թրաֆիքինգ
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստ՝ Կառավարությունում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի հերթական նիստը: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը կարևորել է խորհրդի գործունեությունը և այս նիստը համարել լավ առիթ առաջիկա տարվա անելիքները նախանշելու համար: Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում 2020-2023 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի նախագիծը,…
Սեռական թրաֆիքինգի մեջ մեղադրվող միլիադատերը ինքնասպան է եղել
Միլիարդատեր ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնին բանտախցում մահացած են գտել: Նա մեղադրվում էր սեռական թրաֆիքինգի մեջ և սպասում էր գործի դատավարությանը: Այս մասին հայտնում է BBC News-ը: Նշվում է, որ Էփշթեյնը մարմինը նյույորքյան բանտում հայտնաբերվել է շաբաթ, տեղական ժամանակով 07:30-ին: Էփշթեյնն իրեն մեղավոր չէր ճանաչում իրեն առաջադրված անչափահասների սեռական թրաֆիքինգի և հանցավոր համաձայնության մեղադրանքներում: ABC հեռուստաալիքը, վկայակոչելով…
Մուրացկանությունը հանցագործություն չէ, եթե չի ուղեկցվում անչափահասների շահագործմամբ. փոխնախարար
Մուրացկանությունը Հայաստանում ընկալվում է ոչ թե որպես «կյանքի ոճ», այլ «սոցիալական անապահովության» հետևանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատեր Արփի Ոսկանյանի գրառմանը մուրացկանության մասին: «Արփի ջան, մուրացկանությունը Հայաստանում ընկալվում է ոչ թե որպես «կյանքի ոճ», այլ «սոցիալական անապահովության» հետևանք, այն է՝ մարդիկ ասում…
ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստ կառավարությունում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի փոփոխված կազմով առաջին նիստը: Փոխվարչապետը, ողջունելով նիստի մասնակիցներին, կառուցողական աշխատանք է մաղթել խորհրդին, այնուհետև խնդրել մասնակիցներին անցում կատարել օրակարգում ներառված հարցերի քննարկմանը: Նիստի սկզբում ԱԳՆ ներկայացուցիչը ամփոփ զեկուցել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանում իրականացված աշխատանքների…
Ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ երկու և ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկելու համար
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ամուսինների կողմից երկու և ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքերի հանգամանքները. վերջիններիս մեղադրանք է առաջադրվել: 2019թ. մայիսի 15-ին Երևանի չափահաս բնակիչը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է ներկայացրել այն մասին,…
Հայտնաբերված ՌԴ քաղաքացին հետախուզվում էր թրաֆիքինգի մեղադրանքով
Հունիսի 5-ին, ժամը 19.30-ին, «Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ 41-ամյա քաղաքացի Սերգեյ Չ.-ն, որը 2018թ հունիսի 27-ից հետախուզվում էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Թրաֆիքինգի դեպք Երևանում․ ոստիկանների նոր բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևանում բնակվող 43-ամյա մի տղամարդ ու 49-ամյա մի կին մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպում են փողոցային մանր առևտրով զբաղվող անձանց դրամահավաքի աշխատանքներ, ինչպես և բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով վերցնում են առևտրով վաստակած գումարի մի մասը՝ վերջիններիս ենթարկելով շահագործման։ Օպերատիվ տվյալների հիման…
Ինտերպոլը Վրաստանում փնտրում է թրաֆիքինգի զոհ դարձած 11-ամյա ամերիկացու
Վրաստանում անցած շաբաթ ձերբակալված ուկրաինուհին մեղադրվում է անչափահասների թրաֆիքինգի մեջ: 37-ամյա Յուլիա Սուսլյակը Մոսկվա-Թբիլիսի չվերթով ապրիլի 8-ին 10 երեխայի հետ ժամանել էր Վրաստան: Ըստ փաստաթղթերի՝ բոլոր անչափահասները կրում են նրա ազգանունը: Նա վրացի իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ Զուգդիդի քաղաքում նրա բոլոր երեխաները թունավորում ախտոոշմամբ հայտնվել էին հիվանդանոցում։ Ուկրաինուհին հայտնվել էր…
Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց թրաֆիքինգի դեմ պայքարի մասին նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն աօրիլի 24-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն ապրիլի 22-ին Ազգային ժողովում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը: «Առաջարկված փոփոխություններն ու լրացումներն առնչվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ…
Նախատեսվում է նաև միանվագ դրամական փոխհատուցում տրամադրել թրաֆիքինգի ենթարկված անչափահասներին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։ Նիստի ընթացքում քննարկվել է մեկ օրակարգային հարց՝ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Օրենքի կիրարկման ընթացքում ծագել են հակասություններ…
Ամփոփ տեղեկատվություն 2018թ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ուղղությամբ կատարված ոստիկանության աշխատանքների մասին
1. ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ և 132.2-րդ հոդվածներ` «Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը» և «Երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը» 2018թ. մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման փաստի կապակցությամբ հարուցվել է 9 քրեական գործ: Նշված գործերից 2-ը նախաքննության ընթացքում կարճվել են, 1-ը վերաորակվել է…












