թունել
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի լրագրողներ, Վաղը ՝ սեպտեմբերի 24-ին, այցելելու եմ «Արփա-Սևան» թունել։ Պատրաստվում եմ անցնել նրա ողջ երկայնքով և ծանոթանալ կատարված շինարարական աշխատանքներին։ Ո՞վ է այն համարձակ լրագրողը, որը պատրաստ է ինձ հետ միասին 8-9 ժամում հաղթահարել թունելի 48․3կմ երկարությամբ ճանապարհը։ Հարկ եմ համարում զգուշացնել,…
Հուլիսի 30-ին, ժամը՝ 20:30-ին «Նրանց քույրը» երկրորդ անգամ է խաղացվելու թունելում, ինչին՝ անձամբ ես անհամբեր եմ սպասում, կարծում եմ Նորան՝ նույնպես: Առաջին անգամ հուլիսի 16-ին էր և դա այս ներկայացումը բեմական տարածքից, փակ տարածքից դուրս խաղալու առաջին փորձառությունն էր. մենք անգամ փորձ չենք արել թունելում: Մեզ համար ամբողջովին անակնկալ էր, թե ինչպես կհնչի: Ինչ-ինչ խնդիրների…
Հուլիսի 27-ին, ժամը 14:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղից դեպի Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Ժամը 20:00-ին ժամանակավորապես փակ է Դիլիջանի…
Հուլիսի 30-ին Մանկական երկաթուղու երկաթգծի թունելում տեղի կունենա մենաներկայացում: Այն կազմակերպում է Արմոննո փառատոնը: Ներկայացումը դիտելու համար անրաժեշտ է գնել գնացքի տոմս, այն գնացքի, որը մեկնում է 20:50: Գնացքը հանդիսատեսին կհասցնի թունելի մոտ, ինչպես նաև ներկայացման ավարտից հետո ետ կհացնի կայարան: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք անցնել այս հղումով:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա կատարված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի և մի բաց բաժնետիրական ընկերության միջև 13.08.2010թ. կնքված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է իրականացնել 11 մլրդ. 798 մլն. 546 հազ. դրամի «Արփա-Սևան» թիվ 2 թունելի հիմնանորոգման աշխատանքներ: Պայմանագրով սահմանված իրավունքներն ու պարտականությունները…
Փետրվարի 28-ին` ժամը 00:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող թունելի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, քարը հայտնվել է ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով քարը հեռացրել են «Nissan Tiida» մակնիշի (վարորդ՝…
Թբիլիսիի կենտրոնում հնարավոր է երկաթգիծն այսուհետ անցնի 8 կիլոմետր երկարությամբ թունելով: Ըստ վերջին ժամանակաշրջանում անցկացված հետազոտությունների՝ «Վրաստանի երկաթուղին» ունի նման ծրագիր, սակայն թունելի շինարարության մասին վերջնական որոշումը պետք է կայացնեն կառավարությունը և Թբիլիսիի քաղաքապետարանը: «Վրաստանի երկաթուղու» կորպորատիվ կառավարման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Գիորգի Զազաշվիլու հայտարարությամբ՝ թունելի շինարարությունը օպտիմալ որոշում կլինի, որը կբարելավի երկաթուղու տեխնիկական չափանիշները: Թունելի…
Հունվարի 9-ին, ժամը 06:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցից Հերացու փողոց տանող ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, ծառն ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի…