թմրանյութ
Մեծ Բրիտանիայում երեխաների համար թմրանյութ պարունակող կոնֆետներ են առգրավել
Մեծ Բրիտանիայում առգրավել են կոնֆետի խմբաքանակ, որը թմրանյութ է պարունակում և պատրաստվել է երեխաներին վաճառելու համար: Այս մասին հայտնում է BBC News-ը։ Վտանգավոր քաղցրավենիքը նկատել են Անգլիայի Քենթ կոմսությունում։ Ինչպես պատմել են ոստիկանությունից՝ իրավապահները փետրվարի 12-ի երեկոյան Գրեյվզենդ քաղաքում կասկածելի ավտոմեքենա են կանգնեցրել։ Խուզարկության ժամանակ դրանում մարմելադով լի փաթեթ են հայտնաբերել։ Գունավոր կոնֆետները թմրանյութ են…
Ոստիկանները Շիրակի մարզում զենք-զինամթերք և թմրանյութ են հայտնաբերել
Փետրվարի 6-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ախուրիկ գյուղի բնակիչ Ռուստամ Կ-ն տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ է պահում: Հարուցված քրեական գործի շրջանակներում, փետրվարի 8-ին Ռուստամ Կ-ի տանը և հարակից տարածքներում կատարված խուզարկությամբ, նկուղում արկղի մեջ հայտնաբերել է ինքնաձիգի 9 զսպանակ, սվին-դանակ, սվին- դանակի 6 բռնակ, 8 զարկանաձգանային մեխանիզմ, 16 զարկանաձգանային մեխանիզմի զսպանակ,…
ԱՄՆ-ում առգրավվել են 1 մլրդ դոլարին համարժեք թմրանյութ
ԱՄՆ-ում թմրանյութի հսկա չափաբաժին է առգրավվել: Նախնական տվյալներով՝ այն գնահատվում է մոտ 1 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է Korrespondent-ը: Հաղորդվում է, որ գործողությունների մասնակցել են Միացյալ Նահանգների ու Ավստրալիայի իրավապահները: Նշվում է, որ թմրանյութը պետք է ԱՄՆ-ից տեղափոխեին Ավստրալիա: Հայտնաբերված թմրանյութի ավելի քան կես տոննան եղել է մետամֆետամին, 25 կգ-ը՝ կոկաին, և 5 տոննան՝…
Հայաստան թմրանյութ տեղափոխելու կասկածանքով Իրանի քաղաքացի է ձերբակալվել
Իրանից Հայաստան թմրանյութ տեղափոխելու կասկածանքով փետրվարի լույս 6-ի գիշերը Սյունիքի մարզի «Կարճևան» հսկիչ անցակետում ձերբակալվել է Իրանի քաղաքացի: Ինչպես հայտնում է Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչությունը, ՀՀ սահմանն անցնող բեռնատար մեքենայի զննման արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 57 գրամ թմրանյութ։ Ավտոմեքենայի վարորդը՝ Իրանի քաղաքացի, օրենքով սահմանված կարգով փոխանցվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին։
Էկվադորում 2,5 տոննա կոկաին են առգրավել
Էկվադորի արևմուտքի Մանաբիի նահանգում 2,5 տոննա կոկաինի առգրավման մասին, ասված է դատախազության Twitter-յան էջում: «Դատախազության և ոստիկանության համատեղ աշխատանքի շնորհիվ հաջողվել է հայտնաբերել երկուսուկես տոննա կոկաին», – ասված է հաղորդագրության մեջ: Էկվադորի դատախազության տվյալով՝ կոկաինը եղել է ջուտային պարկերում: Թմրանյութի հայտնաբերման փաստով առայժմ ձերբակալումներ չեն կատարվել: Քննությունը շարունակվում է:





