Թովմաս Գրիգորյան
Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ
ՀՖՖ արտահերթ ժողովի ընթացքում կայացավ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները։ Առաջադրված էին 2 թեկնածու՝ Թովմաս Գրիգորյանն ու Արմեն Մելիքբեկյանը։ 13 ձայնով ՀՖՖ նոր նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը։ Թովմաս Գրիգորյանը ստացավ 7 ձայն, իսկ 3 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր։ Նշենք, որ շուտով հայտնի կդառնա նաև ՀՖՖ գործկոմի անդամների կազմի անունները։
Մեկնարկել է ՀՖՖ արտահերթ ժողովը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Մեկնարկել է ՀՖՖ արտահերթ ժողովը։ Հիշեցնենք, որ ժողովի ընթացքում կընտրվի Ֆեդերացիայի նոր նախագահը և գործկոմի կազմը։ ՀՖՖ նախագահի թեկնածուներն են Արմեն մելիքբեկյանը և Թովմաս Գրիգորյանը։
Նիկողոսյան-Մելիքբեկյան տանդեմի ռեպրեսիաները շարունակվում են. Թովմաս Գրիգորյան
ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելի հայրենակիցներ, ՀՖՖ նախագահի արտահերթ ընտրություններին մնացել են հաշված ժամեր, բայց Նիկողոսյան-Մելիքբեկյան տանդեմի ռեպրեսիաները շարունակվում են: Անգամ այսօր ճնշումները ՀՖՖ անդամ կազմակերպությունների վրա կան, իրենց թիմակիցները զանգահարում են կազմակերպությունների ղեկավարներին, տեղեկացնում, որ իրենք նոր պատվիրակ կնշանակեն, իսկ նախորդի համար կտրամադրեն բժշկի թուղթ: Կան համապատասխան ձայնագրություններ,…
Մելենդեսի ու իր թիմի աշխատանքը վիրավորանք եմ համարում հայկական ֆուտբոլին. Թովմաս Գրիգորյան
ՀՖՖ նախագահի թեկնածու, «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանն ArmSport-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի ու առհասարակ իսպանացի մասնագետների աշխատանքին: Որպես ՀՖՖ ֆինանսական կոմիտեի նախագահ` Թովմաս Գրիգորյանն ավելի վաղ դիմել է ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին` խնդրելով 1 աշխատանքային օրում ամբողջական հաշվետվություն ներկայացնել Խինես Մելենդեսի, նրա օգնականների, ինչպես նաև Միխալ Լիստկևիչի աշխատավարձերի և…
ՀՖՖ նախագահի թեկնածուները համապատասխանում են նախատեսված պահանջին
Դեկտեմբերի 18-ին կայացավ ՀՖՖ Աուդիտի և համապատասխանության կոմիտեի նիստը: Ստորև ներկայացնում ենք նիստի եզրակացությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնաին հավակնում են 3 թեկնածուներ՝ Արմեն Մելիքբեկյանը, Թովմաս Գրիգորյանը, Խորեն Հովհաննիսյանը։
Նախագահի թեկնածության համար առաջադրվել է 4 թեկնածու.ՀՖՖ
Արթուր Ազարյանը՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ, դեկտեմբերի 6-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 34 անդամ-կազմակերպություններից գործադիր կոմիտեի անդամության համար առաջադրվել է 27 թեկնածու, որպես ՀՖՖ կանոնադրության չափանիշներին համապատասխանող համարվել է 24-ը` 16 տեղի համար: «Նախագահի թեկնածության համար առաջադրվել է 4 թեկնածու, համապատասխանում է կանոնադրությանը երեքը»,- տեղեկացրեց Ազարյանը: ՀՖՖ ներկայիս…
Թովմաս Գրիգորյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածու
ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ, Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը կառաջադրվի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Այս մասին Գրիգորյանը գրել է Facebook-ի իր էջում: «Մտահոգ լինելով հայկական ֆոտբոլի ներկա իրավիճակով, ինչպես նաև հստակ պատկերացնելով բոլոր անհրաժեշտ հրատապ քայլերը, որոնք մեզ բոլորիս կվերադարձնեն մեր ֆուտբոլի փառքը՝ որոշեցի տալ համաձայնությունս՝ մասնակցելու ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին: Վանեցյանը հրաժարական…
FAF-ը արձագանքել է հայկական ֆուտբոլում կատարվելիք վերջին իրադարձություններին
Հայկական Առաջին Ճակատը (First Armenian Front) անդրադառնալով հայկական ֆուտբոլում կատարվելիք վերջին իրադարձություններին հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. Հայկական ֆուտբոլում առկա որոշ հարցերի մասին. Խստորեն դատապարտում ենք հայկական ակումբների սեփականատերերի և այլ պաշտոնատար անձանց ոչ ֆուտբոլային վարքագիծը Հայաստանի առաջնության խաղերի ժամանակ։ Մասնավորապես, որպես թարմ օրինակ «Լոռի» ՖԱ-ի սեփականատեր և ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս…