fbpx
Հասարակություն

Մխիթար Հայրապետյանն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

«Աշխատանքային օրվա ավարտին հյուրընկալվեցի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։

Մարի Լու Փափազյանի հետ կենտրոնում շրջայց կատարելուց հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ մեկ կամ մի քանի հոգու երազանքը բավական է աշխարհը փոխելու, այն ավելի լավը դարձնելու համար։
Թումոն յուրօրինակ հաջողության պատմություն է, որտեղ մեկ հզոր գաղափարը փոխել է տասնյակ հազարավորների կյանքը՝ արդեն տարբեր աշխարհամասերում։

Երևանի Թումոյում այժմ 12-18 տարեկան շուրջ 15.000 պատանի ստանում է արտադպրոցական ուսուցում թվային մեդիաների ոլորտում՝ հատուկ մշակված ուսումնական ծրագրով, ծանոթանում 3D մոդելավորման, ֆիլմերի և երաժշտության պատրաստման, ռոբոտաշինության, լուսանկարչության, գրաֆիկական դիզայնի և այլ ոլորտների նրբություններին։
Այստեղ հավատում են, սովորեցնում, տալիս անհրաժեշտ գործիքները՝ տեխնոլոգիաների անծայր աշխարհում նորույթներ ստեղծելու համար։

Թումոն հայկական բրենդ է, որին պիտի օգնենք տարածվելու և հասանելի դառնալու ամբողջ աշխարհում», – գրել է ԱԺ պատգամավոր, Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում։

https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/670904553374678

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ