Ժովենել Մոիզ
Մոիզին սպանելուց առաջ խոշտանգել են․ Հայիթիի վարչապետի պաշտոնակատար
Հայիթիի արդեն սպանված նախագահ Ժովենել Մոիզին վարձկանները սպանելուց առաջ խոշտանգել են։ Այս մասին հայտարարել է Հայիթիի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կլոդ Ժազեֆը։ Նա նշել է, որ իրենց արդեն ձերբակալել են 19 մարդու ու հույս է հայտնել, որ արդարությունը կհաղթի։ Հիշեցնենք, որ Մոիզին սպանել են չորեքշաբթի օրը։
Հայիթիի նախագահի գործով ձերբակալվածները ցուցմունք են տվել․ ի՞նչ մանրմասներ են հայտնի
Հայիթիում Թայվանի դեսպանության տարածքում ձերբակալված 11 անձինք, ովքեր կասկածվում են Հայիթի նախագահ Ժովենել Մոիզի սպանության մեջ, արդեն հասցրել են ցուցմունքներ տալ։ Այս մասին հայտնում է տեղական Nouvelliste պարբերականը։ Նշվում է, որ նրանք ունեն ամերիկայի քաղաքացիություն, իսկ նրանցից 2-ը՝ Հայիթիական ծագում ունեն։ Ըստ աղբյուրի՝ նրանք ցուցմունք են տվել, ըստ որի՝ ոչ թե ցանկացել են սպանել Մոիզին,…
Հայիթիի նախագահի սպանության գործով ձերբակալվել են 11 կասկածյալներ
Հայիթիում Թայվանի դեսպանատ տարածքում ձերբակալվել են 11 անձինք, որոնք կասկածվում են Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության մեջ։ Այս մասին հայտարարություն է տարածել թայվանական դեսպանությունը։ Նշվում է, որ ոստիկանները դեսպանատան ներկայացուցիչներին հայտնել են, որ ցանկանում են մուտք գործել դեսպանատան տարածք, որ որոնեն կասկածյալներին։ Դեսպանությունը անհապաղ տվել է իր թույլտվությունը։



