Թունիս
Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպեց Թունիսի գործընկերոջը
Սեպտեմբերի 24-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Թունիսի ԱԳ նախարար Խեմայիս Ջինաուի հետ։ Հայաստանի և Թունիսի ԱԳ նախարարները քննարկեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը համատեղ ջանքերով նպաստել առկա օրակարգի ընդլայնմանը և ամրապնդմանը: Այդ առնչությամբ առանձնահատուկ կարևորվեց երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր…
Միներվա աստվածուհու պատվին կառուցված տաճարը․ այն ավելի քան 2000 տարեկան
Նկարում պատկերված է հին աշխարհի և հռոմեական ճարտարապետության հրաշքներից պատերազմի և իմաստության Միներվա աստվածուհու պատվին կառուցված տաճարը: Հատկանշական է, որ այն գտնվում է ոչ ավել ոչ պակաս՝ Թունիսում: Այս տաճարը, որը հրաշալիորեն է պահպանվել՝ անտիկ հնագույն ժամանակաշրջանի Սուֆեթուլա (ներկայումս Սբեյթլա) քաղաքի մաս է կազմել: Այն կառուցվել է մոտավորապես Մ.Թ.Ա 140-ականն թթ.: Այսինքն այս հրաշքը ավելի…
Թունիսում նախագահական արտահերթ ընտրություններ են
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Թունիսի հանրապետության քաղաքացիները նախագահ են ընտրելու: Այս մասին հաղորդում է ТАСС-ը: Ինչպես փոխանցում է աղբյուրը, ընտրությունների առաջին փուլը նշանակված էր նոյեմբերի 17-ին: Սակայն, հուլիսի 25-ին Թունիսի առաջնորդ Բեժի Քաիդ աս-Սեբսիի մահից հետո Գերագույն Անկախ ընտրական հանձնաժողովը, որն իրականացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը, որոշում կայացրեց սեպտեմբերի 15-ին կազմակերպել արտահերթ քվեարկություն: Նշվում է,…
Երկնքում պայթած երկնաքարը լուսավորել է կղզին. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
NASA-ի տվյալներով, երկրի վրա տարեկան 100 տոննա փոշի և ավազահատիկի չափ ունեցող մասնիկներ են ընկնում: Եվ տարեկան մոտ մեկ անգամ Երկրի մթնոլորտում ավտոմեքենայի չափի երկնաքար է հայտնվում, որը «հսկա հրե գունդ» է ստեղծում, բայց այրվում է նախքան մոլորակի մակերեսին հարվածելը, հաղորդում է CNET-ը: Օգոստոսի 16-ին, Գրինվիչի ժամանակով 20:39-ին, Սարդինիայի բնակիչները ականատես են դարձել, թե ինչպես…
Թունիսում մերժել են նախագհի տասնյակ թեկնածուների հայտերը
Թունիսում մերժել են նախագահի պաշտոնին հավակնող 60 թեկնածուների հայտերը: Այս մասին հաղորդում է Mosaique FM-ը: «Այդ փաստաթղթերում բավարար քանակությամբ երաշխավորներ չեն եղել: Հնարավոր թեկնածուների ցուցակը կհայտարարվի օգոստոսի 15-ին»,- ասել է Ընտրությունների հարցերով հանրապետական անկախ բարձրագույն հանձնաժողովի ներկայացուցիչը: Հանձնաժողովի տվյալների համաձայն՝ պետության ղեկավարի պաշտոնին հավակնող թեկնածուն պետք է երաշխավորների ցուցակ ներկայացնի, որոնք կարող են դառնալ Թունիսի…
Թունիսում արտակարգ ռեժիմը երկարաձգվել է
Թունիսի ժամանակավոր նախագահ Մուհամմեդ ան Նասերը մեկ ամսով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը: Այս մասին Facebook-ում հայտնել է երկրի ղեկավարի վարչակազմը: Թունիսում արտակարգ դրության ռեժիմ էր հաստատվել 2015թ. նոյեմբերի 24-ին, երբ մայրաքաղաքի կենտրոնում ահաբեկչություն էր իրականացվել: Արդյունքում զոհվել էր 13 մարդ, ևս 20-ը վիրավորվել: Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին 92 տարեկան հասակում մահացել է Թունիսի նախագահ…
Թունիսում հուղարկավորեցին երկրի առաջին ժողովրդավար նախագահին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Թունիսում երեկ՝ հուլիսի 27-ին հուղարկավորել են երկրի առաջին ժողովրդավար նախագահ Բեժի Քաիդ աս-Սեբսիին: Իրենց երկրի առաջնորդին վերջին հրաժեշտն են տվել Թունիսի բազմաթիվ քաղաքացիներ։ Հուղարկավորությանը մասնակցել են նաև մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահը, Իսպանիայի թագավորը և այլն։ Հիշեցնենք, որ Աս-Սեբսին մահացել էր անցած շաբաթ։ Նա համարվում էր Թունիսի առաջին ժողովրդավար…
Թունիսում յոթօրյա սուգ է հայտարարվել
Թունիսի վարչապետ Յուսեֆ աշ-Շահեդը երկրում հայտարարել է յոթօրյա սուգ՝ նախագահ Բեժի Կաիդ աս-Սեբսիի մահվան կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է տեղի Mosaique ռադիոկայանը։ Նշվում է նաև, որ Աշ-Շահեդը չեղարկել է ամառային տոնական բոլոր միջոցառումները։ Հիշեցնենք, որ այսօր 92 տարեկան հասակում մահացել է Թունիսի նախագահը։
Մահացել է Թունիսի նախագահը
92 տարեկանում մահացել է Թունիսի նախագահ Բեժի Կաիդ Աս Սեբսին: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախագահի մամուլի ծառայությունը: Լրատվականի տվյալներով՝ այսօր պետության ղեկավարին տեղավորել էին զինվորական հոսպիտալում։ Հունիսի վերջին Աս Սեբսին արդեն ժամանակավորապես հոսպիտալացվել էր ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով։ Այդ ժամանակ հոսպիտալում նա մնացել էր մի քանի օր։ Նշենք, որ Աս…
Թունիսի նախագահի վիճակը բարելավվել է
Թունիսի նախագահ Բեժի Կաիդ աս-Սեբսիի առողջական վիճակը բարելավվել է: Ուրբաթ այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչեռլով պետության մամուլի քարտուղար Սաիդա Գարաշին: Գարաշի խոսքով՝ ուրբաթ աս-Սեբսին հեռախոսով խոսել է պաշտպանության նախարար Աբդել Քարիմ ազ Զբիդիի հետ: Հինգշաբթի երկրի նախագահը հոսպիտալացվել էր ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով: Այս մասին հաղորդել է TACC-ը:
Կրկնակի ահաբեկչություն Թունիսում․ ԻՊ-ը իր վրա է վերցրել պատասխանատվությունը
Թունիսում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել: Դեպքի հետևանքով մահացել է 1, վիրավորվել՝ մի քանի մարդ։ Այս մասին հաղորդում է CNN-ը: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իր վրա է վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը: Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Ֆրանսիայի դեսպանատնից ոչ հեռու: Նրա թիրախն է եղել ոստիկանության պարեկային մեքենան: Այնուհետև երկրորդ պայթյունն է տեղի ունեցել կառավարության հակաահաբեկչական գործակալության…











