Ինտերպոլ
Ռուսաստանը չի հեռացվի Ինտերպոլից
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Ինտերպոլին ուղղված հայտարարություններ են հնչում, որ պետք է կասեցնել Ռուսաստանի անդամակցությունը կառույցին։ Այս մասին հայտարարություն է տարածել Ինտերպոլը։ Միջազգային ոստիկանությունը հայտարարում է, որ կազմակերպությունը պետք է պահպանի համագործակցությունը ոստիկանական ծառայությունների միջոցով ու բաց պահի կապի ուղիները։ Նշվում է նաև, որ Ինտերպոլը չունի մանդատ ինչ-որ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, անդամակցություն կասեցնելու…
Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Զվարթնոց օդանավակայանում
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, հոկտեմբերի 29-ին Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ գծային բաժին բերման է ենթարկվել Երևան-Մինսկ չվերթի ինքնաթիռով մեկնել պատրաստվող 33-ամյա Քադեր Ս.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 9-ից Ինտերպոլի կողմից հետախուզվում էր զինված ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով: «Խափանման միջոցը՝ կալանք: Ոստիկանությունը ծառահատման դեպք է բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ճանապարհային ոստիկանությունը…
Դատախազությունը միջոցներ է ձեռնարկել Բաքվի կողմից ՀՀ և ԱՀ մի շարք գործող և նախկին պաշտոնյաների նկատմամբ հետախուզման դեմ
ՀՀ գլխավոր դատախազութունից տեղեկացնում են որ, վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցները, հղում կատարելով Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական աղբյուրներին, տեղեկություններ են հրապարակել ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի, ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի նկատմամբ…
ԱՄԷ-ի ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտանբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
Հոկտեմբերի 18-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ՌԴ և Սիրիայի Հանրապետության քաղաքացի, 1970 թ. ծնված Էմադ Տ.-ն։ Վերջինս 2009 թ. հուլիսի 28-ից հետախուզվում էր Արաբական Միացյալ Էմիրությունների Ինտերպոլի կողմից՝ այդ երկրի քրեական օրենսգրքի 401/1 հոդվածի (խարդախությունը) մեղադրանքով: Այս…
Ուկրաինայում ձերբակալվել է հանցավոր խմբավորման հայազգի ղեկավար Սամվել Դոնեցկին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուկրաինայի Պոլտավայի մարզում իրավապահ մարմինները ձերբակալել են հանցավոր էթնիկ խմբավորման անդամների և նրանց ղեկավարին՝ ծնունդով Վրաստանից Սամվել Մարտիրոսյանին, որն առավել հայտնի է Սամվել Դոնեցկիյ անունով: Այս մասին գրում է tsn.ua-ն: Հայաստանում կատարած սպանության համար խմբավորման ղեկավարին փնտրում էր Ինտերպոլը: 1990-ական թվականներին Մարտիրոսյանը գլխավորել է Դոնեցկի մարզի հանցավոր խմբավորումներից մեկը, այնուհետև նրա ազդեցությունը տարածվել է նաև…
Պետերբուրգում ձերբակալվել է Լեհաստանի՝ ինտերպոլի կողմից հետախուզվող քաղաքացին
Սանտկ Պետերբուրգում Ռուսաստանի ՆԳՆ-ի Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի աշխատակիցները ձերբակալել են Լեհաստանի քաղաքացուն, որը միջազգային հետախուզման մեջ էր: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով տարածաշրջանում ՆԳՆ-ի վարչությանը: Տղամարդը թաքնվում էր իրավապահներից շուրջ 20 տարի շարունակ: 1990-ականների վերջում նա հետախուզվում էր հայրենիքում կատարած մի քանի հանցագործությունների համար: 2018 թվականին լեհական Լյուբլին քաղաքի դատարանը նրան մեղավոր…
Վրաստանում ձերբակալվել է ինտերպոլի կողմից հետախուզվող ադրբեջանցին
Ախալցխա քաղաքում (Սամցխե-Ջավախեթի շրջան) Վրաստանի ՆԳՆ-ի աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի 30-ամյա քաղաքացուն, որը հետախուզվում էր Ինտերպոլի կողմից։ Այս մասին հաղորդում է Новости-Грузия-ն՝ հղում կատարելով նախարարության մամուլի ծառայությանը։ Բաքվի հարցման հիման վրա տղամարդու նկատմամբ հայտարարվել էր հետախուզում 2015 թվականից։ Իր հայրենիքում նա մեղադրվում է կանխամտածված սպանության մեջ։ Ներկայումս ձեռնարկվել են մեղադրյալին Ադրբեջան հանձնելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումները։
Ինտերպոլի նախկին տնօրենն ընդունել է կաշառակերության մեղքը
Ինտերպոլի նախկին տնօրեն Մեն Հունվեյը, որը ձերբակալվել էր Չինաստանում կոռուպցիայի մեղադրանքով, ընդունել է մեղքը։ Այս մասին տեղեկացնում են չինական ԶԼՄ-ները։ Մասնավորապես, նա խոստովանել է, որ մոտ 2 մլն դոլար կաշառք է վերցրել։ Ավելի ուշ Տյանցզինի դատարանը կհրապարակի դատավճիռը։ Մեն Հունվեյը, որն Ինտերպոլի առաջին չինացի տնօրենն է, անհետացել էր Ֆրանսիայից Չինաստան մեկնելու ժամանակ անցած տարվա սեպտեմբերին։…
Ինտերպոլը կոտրել է մանկապիղծների ցանցը
Ինտերպոլը հայտնել է մանկապիղծների ցանցը կոտրելու մասին: Թաիլանդում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում 9 մարդ է ձերբակալվել, նրանցից մի քանիսն արդեն երկարաժամկետ ազատազրկման են դատապարտվել: Այս մասին հաղորդում է DW-ը: Հանցագործների ամենափոքր զոհն ընդամենը 15 ամսական էր: 50 երեխա փրկվել է: Ավելի քան 100 երեխա սեռական բռնության զոհ է դարձել: Քննիչները պարզում են նրանց ինքնությունը: Մանկական պոռնոգրաֆիկ…
Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությանն այցելել է Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարություն
Մայիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակության այցը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաք՝ Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարություն։ Այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում է ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ինտերպոլի ուղիներով իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Ինտերպոլի տվյալների պահոցներ մուտքի հնարավոր ընդլայնման, ծառայությունների օպերատիվ օժանդակության…
Ռադիոակտիվ աղբյուրների բացահայտման ու միջուկային անվտանգության թեմայով սեմինար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինտերպոլի գլխավոր քարտուղարության և Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի նախաձեռնությամբ մայիսի 6-ից 7-ն անցկացվեց ռադիոակտիվ աղբյուրների բացահայտման ու միջուկային անվտանգության թեմայով սեմինար: Բանախոսներն էին՝ Ինտերպոլի քարտուղարության ռադիոակտիվ և միջուկային անվտանգության հարցերով ստորաբաժանման ավագ մասնագետ Ռադեկ Հլավաչկան, ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի միջուկային անվտանգության հարցերով փորձագետ Լիզ Դալասը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան սահմանային անվտանգության և վերահսկողության ծրագրերի ներկայացուցիչ…
Ինտերպոլը Վրաստանում փնտրում է թրաֆիքինգի զոհ դարձած 11-ամյա ամերիկացու
Վրաստանում անցած շաբաթ ձերբակալված ուկրաինուհին մեղադրվում է անչափահասների թրաֆիքինգի մեջ: 37-ամյա Յուլիա Սուսլյակը Մոսկվա-Թբիլիսի չվերթով ապրիլի 8-ին 10 երեխայի հետ ժամանել էր Վրաստան: Ըստ փաստաթղթերի՝ բոլոր անչափահասները կրում են նրա ազգանունը: Նա վրացի իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ Զուգդիդի քաղաքում նրա բոլոր երեխաները թունավորում ախտոոշմամբ հայտնվել էին հիվանդանոցում։ Ուկրաինուհին հայտնվել էր…
Չինաստանի դատախազությունը Ինտերպոլի նախկին ղեկավարին կալանելու որոշում է ընդունել
Չինաստանի ժողովրդական գերագույն դատախազությունը որոշում է կայացրել կալանել Ինտերպոլի նախկին ղեկավար Մեն Հունվեյին։ Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։ «Օրենքին համապատասխան՝ Չինաստանի ժողովրդական գերագույն դատախազությունը որոշում է կայացրել ձերբակալել Ինտերպոլի նախկին ղեկավար, հանրային անվտանգության նախկին փոխնախարար Մեն Հունվեյին»,- ասվում է դատախազության հաղորդագրությունում։ Նշվում է, որ որոշումն ընդունվել է Մեն Հունվեյի նկատմամբ կաշառակերության կասկածանքների հիման…
Ինտերպոլն իր օգնությունն է առաջարկել Նոր Զելանդիային
Ինտերպոլը դատապարտում է Նոր Զելանդիայում մզկիթների վրա հարձակումը և իր օգնությունն առաջարկում երկրի իշխանություններին հետաքննության անցկացման հարցում: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրգեն Սթոքը. հայտնում է РИА Новости-ն: Հիշեցնենք, որ հարձակումները տեղի են ունեցել Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում, զոհվել է 60 մարդ: Կա 4 ձերբակալված:
Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Խաշըգջիի սպանությանը մասնակից 20 մարդու նկատմամբ
Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Սաուդյան Արաբիայի 20 քաղաքացիների նկատմամբ՝ կապված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Թուրքիայի արդարադատության նախարարությունը ձերբակալման և արտաքսման «կարմիր քարտեր» էր խնդրել 18 մարդու համար նոյեմբերի 15-ին, ևս 2-ի համար՝ դեկտեմբերի 21-ին։ Ինտերպոլը հետախուզումը հայտարարել է մարտի 1-ին։ Հիշեցնենք, որ The Washington Post թերթի…