Թուրան լրատվական
Ադրբեջանցի լրագրողը խեղաթյուրում է փաստերը
Փետրվարի 1-ից 5-ը Հայաստանում էր ադրբեջանական «Թուրան» (Turan) անկախ լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևը (Şahin Hacıyev)։ Իր այցելության տպավորություններով Հաջիևը կիսվել է երեք մասից բաղկացած հոդվածաշարում։ Այդ հոդվածներում նա անհիմն պնդումներ է անում Հայոց ցեղասպանության, Հայաստանում «ադրբեջանական» հուշարձանների և Սամվել Կարապետյանի ծագման մասին։ Հաջիևի այցը բավականին մեծ հետաքրքրություն էր արթնացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում։…

