Ժերոմ Բոատենգ
Բոատենգը խախտել է կարանտինային ռեժիմն ու տուգանվել
Մյունխենի «Բավարիան» որոշել է տուգանել թիմի ֆուտբոլիստ Ժերոմ Բոատենգին։ Բանն այն է, որ Բոատենգը կարանտինի մեջ գտնվելու ընթացքում ուղեևորվել էր Լայպցիգ՝ հիվանդ որդուն տեսության, որի հետևանքով խախտել էր կարանտինային կանոնները։ Ակումբը որոշել է, որ ֆուտբոլիստը կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին ու կփոխանցվի Մյունխենյան հիվանդանոցներին։
Բավարիան պատրաստվում է ամռանը հրաժեշտ տալ 2 ֆուտբոլիստի
Մյունխենի «Բավարիան» առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նախատեսում է հրաժեշտ տալ իր 2 ֆուտբոլիստներին՝ Ժերոմ Բոատենգին և Խավի Մարտինեսին։ Այս մասին հաղորդում է Sky Germany-ն։ Նշվում է, որ Մարտինեսը կարող է վերադառնալ «Ատլետիկ» Բիլբաո, իսկ Բոատենգը «Արսենալ» կամ «Համբուրգ»։
Չեմ կարողանում պատկերացնել Բոատենգի հեռանալը․ Ֆլիկ
Տեղեկություններ էին տարածվել, որ «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգին։ Այս լուրը մեկնաբանել է գերմանական ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Հանս-Դիտեր Ֆլիկը։ «Ժերոմը «Բավարիայի» ֆուտբոլիստ է, և ես նրա վերաբերյալ որևէ շշուկ չեմ մեկնաբանի: Մենք միշտ կապի մեջ ենք նրա հետ: Նա լավ պատրաստված վերադարձել է մարզումներին, շատ է աշխատել արձակուրդի ընթացքում:…



