Թումո

  • Տիրանայում Թումո կենտրոն կբացվի

    Տիրանայում Թումո կենտրոն կբացվի

    Շուտով Թումո կենտրոն է բացվելու Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում: 1988 թվականին կառուցված շենքը՝ Տիրանայի բուրգը, քաղաքի խորհրդանիշներից է: Ամերիկաալբանական զարգացման հիմնադրամի, Տիրանայի քաղաքապետարանի և MVRDV հոլանդական բյուրոյի աշխարհահռչակ ճարտարապետ Վինի Մաասի ջանքերով այս ճարտարապետական հուշարձանը երկրորդ կյանք կստանա և կվերափոխվի նման ժամանակակից ֆորմատի՝ տուն դառնալով նաև Թումո Տիրանայի համար», – հաղորդում են Թումո-ից:  

  • Մխիթար Հայրապետյանն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

    Մխիթար Հայրապետյանն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

    «Աշխատանքային օրվա ավարտին հյուրընկալվեցի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։ Մարի Լու Փափազյանի հետ կենտրոնում շրջայց կատարելուց հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ մեկ կամ մի քանի հոգու երազանքը բավական է աշխարհը փոխելու, այն ավելի լավը դարձնելու համար։ Թումոն յուրօրինակ հաջողության պատմություն է, որտեղ մեկ հզոր գաղափարը փոխել է տասնյակ հազարավորների կյանքը՝ արդեն տարբեր աշխարհամասերում։ Երևանի Թումոյում…

  • Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպմանը

    Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպմանը

    Itel.am-ի փոխանցմամբ` նոյեմբերի 21-ին ՎիվաՍել–ՄՏՍ–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպմանը: Երեխաների համաշխարհային օրը, որը նշվում է նոյեմբերի 20-ին, նաեւ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: Հանդիպման ընթացքում երեխաները բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրների մասին: Նրանք լսել են ՀՀ նախագահի, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի,…

  • «Երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են»,-Արմեն Սարգսյան

    «Երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են»,-Արմեն Սարգսյան

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպմանը՝ միանալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների ձայնը լսելի դարձնելու համաշխարհային նախաձեռնությանը: Այս մասին հայտնում է panorama.am-ը։ Ըստ նախագահի աշխատակազմի՝ միջոցառման ընթացքում տարբեր կրթական հաստատություններ ներկայացնող երեխաները հնչեցրել են իրենց հուզող ամենատարբեր խնդիրները, որոնք վերաբերել են ինչպես իրենց իրավունքները լսելի դարձնելուն, կրթական համակարգի…

  • «Թումո»-ի եւ INCO-ի համատեղ նախաձեռնությունը կաջակցի ստարտափներին

    «Թումո»-ի եւ INCO-ի համատեղ նախաձեռնությունը կաջակցի ստարտափներին

    Փարիզի շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի` Երեւանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցի շրջանակում մեկնարկել է «Թումո»-ի եւ INCO-ի միջեւ համատեղ ծրագիրը: Հայտնում է itel.am-ը: Հասարակական եւ բնապահպանական ստարտափներին աջակցություն տրամադրող Փարիզում հիմնված SPRINT ցանցը (Start-up Paris Region International) աշխատելու է Ինժեներիայի եւ կիրառական գիտությունների «Թումո»-ԵՄ Convergence Center-ի հետ համատեղ` աջակցելով տեղական ստարտափներին: «Թումո»-ի զարգացման ղեկավար Բեկոր…