես պատմել են ոստիկանությունից՝ իրավապահները փետրվարի 12-ի երեկոյան Գրեյվզենդ քաղաքում կասկածելի ավտոմեքենա են կանգնեցրել։ Խուզարկության ժամանակ դրանում մարմելադով լի փաթեթ են հայտնաբերել։ Գունավոր կոնֆետները թմրանյութ են…

  • Ոստիկանները Շիրակի մարզում զենք-զինամթերք և թմրանյութ են հայտնաբերել

    Ոստիկանները Շիրակի մարզում զենք-զինամթերք և թմրանյութ են հայտնաբերել

    Փետրվարի 6-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ախուրիկ գյուղի բնակիչ Ռուստամ Կ-ն տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ է պահում: Հարուցված քրեական գործի շրջանակներում, փետրվարի 8-ին Ռուստամ Կ-ի տանը և հարակից տարածքներում կատարված խուզարկությամբ, նկուղում արկղի մեջ հայտնաբերել է ինքնաձիգի 9 զսպանակ, սվին-դանակ, սվին- դանակի 6 բռնակ, 8 զարկանաձգանային մեխանիզմ, 16 զարկանաձգանային մեխանիզմի զսպանակ,…

  • ԱՄՆ-ում առգրավվել են 1 մլրդ դոլարին համարժեք թմրանյութ

    ԱՄՆ-ում առգրավվել են 1 մլրդ դոլարին համարժեք թմրանյութ

    ԱՄՆ-ում թմրանյութի հսկա չափաբաժին է առգրավվել: Նախնական տվյալներով՝ այն գնահատվում է մոտ 1 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է Korrespondent-ը: Հաղորդվում է, որ գործողությունների մասնակցել են Միացյալ Նահանգների ու Ավստրալիայի իրավապահները: Նշվում է, որ թմրանյութը պետք է ԱՄՆ-ից տեղափոխեին Ավստրալիա: Հայտնաբերված թմրանյութի ավելի քան կես տոննան եղել է մետամֆետամին, 25 կգ-ը՝ կոկաին, և 5 տոննան՝…

  • Հայաստան թմրանյութ տեղափոխելու կասկածանքով Իրանի քաղաքացի է ձերբակալվել

    Հայաստան թմրանյութ տեղափոխելու կասկածանքով Իրանի քաղաքացի է ձերբակալվել

    Իրանից Հայաստան թմրանյութ տեղափոխելու կասկածանքով փետրվարի լույս 6-ի գիշերը Սյունիքի մարզի «Կարճևան» հսկիչ անցակետում ձերբակալվել է Իրանի քաղաքացի: Ինչպես հայտնում է Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչությունը, ՀՀ սահմանն անցնող բեռնատար մեքենայի զննման արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 57 գրամ թմրանյութ։ Ավտոմեքենայի վարորդը՝ Իրանի քաղաքացի, օրենքով սահմանված կարգով փոխանցվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին։

  • Էկվադորում 2,5 տոննա կոկաին են առգրավել

    Էկվադորում 2,5 տոննա կոկաին են առգրավել

    Էկվադորի արևմուտքի Մանաբիի նահանգում 2,5 տոննա կոկաինի առգրավման մասին, ասված է դատախազության Twitter-յան էջում: «Դատախազության և ոստիկանության համատեղ աշխատանքի շնորհիվ հաջողվել է հայտնաբերել երկուսուկես տոննա կոկաին», – ասված է հաղորդագրության մեջ: Էկվադորի դատախազության տվյալով՝ կոկաինը եղել է ջուտային պարկերում: Թմրանյութի հայտնաբերման փաստով առայժմ ձերբակալումներ չեն կատարվել: Քննությունը շարունակվում է: